Հին Թաղերի  շրջափակումից դուրս եկած հայ 30 զինծառայողները փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատանի հատվածը

16/12/2020 schedule15:35

Երևան-Գյումրի Ազատանի հատվածում ճանապարհը փակ է: Մեծաթիվ մեքենաներ, զինվորականներ ու քաղաքացիական անձինք են հավաքված: Ճանապարհը փակել են Արցախի Հին Թաղերի ադրբեջանական շրջափակումից դուրս եկած հայ զինծառայողները:

30 զինծառայողի հաջողվել է դուրս գալ շրջափակումից և հասնել տուն: Լրագրողների հետ զրույցում նրանք պատմեցին, որ տարածքից դուրս գալու համար թշնամին իրենց մինչև ժամը 05:00-ն ժամանակ է տվել:

Ըստ զինծառայողների՝ ադրբեջանական խումբը 1500 հոգուց է եղել բաղկացած, նրանց շարքերում «Յաշմա» հատուկ խմբավորումն է գործել։

«Մեր հրամանատար Արսեն Ղազարյանը հետներս կանգնած պոստ էր պահում, ամեն ինչ Թուրքի հետ խոսաց, պայմանավորվեց, որ կարողանայինք դուրս գալ: Թուրք հալով կըսեին` մենք կսպասենք, դուք դուրս եկեք, մենք չենք կրակե։ Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին»,- պատմեց նրանցից մեկը:

Նրանցից բացի՝ նույն հատվածում ևս 60 զինծառայող է եղել: Փորձել են ադրբեջանցիներից ավելի շատ ժամանակ խնդրել, որպեսզի նրանք էլ հասցնեն դուրս գալ: Չեն հասցրել:

«6-ին տաս պակաս թուրքերը սկսեցին օդ կրակել, նախազգուշացնել, որ դուրս գանք։ Արսեն Ղազարյանը նորից գնաց բանակցելու։ Մենք կարողացանք դուրս գալ, ընդամենը երկու վիրավոր ունեցանք։ Ինքը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ՝ մեր մյուս զինվորների կողքին։ Հերոս հրամանատար է»,- պատմեցին նրանք:

Ներկա պահին ճանապարհը փակել և պահանջում են, որ արվի հնարավոր ամեն ինչ՝ 60 զինծառայողներին և հրամանատարին անվնաս վերադարձնելու համար: Զինծառայողներին նաև Ազատանի և այլ համայնքների բնակիչներն են միացել:

Հիշեցնենք՝ ՊԲ-ն տեղեկացրել է, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3052 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս