Երևան
12 °C
2020 թվականի դեկտեմբերի 1-ին «իԳործ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Դպրոցի կառավարում» եւ «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով մասնագիտական զարգացման նախագիծը: Այն իրականացնում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետներ Օնիկ Բայրամյանը և Անդրանիկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել ՀՀ պետական մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները՝ համապատասխան ոլորտների բարելավման եւ զարգացման գործում: http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts
Նախագծի մեկնարկի, նախատեսված աշխատանքների եւ ոլորտին վերաբերող այլ խնդիրների մասին զրուցել ենք «Վարքային խնդիրները դպրոցում» նախագիծը վարող, հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյանի հետ: Նա իրականացնում է «Սովորողների վարքային դժվարությունները՝ որպես մարտահրավեր ընդհանուր ներառմանը հանրակրթական դպրոցում» ծրագիրը:
- Պարոն Կոստանյան, արդեն ավարտվել է «Դպրոցի կառավարում» եւ «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով նախագծերին մասնակցելու համար հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը: Ինչպիսի՞ն է եղել դպրոցների արձագանքը, ի՞նչ ուղղություններով են նախատեսվում կազմակերպել աշխատանքները:
- Շատ բուռն արձագանք ստացանք դպրոցներից: Հայտերի ընդունման պատուհանը բացելուց 3 օրվա ընթացքում ստացանք ծրագրին մասնակցելու մոտ 250 հայտադիմում ՀՀ բոլոր մարզերից: Այս ծրագրի շրջանակներում ես ներկայացնելու եմ իմ նախագիծը ՝ «Սովորողների վարքային դժվարությունները՝ որպես մարտահրավեր ընդհանուր ներառմանը հանրակրթական դպրոցում»: Իմ գործընկեր Օնիկ Բայրամյանը կներկայացնի «Դպրոցի կառավարում» նախագիծը: Ծրագիրը համակարգում է հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը: Պետք է նշեմ, որ այս հիանալի հնարավորությունը թե՛ մեզ համար և թե՛ դպրոցների համար կազմակերպվեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից ստեղծված «իԳործ» ծրագրի շնորհիվ: Նախագծի նպատակն է դպրոցի մանկավարժներին վերազինել նոր գիտելիքներով, զարգացնել նոր հմտություններ, ծանոթացնել նոր մոտեցումների և գործիքների հետ, որոնք հնարավորություն կտան, սովորողների սոցիալական և հույզերի կարգավորման հմտությունները զարգացնելով, վարքային խնդիրները կարգավորելով, դպրոցում ստեղծել համակարգված և ապահով միջավայր, որտեղ բոլոր սովորողները, առանց բացառության, կստանան պատշաճ կրթություն:
- Ո՞րն է Ձեր նախագծի հիմնական առանձնահատկությունը, ի՞նչ նորամուծություն է այն բերելու մեր կրթական համակարգին:
- «Վարքային խնդիրները դպրոցում» նախագիծն ուղղված է ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին բնորոշ վարքային խնդիրների, այնպես էլ մյուս երեխաների վարքային դժվարությունների հաղթահարմանը: Նախագծի առանձնահատկություններից է, որ այն պատասխանում է ոչ միայն վարքային խնդիրներին վերաբերող «ավանդական դարձած» հարցերին՝ ի՞նչ է վարքային խնդիրը, ինչո՞ւ է այն առաջանում, ի՞նչ պետք է անել այն հաղթահարելու համար, այլեւ ցույց է տալիս՝ այդ ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անել: Այս նախագիծը քայլ առ քայլ, կոնկրետ մոտեցումներով, փաստերի վրա հիմնված գործնական քայլերով կներկայացնի, թե ինչպես պետք է զարգացնել սոցիալական հմտություններ, ինչպես պետք է խթանել երեխայի դրական վարքը, ինչպես զարգացնել երեխաների սեփական հույզերի կարգավորելու հմտությունները, ինպես բացահայտել եւ կարգավորել երեխաների ոչ ցանկալի վարքը:
- Այսինքն նախագիծն ուղղված է ոչ միայն վարքային խնդիրների առաջացման կանխարգելմանը, այլեւ դրանց հայտնաբերմա՞նը:
- Այո՛, նախագծի թեմաները ուղղված են նաեւ վարքային խնդիրների առաջացման ռիսկային գործոնների հայտնաբերմանն ու պաշտպանական գործոնների ներդրմանը եւ հետո՝ կարգավորմանը: Այլ կերպ ասած՝ մենք չենք սպասելու, որ այդ վարքային խնդիրները հայտնվեն, հետո նոր տեսնենք՝ կզարգանան կամ չեն զարգանա, այլ պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կանխարգելենք այդ խնդիրների առաջացումը և զարգացումը, իսկ, այնուամենայնիվ, առաջացման դեպքում ունենաք հստակ, կոնկրետ գործիքներ՝ այդ խնդիրները կարգավորելու համար: Որպես նախագծի առաքելություն, պետք է նշեմ, որ նախագծի իրականացումը ոչ միայն օգնելու է կարգավորել սովորողների վարքային դժվարությունները այս պահի համար, այլև այն ունի ավելի հեռուն գնացող նպատակներ: Այսօր և հիմա զարգացնելով սովորողների սոցիալական հմտությունները, զարգացնելով սովորողների հույզերի կառավարման հմտությունները, կարգավորելով սովորողների ոչ ցանկալի վարքը և խթանելով նրանց դրական վարքը՝ փորձելու ենք լուծել մեր երկրում առողջ հասարակություն ունենալու խնդիրը: Հասարակություն, որտեղ միմյանց հարգում են, զիջում են, հերթ են տալիս, ներում են, առաջացած խնդիրները լուծում են դրական եղանակներով:
- Նախագիծը գործնական կիրառություն ստանալո՞ւ է բոլոր հանրակրթական դպրոցներում, թե՞ այն կազմակերպվելու է միայն մասնակցային դպրոցներում:
- Նախագիծը կազմակերպվելու է հայտադիմումներ ներկայացրած բոլոր 250 դպրոցներում: Հետագայի համար կան որոշակի պլաններ՝ ծրագիրը բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպելու համար:
- Վերապատրաստումների ավարտից հետո շատ հաճախ տեսնում ենք, որ դրանք գործնական շարունակական կիրառություն այդպես էլ չեն գտնում. նորից հայտնվում ենք նույն տեղում, որտեղից սկսել ենք. ի՞նչ անել այս դեպքում:
- Իհարկե հնարավոր է, որ լինեն նման դպրոցներ, որտեղ մոտեցումները այդպես էլ չեն կիրառվի: Սակայն կարծում եմ, որ այն մեծ չափով կապված է մեր նախագծերի շրջանակներում առաջարկվող թեմաների արդիականությունից, որակից, մատուցման եղանակից, մոտեցումների և խնդիրների գործնականում կիրառելի լինելու իրական հնարավորությունից:
- Հայաստանում ուսումնական ծրագրերը արդյո՞ք բավարար չափով ճկուն են, որ յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան նպատակային կրթություն:
- Բոլոր երեխաները տարբեր են իրենց մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացվածությամբ և ընդունակություններով, ու ասել, թե այս կամ այն երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում, կան իդեալական ուսումնական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան նպատակային կրթություն, կարծում եմ, ճիշտ չի լինի: Ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում, ուսումնական ծրագրերը անընդհատ թարմացման, զարգացման կարիք ունեն:
- Որոշ ուսուցիչներ նշում են, որ անհատական ուսումնական պլանը ամբողջովին չի արտացոլում երեխայի իրական վիճակն ու խնդիրները, և շատ հաճախ նրանք ստիպված երեխային են հարմարեցնում ԱՈՒՊ-ի պահանջներին: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս հարցի շուրջ, և ի՞նչ պետք է անել, որ այն դառնա ուսուցչին, բազմամասնագիտական թիմին և ծնողներին համախմբող գործիք:
- Իմ նախագծի շրջանակներում ես առաջարկելու եմ անհատական զարգացման պլանի օրինակ, որը կարծում եմ կհեշտացնի ուսուցիչների աշխատանքը և կարիք չի լինի երեխային հարմարեցնել ԱՈՒՊ- ի պահանջներին: Ինչ վերաբերում է ուսուցչի, բազմամասնագիտական թիմի և ծնողների համախմբմանը, ապա կարող եմ ասել, որ ԱՈՒՊ-ը ինքնին հանդիսանում է գործիք, որը հնարավորություն է տալիս ուսուցչին, բազմամասնագիտական թիմին և ծնողներին համագործակցել այն կազմելու ընթացքում, այդ համագործակցությունը ունի պարտադիր բնույթ եւ պետք է կազմակերպվի այնպես, ինչպես նախատեսված է:
- Անցյալ տարի մի շարք հատուկ դպրոցներ վերակազմավորվեցին՝ դառնալով աջակցության կենտրոններ։ Փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց ուսուցիչների, ծնողների կողմից։ Ինչպիսի՞ն է միջազգային փորձը. հատուկ դպրոցների կարիք այլեւս չկա՞։
- Ես կարող եմ օրինակներ բերել Նորվեգիայից, որտեղ սովորել եւ հետո աշխատել եմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ: Հիմնականում բոլոր դպրոցներին կից կար մասնաշենք, որտեղ հաճախում էին առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ, այն կոչվում էր հատուկ բաժանմունք: Հատուկ բաժանմունք էին հաճախում տարբեր համախտանիշներ ունեցող, հաշմանդամության տարբեր կարգ ունեցող երեխաներ, որոնք ընդգրկրված էին իրենց տարիքին համապատասխան հիմնական դպրոցի դասարաններում: Հատուկ բաժանմունքում նրանց հետ աշխատում էր բազմամասնագիտական թիմը: Օրվա ընթացքում՝ կախված այդ երեխաներից յուրաքանչյուրի ֆիզիկակական, մտավոր և հոգեկան զարգացման հնարավորություններից, նրանք գնում էին իրենց դասարանները և մասնակցում էին դասացուցակով նախատեսված օրվա դասերին :
- Լինելով մասնագետ՝ Հայաստանում ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ներառական կրթության կազմակերպման գործընթացում։ Առկա նյութական բազան և մարդկային ռեսուրսները արդյո՞ք ապահովում են կրթության կազմակերպման անհրաժեշտ որակը։
- Ինձ հասած առանձին տեղեկություններով՝ կան դպրոցներ, որտեղ ունենք մարտահրավերներ՝ կապված մարդկային ռեսուրսների հետ: Գիտեմ նաև, որ կան վարքային խնդիրներ ունեցող երեխաներին բնորոշ վարքային դժվարություններ, որոնք դժվար են հաղթահարվում դպրոցում աշխատող մասնագետների կողմից:
Նախագիծը միտված է այս խնդիրներն ու դժվարությունները վաղ հայտնաբերելուն, կանխարգելելուն և կարգավորելուն, որն իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի ներառական կրթության կազմակերպման գործում:
- Իսկ մեր հասարակության ընկալումների մեջ ներառական կրթության հետ կապված խնդիրներ տեսնո՞ւմ եք:
- Իմ կարծիքով՝ մեր հասարակության մեջ մի փոքր թյուրըմբռնում կա ընդհանուր ներառման վերաբերյալ: Երբ խոսում ենք ներառական դպրոցի մասին, ապա անմիջապես մտածում ենք առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին: Այն մի փոքր բացասական երանգ է ստացել, քանի որ կան երեխաներ, որոնք իրական կարիք ունեն բազմամասնագիտական թիմի օգնության, սակայն ծնողները խուսափում են՝ պատճառաբանելով կամ մտավախություն ունենալով, որ իրենց երեխաները «ներառական երեխա» պիտակ կստանան: Իսկ «ներառական երեխան», ցավոք, շատ հաճախ ընկալվում է որպես «գլխացավանք» ուսուցիչների համար: Իհարկե հույս ունեմ, որ դա ոչ բոլոր դպրոցներում է այդպես: Մինչդեռ, օրինակ՝ Նորվեգիայում, և կարծում եմ շատ զարգացած երկրներում այդպես չեն կարծում: Ներառական ուսումնական միջավայրում բոլոր աշակերտները պետք է ունենան իրենց տեղը, և ոչ ոք չնշվի որպես ներառված: Իմ նախագծի շրջանակներում ես կներկայացնեմ այս ամենը, և հուսով եմ՝ ինչ որ չափով կվերանանան ընդհանուր ներառման մասին կարծրատիպերը:
- Պատերազմական իրավիճակը ի՞նչ փոփոխություններ առաջ բերեց նախագծում. առաջնային ի՞նչ խնդիրների լուծման եք առաջնահերթություն տալու:
- Պատերազմական իրավիճակը ուշացրեց նախագծի մեկնարկը: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա կարող եմ նշել, որ նախագծի թեմաներից՝ «Մանկավարժի՝ սեփական լարվածության հաղթահարմանն ուղղված արդյունավետ մոտեցումներ», կմղվի առաջին պլան, քանի որ մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում կարևոր է հաղթահարել սեփական լարվածությունը, սթրեսը, կառավարել բացասական մտքերը, որպեսզի ուշադրությունը հնարավոր լինի ուղղել նաև դպրոցին, աշակերտներին և կրթությանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT