Երևան
12 °C
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրացրեց արցախցիների զբաղվածությանը վերաբերող հարց։ «Արցախի այն քաղաքացիները, ովքեր եկել են անօթևաններ են արդեն և ստիպված են մնալու Հայատանի Հանրապետության տարածքում, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու, բայց քանի որ գրանցման խնդիր կա, քանի որ իրենք նախկինում գրանցված են եղել այն տարածքներում, որտeղ այս պահին այդ տարածքները չկան, և աշխատանքային պայմանագիր կնքելու խնդիր է առաջանում, և միևնույն ժամանակ հարկային դաշտ մտնելու խնդիր է առաջանում, գործատուները ուղղակիորեն հրաժարվում են կամ ստիպված են լինելու ուղղակի այսպես ստվերում աշխատանքի վերցնեն, իսկ քանի որ վախենում են հետագա տուգանքներից, աշխատանքի չեն վերցնում և այս մարդիկ մշտապես մնալու են զուտ կարիքի մեջ՝ ակնկալելով, որ պետությունը օգնի։ Արդյոք կա՞ որոշակի քայլեր արված այ առումով և եթե կա, ապա տեղեկացնեք, եթե չկա ի՞նչ է պլանավորվում»։
Արձագանքելով Հովսեփյանի հարցին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Կառավարության կողմից։ «Արցախի այն հայրենակիցները, ովքեր այս պահին իրենց կեցությունը անցկացնում են Հայաստանում, Կառավարությունը, ինչպես տեղյակ եք արդեն գործող մի քանի ծրագիր ունի, մասնավորապես Արցախի հաշվառում ունեցող բոլոր քաղաքացիներին տրամադրվել է 68.000 դրամական աջակցություն, այս պահի դրությամբ արդեն մոտ 45.000 քաղաքացի ստացել են այդ աջակցությունը, մոտավորապես 30.000-ի համար կա հաստատված գումարներ, որոնք առաջիկա օրերի ընթացքում կստանա, մոտավորպես 94.000 շահառուի մասին է խոսքը»։
Առաքելյանը նշեց, որ երկու ծրագիր կա Արցախի քաղաքացիների այն հատվածի համար, որոնց բնակավայրերը այս պահին չեն գտնվում Արցախի տիրապետության մեկ։ «Մի ծրագիր արդեն գործում է 300.000-ական դրամ, և մյուս հատվածը, որը Կառավարության առաջիկա նիստում կհաստատվի, դա յուրաքանչյուր քաղաքացու մասով 250.000 դրամ կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք բնակարանների, բնակելի տների ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով այս պահին հնարավորություն չունեն այդտեղ բնակվելու և բնակվում են Հայաստանում»։
Անդրադառնալով արցախցիների զբաղվածության թեմային՝ Առաքելյանը նշեց, որ այդ խնդիրը Կառավարության ուշադրության ներքո է։ «Այս պահին մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր, որպեսզի նաև մեխանիզմը պարզ լինի և առաջիկայում նույնպես Կառավարությունը կունենա մի քանի ծրագրեր, որը հնարավորություն կտա կարճաժամկետ հատվածում ապահովել այդ քաղաքացիների զբաղվածության ծրագերը և բացի դրանից ոչ միայն իրենց մասով, նաև գործատուների մասով կլինեն խրախուսման համակարգեր, որպեսզի նաև գործատուները շահագրգռված լինեն այդ մարդկանց ընդունել աշխատանքի և այն շեշտադրումը, որ արեցիք կապված խնդիրների հետ, նաև պրոցեսը մաքսիմում պարզ է լինելու, ինչպես աջակցության մյուս ծրագրերի դեպքում, որպեսզի գրանցման և այլ խնդիրները խոչընդոտ չհանդիսանան աշխատելու համար»։
Սոֆյա Հովսեփյանն էլ նկատեց, որ աջակցությունը Կառավարությունը ցուցաբերում է միանվագ աջակցություն, և կարճ ժամանակ հետո բնակիչները հայտնվելու են կարիք մեջ։ «Դրա համար նախ որպեսզի մենք չունենանք 1988 թվականից հետոյի այն խնդիրը, որը ունեցանք Շիրակի և Լոռվա մարզերում, այսինքն՝ մարդկանց աջակցություն ցուցաբերելով անաշխատունակության վերածենք, և խուսափենք նմանատիպ խնդիրներից, և երկրոդը, որ այդ մարդկանց կարողությունները օգտագործենք առավելագույնը»։
«Այդ մեխանիզմը Կառավարության առաջնահերթությունների թվում է, քանի որ Կառավարությունը ոչ միայն այս հատվածին, այլ նաև ընդհանրապես սա համարում է, որ գլխավոր ուղղությունը աշխատանքի խրախուսումն է, ոչ թե ուղիղ ֆինանսական աջակցությունը, և ոչ միայն այս խմբում, այլ նաև սոցիալական խնդիրներ ունեցող այն քաղաքացիների, ովքեր հնարավորություն ունեն աշխատելու, մեր ռազմավարությունն է այդ մարդկանց խրախուսել աշխատել և ոչ թե ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել»-արձագանքելով պատգամավորին՝ նշեց Առաքելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT