«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

04/12/2020 schedule22:00

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ: ՊՈԱԿ-ի վարչական շենքում աշխատանքային առաջին հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների («Որդան կարմիր» պետական արգելավայր, «էրեբունի» պետական արգելոց, Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկ, «Զիկատար» պետական արգելավայր) ղեկավարների, ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ:

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեություն՝ ավելի արդյունավետ իրականացնելու տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտությունը։

Նախարարն անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին, նշելով որ այդ որոշումն արդյունք էր աշխատանքային կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների և խախտումների: «Որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու: Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու արդյունավետության բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Պետական հարստություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով, սոցիալական դիրքով ու շահերով: Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը։

Պատերազմական իրավիճակը և այն աղետը, որի միջով անցանք, բավականին ստվերեցին այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էինք, բայց մի բան աներկբա է՝ մեր գերնպատակն օրենքի գերակայության հաստատումն է: Նախևառաջ պետք է մեր գործընկերներն ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել աշխատանքային պայմաններով, պատշաճ տեխնիկայով և աշխատանքային համազգեստով ապահովված լինեն: «Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար: Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային զբոսայգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով:

Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի. այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։

Մենք սեղմում ենք յուրաքանչյուր ձեռք, և ճանապարհը շարունակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր այս առաջնահերթություններն ու բարեփոխումների մոտեցումները, աշխատում են ազնիվ, շարժվում՝ բացառապես օրենսդրությամբ և առաջնորդվում երկրի ու ժողովրդի բարեկեցության տեսլականով»- հավելել է նախարարը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3925 դիտում

Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ինչ է հայտնաբերվել 1 շաբաթում

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել

Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին

Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ

Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին

Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել

Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին

Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին

«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ

Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի