Ինչ էլ լինի, ես հիմա իմ ազգին չեմ թողնի ու երկրից գնամ, գնալը դավաճանություն կլինի. Սևակ Ավանեսյան

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը թերևս յուրաքանչյուր հայի համար ունի մի առանձնահատուկ, ուրիշ նշանակություն: Հոգին և մարմինն իրար ամբողջապես ներդաշնակեցնող այս տաճարի ռմբակոծումը պատերազմի ահասարսուռ օրերին թերևս ամենածանր իրողություններից մեկն էր աշխարհի ամեն ծայրում ապրող հայի ու քրիստոնյա մարդու համար: Բայց օրեր հետո պիտի արձանագրվեր է՛լ ավելի ծանր մի իրողություն. Շուշին ընկել է, Ղազանչեցոցը՝ պղծվել:

Երկար տարիներ Բելգիայում ապրող երաժիշտ Սևակ Ավանեսյանը մեկն էր այն արվեստագետներից, որ պատերազմի օրերին Շուշիի մայր տաճարում հնչեցրեց hայոց մշակույթի գագաթներից մեկի՝ Կոմիտասի ամենահայտնի ստեղծագործություններից «Կռունկը», որն ամփոփում է հայ ժողովրդի հազարամյա պատմության տարեգրությունը: Սևակ Ավանեսյանը պատմում է՝ ի սկզբանե ծրագրած չի եղել, որ պիտի «Կռունկը» կատարի, բայց մտել է տաճար ու ակամայից դա նվագել։

Բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանի հետ զրուցել ենք ռմբակոծված Ղազանչեցոցում նրա երաժշտական կատարման մանրամասների, աշխարհով մեկ այդ ելույթի տեսագրության և լուսանկարների տարածման, արցախցի մշակույթի գործիչներին օգնելու նրա նախաձեռնության, առաջիկա անելիքների և այլ հարցերի շուրջ:

- Սևակ, կարծում եմ այս հարցը շատ տված կլինեն ձեզ, գուցե ժամանակավրեպ էլ թվա, բայց, այնուամենայնիվ, մեր զրույցն ուզում եմ սկսել հենց այս հարցը տալով. ինչպե՞ս ծնվեց այն գաղափարը, որ գնաք ու նվագեք ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում:

Անկեղծ ասած՝ շատ դժվար է ասելը՝ ինչպես որոշեցի: Միգուցե Աստծո կամոք ծնվեց այդ մտահղացումը: Գիտեի, որ մի բան պետք է անեմ, բայց չգիտեի՝ ինչ: էսպիսի մի խոսք կա, չէ, ասում են՝ «Ուղտի պարը կամրջին է բռնում», հիմա իմ նվագելն էլ էդպես եղավ:

- Իսկ ինչո՞ւ հենց Կոմիտասի «Կռունկը»:

- «Կռունկը» բացարձակապես ծրագրված չէր, ուրիշ մի բան պիտի նվագեի: Դե, երկու ժամանոց ծրագիր ունեմ, մտածեցի՝ մի բան կնվագեմ՝ Բախ, Նարեկացի, Երկմալյան, Կոմիտասից այլ գործեր, բայց, որ նստեցի, հասկացա՝ «Կռունկն» է պետք նվագել: Անկեղծ ասած՝ շատ էմոցիոնալ էր էդ պահը: Հիմա անգամ շատ դժվար է էդ ամենի մասին խոսելը, որովհետև ամեն բան կարծես մահացավ՝ հույս, հավատ, սեր, զգացմունքներ, ամեն ինչ... ու հիմա ես կրկնում եմ ինչ-որ խոսքեր...: Այնքան հուսահատված եմ, որ անգամ զգացողություններն եմ մոռացել:

Sevak Avanesyan performs

Սևակ Ավանեսյանը Շուշիի ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում «Կռունկը» նվագելիս

Վախի զգացողություն կա՞ր, երբ նվագում էիք. չէ՞որ եկեղեցին հաճախ էր թիրախավորվում:

Անկեղծ ասած՝ էնպես չէր, որ ես միայն նվագում էի այնտեղ. առաջնագծից էի իջել: Նվագելուց հետո էլի գնացել եմ առաջնագիծ, այսինքն՝ ես ավելի վախենալու տեղեր եմ եղել և ավելի վախենալու բաներ տեսել: Բայց ասեմ՝ տեսագրությունն ականջակալով որ ուշադիր լսում ես, երկրորդ րոպեին մեր գլխավերևում դրոն է պտտվում, ուղիղ 2-րդ րոպեին դռռոցը գալիս է:

 

- Այսինքն՝ առաջնագծում հայրենիքի պաշտպանությա՞նն էիք մասնակցում, թե՞ կրկին գնացել էիք երաժշտությամբ ոգևորելու:

Չէ, ի՜նչ երաժշտությամբ ոգևորելու: Ես անում էի այն, ինչ-որ բոլորն էին փորձում անել: Ցավոք, կարծես զուր: Ուղղակի դրա մասին շատ չեմ ուզում խոսել: Ես աչքովս եմ տեսել, թե մենք ինչպիսի հերոս տղերք ենք ունեցել և ունենք: Ես բախտ եմ ունեցել նրանց կողքին կանգնելու ու մի տեսակ էդ տղերքի կողքին ես չեմ ուզում իմ մասին խոսել: Բայց ասեմ, որ հիմնականում իմ անելիքը եղել է թիկունքում: Մեկ-երկու օր եղել եմ ինչ-որ դիրքերում, փորձել հասկանալ՝ ինչ է այնտեղ հարկավոր: Դրանից հետո գնացել եմ Բելգիա, Հոլանդիա, ինչքան հնարավոր է, հավաքել այնտեղի համար անհրաժեշտ ապրանք ու բերել դիրքեր: Գիտեք, շատ մեծ հայ համայնք ունենք այնտեղ, էլի՝ հերոս տղաներ: Նրանք էլ իրենց հերթին են հերոս, որովհետև էդ տղաներն էլ իրենց կռիվն այդպես էին տալիս, այսինքն՝ բանակի ու զինվորի համար անհրաժեշտը գտնելով ու ուղարկելով: Ես էլ ավելի շատ նպաստում էի էդ անհրաժեշտ ապրանքները բերելով, քան՝ կրակելով, որովհետև չեմ ծառայել. իմ կրակածը մեծ օգուտ չէր էլ տա:

- Ես ուզում եմ՝ կրկին վերադառնանք մեր զրույցի սկզբին. սպասո՞ւմ էիք, որ եկեղեցում ունեցած ելույթի լուսանկարներն ու տեսագրությունը կհայտնվեն միջազգային մամուլի առաջին էջերին և կտարածվեն աշխարհով մեկ:

Ես դրա համար չէի արել: Դա ուղղակի իմ կողմից աղոթք էր, որ ես ուզեցա անել: Ես կասեի՝ ոչ թե միայն իմ կողմից էր, այլ ամբողջ հայ ազգի: Ինչպես նկատեցինք, բոլորի սրտին էլ դիպավ: «Կռունկն» էլ, Կոմիտասն էլ, իմ նվագն էլ՝ բոլորը մեր ազգինն է: Բայց, այնուամենայնիվ, ես, իհարկե, ուրախ եմ, որ ամբողջ աշխարհը մեզ տեսավ՝ որպես մշակույթը գնահատող քրիստոնյա ժողովրդի, որն անգամ ռմբակոծված եկեղեցում է նվագում: Ես այդ ժամանակ նվագել եմ նաև Շուշիում գտնվող պարսակական մզկիթում, նվագել եմ իմ շատ լավ պարսիկ երաժիշտ ընկերոջ ստեղծագործությունը: Դա կրկին նպատակ ուներ ցույց տալու, որ մենք որքան հարգանք ունենք և որքան լավ ենք պահպանում այլ ազգերի պատմամշակութային կոթողները, հուշարձանները, տաճարները: Մենք վերանորոգում ենք մզկիթը, մենք նվագում ենք մզկիթում, անգամ ներս չենք մտնում՝ ունենալով այդքան հարգանք: Բայց ասեմ, որ էներգիան այն չէր, ինչ Ղազանչեցոցում: Ու դրա համար էլ «Կռունկը» ամբողջ աշխարհը տեսավ, իսկ մզկիթը՝ երեք հոգի (կատակում է):

Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի Վերին մզկիթում (տեսանյութ) — Live News

Սևակ Ավանեսյանը նվագում է Շուշիում գտնվող պարսկական մզկիթում

Նկատեցի, որ վերջերս հանդես եք եկել նաև դրամահավաքային նախաձեռնությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեք արցախցի արվեստագետներին և նրանց ընտանիքներին: Մանրամասներ կհայտնե՞ք նախաձեռնության մասին:

- Դե, գիտեք՝ ինչու սկսեցի այս նախաձեռնությունը, որովհետև «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված գումարները չհասկացանք, թե ուր գնացին և ինչի համար: Չտրվեց բացատրություն, թե ինչու այդ գումարների կեսը տվեցին Կառավարությանը: Մարդիկ կորցրել են ամեն ինչ, բայց մեր Կառավարության, պետական այլ մարմինների կողմից կտրուկ գործողություններ չենք տեսնում՝ այդ մարդկանց օժանդակելու համար: Ի վերջո, այդ գումարները հենց դրա համար էինք հավաքում: Սա մտահոգիչ հարց է: Կորցրել եմ վստահությունս հիմնադրամի հանդեպ: Դրա համար ինքս որոշեցի հանդես գալ նման մի նախաձեռնությամբ և ինչով հնարավոր է, օգնեմ արցախցի մշակույթի գործիչներին, նրանց ընտանիքներին: Օրինակ՝ մի արցախցի դերասանուհի աղջկա գիտեմ, որն ուսումը թողել ու երեք տեղ է աշխատում, անգամ՝ փողոցում ժինգյալով հաց սարքում, որ կարողանա տան վարձը վճարել, սնվել, վերջապես՝ ապրել: էս մարդիկ օգնության կարիք ունեն: Չգիտեմ՝ ամեն ինչ անում ենք, որ ինչ-որ կերպ օգնենք:

Սևակ, թերևս ավարտենք մեր զրույցը, ու վերջին հարցը. ինչո՞վ ես զբաղվում հիմա:

- Երաժշտությունից բացի, ես երկար տարիներ զբաղվում եմ նաև սպորտով, այսինքն՝ ոչ թե սպորտով, այլ մարտարվեստով: Մեղմ ասած՝ բարձրանում ենք ռինգ, ջարդում իրար քիթ, կող, ոտք և այլն: Ինձ համար թե՛ բեմում, թե՛ ռինգի վրա նույն զգացողություններն են, նույն քրտնաջան աշխատանքը, որ ես անում եմ. նույն հոգով, ոգով ու մարմնով: Պաշտոնապես արդեն ապրում եմ Հայաստանում ու գնալու մտադրություն էլ չունեմ, այսինքն՝ միայն հյուրախաղերով եմ գնում այլ երկրներ ու գալիս: Ցավոք, պատերազմից հետո անգամ նվագելու ցանկությունն է կորել, հոգեպես շատ ընկճված եմ, ինձ անպետք եմ զգում ու մահացած: Հիմա, որ նվագում եմ, անում եմ դա մաքուր, սիրուն, բայց առանց հոգու ու սիրո, իսկ սերը վերջին բանն է, որ մարդու միջից գնում է մահանալուց հետո: Բայց ինչ էլ լինի, ես հիմա իմ ազգին չեմ թողնի ու երկրից գնամ. գնալը դավաճանություն կլինի:

Խմբ․ կողմից Միառժամանակ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարներ են փոխանցվել պետական բյուջե ու որ այդ գումարներով պարգեւավճարներ են տրամադրվել պետական ծառայողներին։ Հանրության շրջանում այս տեղեկությունն ապտակի ազդեցություն ունեցավ, ինչը եւ, հավանաբար, ակնկալում էին այդ լուրերը տարածողները։ Ավելի ուշ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հաստատելով, որ հիմնադրամից փոխանցվել է ավելի քան 52 միլիարդ 700 միլիոն դրամ, բայց եւ նշելով, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանվել է, թե ինչ ուղղություններով այդ գումարները կարող են ծախսվել։
«Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ Կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը»,- ասվում է ֆիննախի հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո՝ 45-օրյա ընթացքում, հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։ Ասել է թե ծախսերի մանրամասն հաշվետվություն կներկայացվի այդ ժամկետում։
Վերադառնալով պարգեւավճարների թեմային, նկատենք, որ պատերազմի ու հետպատերազմական այս շրջանում պարգեւավճար ստանալու համար մեղադրվող տարբեր պաշտոնյաներ ու կառույցներ հերքեցին այդ լուրերը, թերեւս մեկ բացառությամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանեց, որ պարգեւավավճար ստացել է երկու աշխատակից, որոնք մասնակցել են Արցախի պատերազմին ու վիրավորվել։
Տպել
2451 դիտում

Չկա ողջամիտ բացատրություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի խոչընդոտմանը. Էրդողան

Կանխվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խոշոր խմբաքանակի ներկրման փորձ

Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը. մասնակցելու է 30 հազար զինծառայող (տեսանյութ)

Ռեստորանի 40-ամյա աշխատակիցը կալանավորվել է մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը

Հանդիպել են Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները

ԱՄՆ-ը և Իրանը Թրամփի օրոք կարող են դիվանագիտական ​​համաձայնության գալ. WSJ

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին

Սյունիքում բեռնատարի քարշակումից հետո խցանումից դուրս է բերվել 50 ավտոմեքենա

Քաղում ենք դասեր և շարժվում առաջ. «Նոա»-ն՝ Լոնդոնում կրած ցավալի պարտության մասին

Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, որն էլ կորոշի հաջորդ քաղաքապետին. հայտարարություն

Կոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-ն 8-0 հաշվով հաղթել է «Նոա»-ին

Նոյեմբերի հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը․ ՀՖՖ նախագահ

Ծեծի է ենթարկվել ՍՊԸ-ներից մեկի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր, կան ձերբակալվածներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)

Խոսակցությունները, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը դուրս է գալու տարածաշրջանից, հերքում է Ռուսաստանը. Լիլիթ Դալլաքյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Պապոյանը հանդես է եկել զեկույցով

Կամրջին բեռնատարներ են բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Բայդենը վերահաստատել է իշխանությունը խաղաղ ճանապարհով Թրամփին փոխանցելու խոստումը

Կալիֆոռնիայում անտառային հրդեհներ են, կրակը տարածվում է վտանգավոր արագությամբ. տարհանում է սկսվել

«Բարսելոնան» կրկնել է գրեթե 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

Թրամփին Նոբելյան մրցանակ պետք է տալ, եթե նա դադարեցնի պատերազմները. Լուկաշենկո

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի COP29-ին

Փողոցների խաչմերուկում «Մերսեդես»-ներ են բախվել. կա վիրավոր

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում

Էստոնիայի վարչապետը վերահաստատել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում իր աջակցությունը

Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերում հասնել համաձայնության. Փաշինյանը՝ Բուլղարիայի նախագահին

Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը Թրամփի ընտրվելով տրված է. Սաֆրաստյան (տեսանյութ)

Վարչապետի հետ հանդիպմանը Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Կառավարության ջանքերին

44-օրյա պատերազմում նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի 39 ծառայող զոհվեց. հարգանքի տուրք է մատուցվել

Վարչապետը ելույթ է ունեցել փակ ձևաչափով անցկացված «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ»-ին. Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի վնասները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների առաջնորդները համատեղ լուսանկարահանվել են