Երևան
12 °C
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանների: 2019-ի ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ն օգտագործվում է նաև ձնամաքրման աշխատանքների համար: Այս պահին պահեստավորվել է 5000 խմ աղ և ավազ, ևս 900-ի կուտակումն ընթացքի մեջ է: Կատարված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Շատ եմ կարևորում, որ Երևան քաղաքն ունի իր սեփական հիմնարկը, որը զբաղվում է աղբահանությամբ, սանմաքրմամբ, իսկ ձմռանը՝ ձնամաքրմամբ: Շատ կարևոր է, որ դա հենց Երևանի գույքն է, համայնքի սեփականությունն է, որովհետև տարաբնույթ իրավիճակներ են լինում, երբ պետք են հրատապ լուծումներ, այդ թվում նաև գիշերային ժամերին, և այդ ժամանակ շատ հաճախ մասնավորն իր քմահաճույքներով է շարժվում: Դրա համար էլ ոչ միայն Երևանում, այլև եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում և առաջադեմ բոլոր քաղաքներում շատ վաղուց անցել են հենց այդ մոդելին, որ քաղաքն ունի իր սեփական հիմնարկները, իր սեփական գույքը, որ կարողանա ճիշտ և ժամանակին, արագ տնօրինել և արագ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Հպարտ եմ, որ կարողացանք շատ կարճ ժամանակում ունենալ այսպիսի հզոր հիմնարկ»,- ընդգծել է քաղաքապետը:
Համայնքային կառույցում տեխնիկական համալրումը շարունակվում է: Բոլորովին վերջերս ձեռք է բերվել երեք նոր բազմաֆունկցիոնալ ամբարձիչ: Դրանք հարմար են հատկապես մայթերը մաքրելու համար: «Այս գործընթացը շարունակվելու է: Մենք այնքան պետք է մեր տեխնիկան շատացնենք, որ վերջնական բոլոր խնդիրները կարողանանք 100% կամ 120%-ով լուծել»,- նկատել է քաղաքապետը:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է ծրագիր, որի միջոցով վերահսկվում է մեքենաների տեղադիրքը, ծախսած վառելիքի և հավաքված աղբի ծավալները:
«Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել հիմնարկի աշխատանքից: Իհարկե, ամենագլխավոր գնահատականը պետք է տան երևանցիները, ես հույս ունեմ, որ երևանցիները նույնպես գոհ են: Նաև ուզում եմ ասել, որ մենք նիշը պահելու ենք ու անընդհատ բարձրացնելու ենք: Այնպես որ՝ առաջ»,- նշել է Հայկ Մարությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT