Երևան
12 °C
«Մեդիա կենտրոն»-ում այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց կոռուպցիոն բնույթի դեպքերի վերաբերյալ հաղորդումներից եւ քրեական գործերից։
Նա նախ նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 նյութ, որից 1399-ով հարուցվել են քրեական գործեր, 655-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, ընդ որում, 603-ով մերժվել է արդարացման, իսկ 52-ով՝ ոչ արդարացման հիմքով։
Ամիրյանի խոսքով՝ 2019 թվականին նախապատրաստված նյութերի քանակը 95-ով կամ 4․7 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչին հակառակ՝ հարուցված քրեական գործերի քանակն է 4․7 %-ով կամ 70-ով պակաս։
Ավագ դատախազը նշեց, որ էականորեն ավելացել են նաեւ կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները եւ իրավասու մարմինների նախաձեռնությունները․ եթե 2018 թվականին ընթացք է տրվել ԶԼՄ այդբովանդակ 25 հրապարակման, ապա 2019 թվականին թիվը աճել է գրեթե 88 %-ով՝ հասնելով 47-ի։
Կարեն Ամիրյանի հավաստմամբ՝ կտրուկ աճել է իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը․ «2019-ին քննվել է 2625 այդպիսի գործ, ինչը 26․6 %-ով բարձր է 2018 թվականին համեմատ, եւ սա այն պարագայում, երբ վերջին 1-2 տարիների ընթացքում քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեծացել է, եւ այս պայմաններում էլ հաջողվել է 2019 թվականին ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքները գերազանցել է 34․3 %-ով»։
Դատախազը հայտնեց, որ քննված 2625 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1265 անձ, որը 31․4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ «Դրական ցուցանիշներ են արձանագրվել ավարտված գործերի թվաքանակում․ 2019 թվականին քննված քրեական գործերից ավարտվել է 287-ով կամ 34․3 %-ով ավելի գործերի վարույթ, քան 2018 թվականին․ սա նույնպես խոսում է այն մասին, որ կատարված աշխատանքը ահռելի է, բնականաբար, միշտ տեղ կա՝ ավելացնելու եւ քանակը, եւ որակը, բայց սա փաստ է, լավ է-վատ է, թող պետական մարմինները եւ հանրությունը գնահատեն»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT