«Սպասում եմ՝ Արայիկիս տեսնեմ, գրկեմ»․ 1 տարուց ավելի Ադրբեջանում պահվող հայ զինծառայողը Հայաստանում է

15/12/2020 schedule14:45

Երեկ Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է Վայոց ձորի Եղեգնուտ համայնքի բնակիչ, ավելի քան մեկ տարի Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը։

Նրա հորաքույրը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք չեն իմացել, որ Արայիկը եւս վերադարձվողների թվում է, պարզապես լսել են, որ գերիներ են բերելու․ «Ինձ հույս էին տալիս, ասում էին՝ եթե գերիների փոխանակում լինի, Արոն անպայման վերադառնալու է, որովհետեւ նա հենց այնպես է նստած, նրա վրա ոչ մի քրեական հոդված չկա»։ Կնոջ խոսքով՝ բարի լուրը ավելի ուշ քրոջ զանգով է իմացել, ընտանիքով գրկախառնվել են, զանգեր են ընդունել, հարեւաններն են եկել, բարեկամները հավաքվել․ «Ժամը 12-ին լսել ենք, երրորդ մարդը, ում անունը կարդացել են, Արոս է եղել»։

Հետո արդեն շտապել են Երեւան՝ Արայիկին տեսակցելու․ «Երեկոյան ենք տեսել, շատ քիչ, մինչեւ Վայոց ձորից եկել ենք, ժամը 2-ն էր արդեն, խնդրեցինք, 20 րոպեով թույլատրեցին տեսնել»։ Հարցին, թե ինչպե՞ս էր Արայիկը, հորաքույրը պատասխանեց․ «Մի քիչ նիհարել էր, բայց ոչինչ, չեմ կարող ասել՝ շատ վատ վիճակում էր, բայց շատ լավ վիճակում էլ չէր»։

Լրագրողների հետ կարճ զրուցեց նաեւ Արայիկ Ղազարյանի մայրը՝ ասելով, որ իրենք շատ դժվար պահեր են անցկացրել, բայց հիմա շատ ուրախ է կատարված հրաշքի համար․ «Երեկվանից լսել եմ այդ հրաշքը, շատ եմ ուրախացել, բայց չեմ պատկերացնում՝ որ Արայիկիս տեսնեմ, ոնց պիտի դիմադրեմ, ուրախ եմ, որ այստեղ է, Հայաստանում է, սպասում եմ՝ իրեն տեսնեմ, գրկեմ»։

Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով, հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ավելի ուշ ՀՀ ՊՆ այդ ժամակվա նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ այդ տեղեկությունները քարոզչություն էր որակել՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2667 դիտում

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը