Վարչապետը շատ բարի մարդ է, բայց պիտի խիստ լինի և ավելի խիստ որոշումներ կայացնի. Մարթեն Յորգանց

Ֆրանսահայ երգիչ-երգահան Մարթեն Յորգանցն այն սփյուռքահայ արվեստագետներից է, որ թեև երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում ու Կանադայում, մշտապես ակտիվորեն հետևում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին:

Պատերազմական ու հետպատերազմական Հայաստանը նույնպես ֆրանսաբնակ արվեստագետի ուշադրության կենտրոնում է: Նրա կարծիքով՝ Հայաստանում այս պահին իշխանափոխության կարիք չկա, քանի որ առանց այն էլ թուլացած երկիրն ավելի կթուլանա։ Յորգանցը վստահում է գործող վարչապետին, համոզված է, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը նույնպես շարունակում է աջակցել նրան: 

Մարթեն Յորգանցի հետ մեր զրույցը՝ ստորև. 

- Պարոն Յորգանց, եւ այսպես՝ մենք շուրջ 44-օրյա ահեղ պատերազմից գրեթե մեկ ամիս անց առիթ ունենք Ձեզ հետ զրուցելու: Դուք այն սփյուքահայ արվեստագետներից եք, որը պատերազմի օրերին ակտիվորեն հետևում էր հայրենիքում կատարվողին: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի այսպիսի հանգուցալուծումը:

- Ձեզ ճիշտը ըսեմ. ես, իհարկե, սփյուռքահայ ըլլալով, հեռվից չպիտի կրնամ իմ կարծիքս ճիշտորեն բացատրել, որովհետև մենք հեռու ենք ու ուրիշ տեսակ կտեսնենք ամեն ինչ, և դուք Հայաստանի մեջ ուրիշ տեսակ կտեսնեք: Բայց իմ կարծիքս այն է, որ, իհարկե, Հայաստանը պետքը չէր պատերազմի մեջ մտնալ: Հայաստանը այդ ուժը չուներ, որ պատերազմ ըներ, և այս արդյունքը շատ զարմանալի բան մը չէ: Իմ կարծիքովս՝ այս ամենը կըրնային 5 տարի առաջ, 10-ը տարի առաջ սեղանի շուրջ նստելով ավելի թեթևորեն վերջացնել: Իհարկե, Հայաստանը ստիպողական քանի հողեր մը պետք է տար, բայց այսչափ մեռյալ, վիրավոր չպիտի ըլլային: Հայաստանին համար և սփյուռքին համար այդքան մեռյալը շատ մեծ կորուստ էր: Այո, իմ կարծիքովս, Հայաստանի ամենամեծ սխալը եղավ, որ Հայաստանը և Ղարաբաղը չուզեցին ոչ մի հող տալ իրենց:

Արդեն անհերքելի փաստ է, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված էր այս պատերազմում: Կիսո՞ւմ եք այն տեսակետները, որ Թուրքիան կրկին վերադարձել է Հարավային Կովկաս 20-րդ դարասկզբին իր կիաստ թողած ոճրագործությունը, այն է՝ Հայոց ցեղասպանությունը ավարտելու համար:

- Այո: Այդ երկու երկիրները, մանավանդ Թուրքիան, որ բոլորս ալ գիտենք, շատ վտանգավոր երկիր է և կըրնա հայերուն շատ մեծ վնասներ պատճառել և արդեն պատճառեց: Անոնք պատասխանատվություն ունեցող երկիր են այս ամենի մեջ: Այս վայրկյանին էլ Հայաստանը պետք է շատ խելացի ըլլա. ես կտեսնեմ ամեն օր և կնայեմ, թե ինչ կդառնա Հայաստանի մեջ և Հայաստանի շուրջը ու շատ մտահոգ եմ: Հայաստանի ժողովուրդը իրավունք չունի իրարու հետ վիճաբանելու: Պետք է որ շատ խելացիորեն և հանդարտորեն առաջ շարժվի, որպեսզի մեր սիրելի Հայաստանը ոտքի կանգնի:

- Նշեցիք, որ հետևում եք հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արդյոք արդարացվա՞ծ եք համարում այն գործողությունները, որ անում են այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք փողոցում են: Եվ ինչպես վերջերս պարզ դարձավ, նրանք առաջադրել են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առումով:

- Անշուշտ հետևում եմ: Ես Վազգեն Մանուկյանին չեմ գիտեր՝ ով է: Դուք ավելի լավ գիտեք, իհարկե, ով է, ինչ է: Բայց ես հիմա նման վիճակով չեմ կարծե, որ Կառավարությունը պետք է փոխվի: Այս պահուն շատ սխալ է Կառավարություն փոխվիլը, որովհետև հիմա Կառավարությունը եթե փոխվի, Հայաստանը ավելի պիտի տկարանա: Այս պահուն Կառավարությունը ավելի լավ գիտե՝ ինչ եղավ, ինչ պիտի ըլլա, և անոնք պիտի շարունակեն մնալ մինչև այն օրը, որ Հայաստանը մի քիչ շտկվի: Հետո կըրնա Հայաստանը որոշել՝ ինչ պիտի ըլլա՝ Կառավարությունը պիտի փոխեն, թե ոչ: Ես վստահում եմ մեր վարչապետին: Վարչապետը շատ բարի մարդ է: Բայց դեռևս գործերը կարգադրելու համար դժվար է իր համար: Այս բաներու մեջ բարի մարդը այն չէ, պետք է խիստ ըլլա և ավելի խիստ որոշումներ կայացնի: Ես վստահ եմ, որ Հայաստանին ժողովուրդին մեծ մասը Փաշինյանին հետ Է:

- Իսկ ընդհանուր առմամբ սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Կան խոսակցություններ այն մասին, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում նկատվում են որոշակի հիասթափություններ, և գուցե դրանք անջրպետներ գծեն սփյուռքի ու հայրենիքի միջև: Որքանո՞վ են այդ խոսակցությունները ճշմարիտ:

- Ոչ, ոչ, ոչ, ոչ, անանկ բաներ չկան, անանկ բաներ սուտ բաներ են: Սփյուռքը վերջին աստիճան Հայաստանի կողքին է, կուզե, որ Հայաստանը մեկ ժամ առաջ ոտքի կանգնվի: Իհարկե, ժամանակ պիտի առնե, թերևս 10-20 տարի, չեմ գիտեր, որովհետև մենք ամեն 50 տարին մեկ այս տեսակ պրոբլեմներուն մեջ կմտնանկ: Փոքր երկիր մըն է Հայաստանը, և, ինչպես կսեն, Հայաստանի դիրքը այնքան կարևոր է Թուրքիային և Ադրբեջանին համար: Մենք պետք է բոլոր ազգով, սփյուռքով, բոլոր ժողովուրդով միասին ըլլանք, ոչ թե իրար ծեծելով, հրմշտելով և այլն, և շատ շուտով Հայաստանը նորեն առաջվա վիճակին կբերենք:

- Մենք պատերազմի օրերին տեսնում էինք, որ Ֆրանսիայի իշխանությունները թերևս անում էին ամեն ինչ՝ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար: Ունե՞ք այլ ակնկալիքներ Ֆրանսիայի իշխանություններից, որոնք կցանկանայիք անեին նրանք:

- Այս պատերազմի մեջ, դժբախտաբար, շատ վատ ժամանակին մեզի զոռով մտցուցին այդ ժողովուրդները: Այդ ժողովուրդները չսեմ, որովհետև ժողովուրդները մեղավոր չեն (նկատի ունի Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին-խմբ․): Ամերիկային և Եվրոպային վիճակը շատ վատ էր այս հիվանդության պատճառով, և երկիրներն էլ շատ տկար էին, իրենց պրոբլեմներն ունեին և անոր համար բան մը չկրցան ընել: Նույն Ֆրանսիան այնքան շատ մեծ պրոբլեմներ ուներ՝ այս հիվանդությունը, այդքան մեռյալները, չկրցան հավանաբար: Ես այդպես եմ մտածում, այսինքն՝ շատ երկրներ շատ դժվար վիճակներու մեջ էին: Ֆրանսիան մինչև այսօր կորոնավիրուսի առումով 5-րդ երկրների մեջ է: Ինչ-որ մինչև հիմա կնեն՝ հումանիտար օգնությունն է: Բայց Ֆրանսիան երկիր մըն է, որ հայերու կողքն է ամեն ատեն: Ամեն ատեն հայերու կողքը եղած է, ինչ-որ կըրնա, ատիկա պիտի ընի և կնի: Նաև ըսենք, որ արդեն Ղարաբաղն ընդունեց իբրև երկիր, ասիկա շատ մեծ որոշում է, եւ շատ անհանգիստ եղան մեր թշնամիները: Ասիկա տեսնող ուրիշ երկրները վստահ եմ՝ ևս պիտի ընդունին:

- Պարոն Յորգանց, թերևս ես ուզում եմ, որ մենք նաև տեղափոխվենք վաղ իննսունականներ. այդ տարիների երեխաները, ըստ էության, մեծացան նաև Ձեր երգերի ներքո: Դուք մասնավորապես մանկական երգեր էիք երգում, և ձեր «Ճկույթիկ» երգը մեծ համբավ ուներ այդ շրջանում: Այսքան տարիների վաղեմությունից, երբ հայացք եք ձգում, ո՞րն էր «Ճկույթիկի» հաջողության ֆենոմենը:

- Ես երբ Հայաստան եկա երկրաշարժից հետո՝ 88 թվին, տեսա Հայաստանի փոքրիկներուն տաղանդը, զարմացա, որ այդքան տաղանդավոր փոքրիկներ պիտի մեծանան և շատ տաղանդավոր մարդիկներ դառնան ու Հայաստանի ապագան լավացնեն: Նրանց տեսնելով՝ միտքս եկավ, որ ես փոքրիկներու երգեր պիտի գրեմ և իրենց համար երգեմ կամ էլ իրենք ինձ հետ միասին: Եվ մեկ գիշերվա մեջ ութը, տասը հատ երգ ստեղծեցի: Դրանցից մեկը «Ճկույթիկն» էր, և «Արևիկին» կանչեցի ու երգեցինք: Սիրվելու գաղտնիքը այն էր, որ փոքրիկներու երգ էր, ոչ թե դժվար, ադոր համար հաջողեցավ: Վստահ եմ, որ մինչև այսօր այդ երգերուց բոլորն էլ դեռ շատերի ականջներու մեջ են, և նոր փոքրիկներն ալ կսովորեն: Շատ հպարտ եմ և շատ գոհ ասոր համար:

- Իսկ ե՞րբ Ձեզ կրկին կողջունենք հայրենիքում:

- Կուզեմ շատ շուտով Հայաստան գալ, կսպասեմ, որ այս վիրուսը մի փոքր հանդարտվի: Շատ կուզեի շուտ գալ, բայց կմտածեմ, որ վտանգավոր է ինձի համար, հիմա հեռվից կփորձեմ օգտակար ըլլալ: Տվեք իմ բարևները և ամենեն սրտանց իմ սերը Հայաստանու ժողովրդին, որովհետև և՛ Հայաստանն ալ, և՛ ժողովուրդին ալ շատ կսիրեմ: Հայաստանին սիրահարված եմ:

Շնորհակալ եմ: Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք:

- Ես ալ եմ շնորհակալ: Մերսի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9892 դիտում

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ