Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

27/11/2020 schedule23:30

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան):

Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:

Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Նա ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: Նա ապրում և ստեղծագործում էր Հոլանդիայում:

Իր մասին գրելիս այսպես է արտահայտվել բանաստեղծուհին. «Ես Հասմիկ Չարենցն եմ... Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը՝ պաղ՝ ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կերպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ: Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան, անկարևոր բաներով, բայց երբ գիշեր է գալիս, երբ քաղաքը քնում է, ու լռում են վերջին շշուկները, ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ Երևան... Անցնում եմ բոլոր փողոցներով, բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում, բոլոր ընկերներիս հյուր եմ գնում... Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը, ում սիրում եմ ամեն ինչից առավել... Կամացուկ նստում նրա մահճակալի եզրին... Վերմակը ուսից ցած է սահել, ծածկում եմ, որ չմրսի: ...Ամեն գիշեր, երբ եվրոպական մի փոքրիկ անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները, ես բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ... Երևան... Մենք ապրում ենք միևնույն քաղաքում, սիրելի՛ս...

Տպել
962 դիտում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի

Կոմերսանտի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ. նման բան չի քննարկվել. Մհեր Գրիգորյան

Կապիտան Արթուր Սարգսյանը նռնականետով ոչնչացրել է թշնամու մեկ տանկ․ ՊԲ

Հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել․ Արա Այվազյան

Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության վրա․ փոխվարչապետ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական երաժշտական համերգ՝ նվիրված Հայոց բանակի օրվան

Խնդրի ճիշտ լուծումը կարող է լինել անվտանգության երաշխիք. փոխվարչապետը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ

ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու համար թոշակառուին կաշառք տված թաղապետարանի նախկին աշխատակիցը դատապարտվել է

Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից (տեսանյութ)

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Ագրարային համալսարան (լուսանկարներ)

Արա Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը

Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱԻՊԾ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Մեր թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները․ Հրաչյա Հակոբյան

Թրամփի վարչակազմի վերջին ժամերին ԱՄՆ-ը և Թուրքիան «աղետալի» համաձայնագիր են ստորագրել մշակութային սեփականության մասին

Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում

Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է մարզային լավագույն ջոկատը

Լոռու մարզում նախորդ տարի արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 869 քաղաքացի

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերի, տուգանքների գումարները վճարել 30-օրյա ժամկետում

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի․ԱԺ-ն ընդունեց պատգամավորների հեղինակած նախագիծը

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». նախագիծն ընդունվել է

Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար պետք է դիմել մինչեւ հունվարի 31-ը. քաղաքապետարան

Կիպրոսի Պաթոս քաղաքը հայկական և հունական համայնքների խնդրանքով Թալեաթ փաշայի փողոցը վերանվանեց «Արդարադատության» փողոց

Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ ու որակյալ. վարչապետ

Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Մանվել Գրիգորյանի գերազմանը չեն քանդել. պաշտպան

Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում դեռ խնդիր է ոռոգման ցանցի ու հակակարկտային կայանների բացակայությունը

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. ՔԿ

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը

Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է

Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար

Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա, ի վերջո, ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)