Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը

Սույն թվականի նոյեմբերի 30-ից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա երեք պատմամշակութային հուշարձաններ՝ Վայոց ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը եւ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարն ու Մարմարաշենի վանքը։

Նամականիշների վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Հայաստանի բոլոր հուշարձանների վերականգնման եւ ամրակայման համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության ու Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ։

Նույն նպատակով հետագայում նաեւ բացիկներ են թողարկվելու։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Փոխնախարարը նշեց, որ նամականիշների վրա պատկերված հուշարձանների ընտրությունը շատ մեծ դժվարությամբ են կատարել, քանի որ Հայաստանում հուշարձանները շատ-շատ են ու բոլորն էլ փառահեղ։

«Մեզ այդ հարցում օգնել է հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը։ Հուշարձաններն ընտրել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որպեսզի ե՛ւ հոգեւոր կառույցներ լինեն ե՛ւ քաղաքացիական, այնտեղ դուք տեսնում եք Վայոց ձորում Ագարակաձորի կամուրջը։ Երեք նկարները, որոնք հրապարակվել են նամականիշերի վրա, շարունակական են լինելու։ Հետագայում սրանց փոխարեն կընտրենք նոր խմբաքանակներ»,-ասաց նա։

Փոխնախարարը նաեւ նկատեց՝ վերոնշյալ հուշարձաններն ընտրելիս հաշվի է առնվել մի քանի կարեւոր հանգամանքներ, առաջնայիններից է, թե օրինակ, որոնք են առավել վտանգվածների թվում։ «Այս երեք հուշարձաններն էլ ունեն ամրակայման, վերականգնման խնդիրներ, Մարմաշենի վանքի վերականգման նախագիծն արդեն մշակված է, իսկ Երերույքինն ընթացքի մեջ է, Ագարակաձորինը դեռ ոչ։ Առաջին երկուսի ամրակայման համար նախագծման աշխատանքներում 8 միլիոն դրամ շահել է Երերույքը, 7 միլիոն 900 հազար էլ Մարմաշենը։ Կարելի է ասել սրանց գումարը կա, իսկ նամականիշի միջոցով ստացված հասույթն էլ կծառայեցվի այլ՝ ամրակայման կարիք ունեցողների համար»,- հայտնեց նա։

Ըստ Խաչատուրյանի՝ այցելությունները այս երեք մշակութային վայրեր ավելի քիչ են, այնինչ կարող են զբոսաշրջային մեծ երթուղիներ ապահովել։ Այս հարցը նույնպես դիտարկվել է հուշարձաններն ընտրելիս։ «Միջազգային հուշարձանային հասցեներում եւս սրանք կան, այսինքն Եվրոպան սրանք ճանաչում է, աշխարհը ծանոթ է, բայց մենք պիտի կյանքի կոչենք դրանց գործունեությունը»,- շեշտեց փոխնախարարը։

Իսկ ինչ վերաբերում է նամականիշներին եւ ընդհանրապես նման ձեւով մշակութային կոթողներին գումար հատկացնելուն, փոխնախարարը նկատեց՝ պետությունը տարեկան գումար է հատկացնում բյուջեից, սակայն այդ գումարը միշտ չէ որ բավարարում է։ Այս ձեւով կարծես օգնում են ու պետությանը բեռը թեկուզ աննշան, բայց թեթեւացնում է։

Նրա համոզմամբ՝ ծրագիրը միտում ունի նաեւ կրթական, վարքականոնների փոփոխման՝ վճարել փոքր գումար հանուն մեր մշակութային ժառանգության պահպանման․ «Յուրաքանչուր ոք, լինի դա ՀՀ-ում ապրող կամ ոչ ՀՀ քաղաքացի, իր ներդրումն ունենա, որը կարող է գումարվել մյուսներին եւ որոշակի օգնություն տրամադրել»։

Նամականիշների անվանական արժեքը սկսվում է 240 հազար դրամից։ Այդ արժեքով նամականիշի վրա պատկերված է Ագարակաձորի կամուրջը։ 330 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա Մարմաշենի վանքն է, իսկ 350 հազար դրամ արժեքով նամականիշին՝ Երերույքի տաճարը։

Փոստային այդ երեք նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը եւս ուղղվելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:

Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը մ.թ. XIII դարի է։ Այս կամուրջը գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արեւմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչեւ 1970-ական թվականները:

Շիրակի մարզի Մարմաշենի վանքը մ.թ. X-XI դարի է: Մարմաշենի վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին։ Այն հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է, որի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին:

Իսկ ահա նույն մարզում գտնվող Երերույքի տաճարը մ.թ. VI դարի կառույց է։ Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձեւ մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3324 դիտում

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ