ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է ընտրություննեի արդյունքների մասին Թրամփի հայցը. Բայդենի դիրքերն ամրանում են

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է հանրապետականների ներկայացրած հայցը, որով վիճարկվում էր Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Սա նշանակում է, որ գործող նախագահ Թրամփի բոլոր հույսերը՝ կապված քվեարկության արդյունքների բողոքարկման փորձերի հետ, պրակտիկորեն արդեն գրեթե սպառված կարելի է համարել

Թեպետ հանրապետականների նմանատիպ մի քանի հայցադիմումները դեռ քննարկման փուլում են, Փենսիլվանիա նահանգի 20 ընտրիչների ձայները լիովին բավարար են Ջոզեֆ Բայդենի լիարժեք հաղթանակն ապահովելու համար:

Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում եւ առանց հիմնավոր ապացույցների հավաստիացնում է, որ քվեարկության եւ հաշվարկի ընթացքում տեղի են ունեցել էական կեղծիքներ: Ամերիկյան դատարանները մերժել են Թրամփի շտաբի ներկայացրած հայցերի մեծ մասը, իսկ կեղծիքների մասին նրա պնդումները բազմիցս հերքվել են ամերիկյան պետական գործակալությունների եւ նահանգային իշխանությունների կողմից:

Քվեարկության արդյունքների համաձայն, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 306 ընտրական ձայն (հաղթելու համար անհրաժեշտ էր 270-ը), իսկ Թրամփը `232: Դեմոկրատական թեկնածուն նաեւ ստացել է յոթ միլիոնով ավելի ձայն, քան գործող նախագահը:  Ընտրիչների կոլեգիան կհանդիպի եւ պաշտոնապես կընտրի Միացյալ Նահանգների  նոր նախագահին դեկտեմբերի 14-ին: Վերջինն արդեն ձեւական բնույթ է կրում, քանի որ այսպես թե այնպես Բայդենն արդեն իսկ ԱՄՆ-ի՝ լիարժեք ընտրված նոր նախագահն է:

Վիճահարույց Փենսիլվանիա նահանգում Բայդենն առաջ էր անցել Թրամփից 81 հազար ձայնով: Նահանգապետ Թոմ Վուլֆը ավելի վաղ հաստատել էր այս արդյունքը:  Հանրապետականների շտաբը պահանջել էր չեղարկել նահանգապետի հայտարարությունը՝ կասկած հայտնելով փոստով ուղարկված 2,5 միլիոն քվեաթերթիկի արժանահավատության մեջ:

Նախորդ շաբաթ նահանգի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ հանրապետականների ներկայացրած հայցերն անհիմն են: Նախագահի կողմնակիցների վերջին հույսը մնացել էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը: Բայց դեկտեմբերի 8-ին ստացվել էր մեկ նախադասությամբ կազմված վճիռը, որով հայցը մերժվել էր:

Նոյեմբերի 7-ին, ընտրություններից չորս օր անց, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վիճարկել դատարաններում ընտրությունների հայտարարված արդյունքները: Նա նշել էր,  որ կշարժվի մինչեւ վերջ եւ իր հույս էր հայտնել, որ  իր օգտին որոշում կկայացնի ի վերջո ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, որտեղ, ի դեպ,  գերակշռում են պահպանողականները, իսկ 9-ը անդամներից երեքը նշանակվել են հենց Թրամփի կողմից:

Փենսիլվանիայի նահանգապետ Վուլֆը (դեմոկրատ) եւ նրա փաստաբանները նախկինում հանրապետականների դատավարությունն անվանել էին «ամբողջովին անհիմն»: Միացյալ Նահանգների պատմության մեջ չի եղել դեպք, երբ դատարանը բեկաներ նահանգի նահանգապետի որոշումը՝ նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները հաստատելու մասին: Այդպես չեղավ նաեւ այս անգամ:

Գերագույն դատարանի քննարկմանն է դեռ մնում Տեհասի դատախազ Քեն Փաքսթոնի հայցը` ընտրության արդյունքների հաշվարկը  4 նահանգներում (Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա եւ Վիսկոնսին) դադարեցնելու եւ չեղարկելու մասին: Իրավաբանները չափազանց աննշան են համարում հայցի  բավարարման հնարավորությունները:

Տեհասի ինստիտուտի իրավունքի մասնագետ պրոֆեսորներից մեկը հայտնել է, որ Թրամփը  «նոր ռեկորդ է սահմանել ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու համար ներկայացված դատական գործերի շարքում՝ գնահատվելով որպես ամենախենթ հայցադիմումի հեղինակ»: Կալիֆորնիայի համալսարանի մեկ այլ իրավաբան հայցն անվանել է «մամլո հաղորդագրություն, որը փորձում է դատական հայցի տեղ դնել իրեն»:

Փենսիլվանիայի արդյունքների քննարկումից եւ դատարանի որոշման հրապարակումից առաջ Նեւադայի Գերագույն դատարանն էր հաստատել նահանգի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ այնտեղ եւս հաղթել էր Բայդենը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն հայտարարել էր, որ իր գրասենյակն անցած ընտրություններում ոչ մի էական խախտում չի հայտնաբերել:

Այս բոլոր դատական իրարանցումների ընթացքում Ջո Բայդենի թիմն ակտիվորեն պատրաստվում է իշխանության ստանձնմանը:  Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:

ԱՄՆ-ում երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ  էին կայացել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում էին պետության ղեկավարի պաշտոնի համար: Ընտրությունների արդյունքներով Ջո Բայդենը բացարձակ, երբեւէ անգերազանցելի ռեկորդ է սահմանել՝ ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ գրանցելով քվեների ամենաբարձր տոկոսը: Նա հաղթել է նաեւ ընտրիչների մեծ թվով ձայներով:

Ստանձնելով նախագահի աթոռը, Բայդենը կլինի ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը, նա 78 տարեկան է, նախորդ ամենատարեց առաջնորդը  Թրամփն էր՝ 74 տարեկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1715 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք