Երևան
12 °C
Եվրամիությունը երեքշաբթի հավանություն է տվել համաեվրոպական պատժամիջոցների կիրառման մեխանիզմին: Այժմ բոլոր այն պաշտոնյաները կամ անձինք, որոնք այս կամ այն կերպ կմեղադրվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների կամ ոտնահարումների մեջ, կհայտնվեն եվրոպական սեւ ցուցակում՝ անձնական պատժամիջոցներ սահմանելու մեխանիզմով, հաշիվների սառեցման եւ ամբողջ Եվրոպայի տարածք մուտք գործելու արգելքի կիրառմամբ:
Համաեվրոպական «սեւ ցուցակում» դեռեւս անուններ չկան, որեւէ մեկին դրանում ընդգրկելու համար անհրաժեշտ է լինելու ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: «Մագնիտսկու ակտ»-ի նմանությամբ կազմված անալոգը մարդու իրավունքների խախտումները ոչ միայն Եվրոպայում, այլ աշխարհում բացառելուն եւ պատժելուն է ուղղած:
«Սա նշանակալի որոշում է, իր տեսակի մեջ առաջինը, եւ ես կարծում եմ, որ այն թույլ կտա Եվրամիությանը քրեական պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների լուրջ ոտնահարման համար մեղավորներին, այլ ոչ թե գործել դեպքից դեպք, ամեն անգամ անվերջանալի թվացող քննարկումներ ծավալելով», - DW-ի փոխանցմամբ, ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը Ժոզեպ Բորելը:
ԱՄՆ-ն առաջինն է ընդունել «Մագնիտսկու ակտը» 2012-ին ՝ օրենքն անվանելով Ռուսաստանի հարկային խորհրդատու Սերգեյ Մագնիտսկու անունով, որը մահացել է 2009-ի վերջին, Մոսկվայի «Մատրոսսկայա Տիշինա» բանտում: Ըստ Մագնիտսկու գործատու, բրիտանա-ամերիկացի ֆինանսիստ Ուիլյամ Բրոուդերի, Մագնիտսկին հայտնաբերել է մի քանի հարյուր միլիոն դոլարի խարդախություն եւ յուրացում Ռուսաստանի անվտանգության մի խումբ պաշտոնյաների ու պաշտոնատար անձանց կողմից, եւ դրա համար նա խոշտանգվել է բանտում: Ռուսաստանի իշխանությունները մերժում էին այս մեղադրանքները եւ, ընդհակառակը, մեղադրում էին Բրաուդերին ու նրա ռուս աշխատակիցներին, այդ թվում ՝ Մագնիտսկուն, հարկային հանցագործությունների մեջ:
ԱՄՆ-ից հետո Կանադան, Բալթյան երկրների ԵՄ անդամները, իսկ վերջերս էլ`Մեծ Բրիտանիան, ընդունել են օրենքներ, որոնք ըստ էության նման են «Մագնիտսկու ակտ»-ին, բայց տարբեր են իրենց ձեւով եւ անունով:
Այս բոլոր օրենքները թույլ են տալիս արագորեն ներմուծել անձնական պատժամիջոցներ`արգելելու ակտիվների մուտքը եւ դրանց սառեցումը օտարերկրյա բոլոր պաշտոնյաների դեմ, որոնք լւարժեք ներգրավված են կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումների մեջ:
Եվրոպական պատժամիջոցների մեխանիզմում, սակայն, չի նշվում ո՛չ Մագնիտսկիի անունը, ո՛չ կոռուպցիա տերմինը. ԵՄ-ն օրինախախտ պաշտոնյաներին կներառի համաեվրոպական «սեւ ցուցակում» ՝ միայն մարդու իրավունքների կոպիտ եւ զանգվածային խախտումների համար:
ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո այս հանգամանքի վրա լրագրողների ուշադրությունն է հրավիրել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
«Հուսով ենք, որ այս նոր ռեժիմը հետագայում կընդլայնվի՝ կոռուպցիոն դեպքերն ընդգրկելու համար եւս», - Լինկյավիչյուսի խոսքերն է մեջբերում Agence France-Presse- ը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է սեպտեմբերին «Մագնիտսկու ակտի» համաեվրոպական անալոգի ընդունման հատուկ ծրագրի մասին, բայց դրա շուրջ քննարկումները սկսվել են այդ ժամկետից շատ ավելի վաղ:
Ինչպես հիշեցնում են «Ակսիոսի» լրագրողները, տարվա սկզբին Բիլ Բրոուդերը նրանց ասել էր, որ «Եվրոպական «Մագնիտսկու ակտը» հավանաբար ամենամեծ կործանարար հարվածը կլինի Պուտինի ռեժիմին» ՝ հաշվի առնելով ունեցվածքի եւ ակտիվների քանակը, որոնք Ռուսաստանի իշխանության առանցքային դեմքերը ունեն Եվրոպայում:
Եվրոպական շատ փորձագետներ, այնուամենայնիվ, ենթադրում են, որ առանց կոռուպցիայի մասին հիշատակման եւ պարտադիր միաձայնության սկզբունքի, անհատներին եվրոպական «սեւ ցուցակում» ավելացնելու գործընթացը չի կարող նման լինել Եվրամիության կողմից որոշիչ եւ ջախջախիչ հարվածի:
Սկզբում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ Արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը ցանկանում էին, որ անձնական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները կայացվեն որակավորված մեծամասնության կողմից, ինչը թույլ կտար Եվրամիությանը ավելի արագ գործել եւ խուսափել իրավիճակներից, երբ միայն մեկ կամ երկու երկրներ ինչ-ինչ պատճառներով արգելափակում են որոշումը՝ որոշակի նկատառումներից ելնելով:
ԵՄ որոշ երկրներ դեռ պնդում են, որ պատժամիջոցների հարցը մնում է այն ամենակարեւոր որոշումների ցանկում, որոնք ընդունվել են կոնսենսուսի հիման վրա:
Դեռեւս պարզ չէ, թե որ երկրների քաղաքացիներն են առաջինը հայտնվելու համաեվրոպական պատժամիջոցների նոր ցուցակում: Ներկայիս միջազգային քաղաքականության պայմաններում ԵՄ մի շարք երկրներ առաջարկում են նախ մտածել թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին: Համաեվրոպական սեւ ցուցակի մասին որոշումը կայացվել է դեռեւս 2019 թվականին, երբ փոխվեց եվրաինստիտուտների ղեկավար մարմիններում փոփոխ ություններ եղան: Սեպտեմբերի 15-ին Ժոզեպ Բորելը կոչ էր արել դադարեցնել քննարկումներն ու արդեն որոշում կայացնել՝ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Այս հայտարարության պատճառը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործն էր եղել: Բոլոր իրավաբանական հարցերը Բրյուսելը լուծել է 2,5 ամսում: Պատժամիջոցների մեխանիզմն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից սկսած:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան-Բուլղարիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել
Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև
Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել
Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց
Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող
Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել
Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ
Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում
«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել
Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել
Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում
Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ
Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը
Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր
Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան
Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ
7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին
Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով
Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է
Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT