ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ

18/12/2020 schedule18:59

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ նախընտրեցին հանդիպել փակ ձևաչափով: Թաթոյանն ասաց՝ եկել են, որ տեղում կարողանան բոլոր զինվորականների տվյալները փաթեթի տեսքով ամբողջացնեն հետագա գործողությունների համար:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տասնյակ զինվորականներ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ էին մնացել դեկտեմբերի 15-ի երեկոյից:

«Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք նաև Շիրակի մարզի այս տղաների հարցերը, դրա հետ կապված  աշխատանքներ ունենք անելու: Ինչ հնարավոր է ՄԻՊ իրավասության շրջանակներում, անում ենք, մնացածը թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզաբանումներ ու բացատրություններ պետք է տան իրավասու մարմինները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ փաստաթղթերը ուղարկելու են Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հրատապ միջոց, եւ ապահովվեն Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները:

«Չեմ կարող թվով ասել, թե քանի զինվորականի մասին է խոսքը, կան մարդիկ, որոնց տեսանյութերի միջոցով հարազատները ճանաչել են: Կարող եմ նշել, որ թիվը բավական մեծ է»,- ասաց Կիրակոսյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան, երբ գնացել են հյուպատոսարան, իրենց ներկայացվել է պաշտոնական հաղորդագրությունը, համաձայն որի՝ ռուսական կողմն առավելագույն ջանքեր է ներդնում՝ այս գործընթացը մեզ համար ցանկալի արդյունքի հասցնելու և տղաների վերադարձն ապահովելու համար:

Այս պահին, ըստ մարզպետի, չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն գերիների մասին, որը ենթակա լինի հրապարակման:

Լրագրողների խնդրանքով մարզպետն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի գրառմանը, համաձայն որի՝ Հին Շեն և Նոր Շեն բնակավայրերում շրջափակումից դուրս են եկել մարտական հերթապահություն իրականացնող շիրակցի զինվորականները:

«Մեկ անգամ էլ նշեմ, որ խոսքը չի վերաբերում Խծաբերդի դեպքերին, որի համար այսօր հավաքվել ենք: Հին Շեն և Նոր Շեն բնակավայրերում իսկապես մեր տղաները կիրակի եղել են շրջափակման մեջ, հիմա արդեն հույս ունենք, որ գործընթացը կավարտվի, ճանապարհը բաց է, և կկազմակերպենք նրանց վերադարձը»,- նշեց Շիրակի մարզպետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1487 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ