Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան

17/12/2020 schedule16:15

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։ «Այն տրամաբանության մեջ է պետք, որ մենք շունչ քաշենք այն հարվածից հետո, որը ստացել ենք ու հասկանանք՝ մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով։ Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի, և կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»։

Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի։ «Չի լինելու, որ ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ մարդիկ, ամենափորձառու, իրենք չպիտի որոշեն, պիտի ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը, այն բանվորը, այն ամենահեռու գյուղում, քաղաքում ապրող մարդիկ, իրենք պետք է քվեարկեն։ Մեկը ինձ չընտրի, մեկը հակառակին ընտրի, գնանք, շարունակենք մեր երկրի գոյությունը, հզորացումը ապահովել»։

Փոխխոսնակը նաև նշեց, որ ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, ինչպես եղավ 2018-ին, որպեսզի երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։ «Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում․ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։ Ընտրությունները, որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։

Անդրադառնալով կարծիքին, թե իշխող թիմը չի կարող արդար ընտրություններ կազմակերպել՝ Սիմոնյանը նշեց․ «Այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան ասում են, իրենց չափանիշով են չափում, որ մենք այդպիսի բան կանենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եթե կզգա, որ ընտրությունները անօրինական են, ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»։

Հարցին՝ մեծամասնական ընտրակարգը հնարավո՞ր է՝ մնա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեք տարբերակ է քննարկվում։ «Չգիտեմ՝ որ տարբերակը կընտրվի, որովհետև կա հիմա մի տարբերակ, դա օրենքի գործող տարբերակն է, որով կարելի է առանց որևիցե փոփոխության գնալ ընտրության պայմանական։ Կա այն տարբերակը, որը քննարկվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովում, երբ հանրապետականները տապալեցին, երբ նվազագույնն իջեցվել էր 4, դաշինքների համար՝ 6, և կա այդ տարբերակը, որը կարող է դրվի շրջանառության մեջ, որովհետև արդեն մշակված և հաստատված տարբերակ է։ Կա նաև երրորդ տարբերակ, որ ինչ-որ բան մշակվի և հնարավորինս արագ։ Դա հնարավոր է տեխնիկապես՝ նույն Վենետիկի հանձնաժողովի հետ կապված, այսինքն՝ ժամկետները պահպանելով՝ այդ տարբերակը արվի, բայց ժողովուրդը պիտի որոշի։ Ամենայն հարգանքով եմ ասում, լինի դա պարոն Վազգեն Մանուկյանը, պարոն Սերժ Սարգսյանը, պարոն Ռոբերտ Քոչարյանը, իրենք չպիտի որոշեն, պիտի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը որոշի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5257 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին