Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են․ ԿԲ նախագահ

Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձեւավորվել է տնտեսվարողների շրջանում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ընդգծեց՝ տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան, եւ դրամի փոխարժեքի տատանումները պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով:

«Որեւէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ եւ տրանսֆերտներ: Արտահանումը, իհարկե, այս տարի նվազել է, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տրանսֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»,- նշեց ԿԲ նախագահը։  

Իրավիճակը կայունացել է նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում Հայաստանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից. «Եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է: Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»։  

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով եւ միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով:

Սրանք դրական երեւույթներ են եւ պիտի որեւէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա։  

Գալստյանի կարծիքով՝ փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները. «Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերեւ»։

ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով. «Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շահույթը կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ՝ շատ ցավալի է, որ չի ստեղծվել»։

Նա նշեց, որ դրամի արժեզրկումը նաեւ նպաստում է սպառողական շուկայում գնաճային զարգացումներին, հավելեց, որ սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գծով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով:

«Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկայում պարենային ապրանքների մասով։ Այս ամենին նպաստում է նաեւ հայկական դրամի արժեզրկումը: Հենց այդ պատճառով որոշում է կայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 տոկոս»,- ասաց Մարտին Գալստյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1824 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի