Վեր կանգնել քաղաքականությունից, Արցախը ավերակներից ոտքի կանգնեցնել. նախագահի խորհրդականը՝ վերադասավորումների մասին

Արցախում վերադասավորումները շարունակվում են: Նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հրամանագրերով նախարարությունների թիվը նվազեցվեց՝ 12-ի փոխարեն մնալով 10-ը:

Կրճատվող նախարարություններն էին՝ Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը եւ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը: Առաջինը միացվեց գյուղատնտեսության նախարարությանը՝ դառնալով Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություն, իսկ սպորտինը՝ Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությանը, ինչպես եւ Հայաստանում է:

Կրճատվեց նաեւ պետնախարարի հաստիքը. Գրիգորի Մարտիրոսյանի գործառույթները համատեղությամբ կիրականացնի Արցախի ֆինանսների նախարարը։

Որոշակի փոփոխության ենթարկվեց նաեւ պետական կառավարման մարմինների կառուցվածքը: Նոր կառուցվածքից դուրս մնացին Հայաստանի եւ սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեն, Բնապահպանության կոմիտեն, Պետական վերահսկողական ծառայությունը։

Ավելի ուշ՝ ԱՀ նախագահը նոր նշանակումներ արեց, որոնցից թերեւս ամենահետաքրքիրը Արցախի ԱԺ ընդդիմադիր նախկին պատգամավոր Հայկ Խանումյանի նշանակումն էր: Վերջինս պատերազմի օրերին կարեւոր նշանակություն է ունեցել Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի պաշտպանության գործում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կուսակցությունը՝ «Ազգային վերածնունդը» վերջին ընտրությունների արդյունքում չանցավ խորհրդարան:

Խանումյանի նշանակումը միակ հետաքրքիրը չէ հետպատերազմական Արցախում սկսված վերադասավորումների մեջ: Ինչպես հայտնի է՝ 3 մանդատով խորհրդարան անցած, Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար, ծայրահեղ ընդդիմադիր գեներալ Վիտալի Բալասանյանը պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում Արցախում անվտանգության խորհրդի նախագահի պաշտոն է ստացել: Հայաստանյան մամուլում, Արցախում չեն դադարում խոսակցությունները, թե իրականում Արայիկ Հարությունյանը որոշել է իշխանությունը կիսել նրա հետ: Անգամ խոսք է գնում սպառնալիքի կամ այսպես ասած պարտադրանքի միջոցով դա անելու մասին:

Ոմանք պնդում են, որ այս իրողության ապացույց էր նաեւ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձում արտահայտված այն միտքը, թե Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ: Այդ ուղերձում Հարությունյանը խոսել էր նաեւ անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման մասին: Իսկ որ ավելի զարմանալի էր՝ ընդգծել էր՝ առաջին իսկ հնարավորության պահին վայր է դնելու նախագահական լիազորությունները եւ դուրս է գալու քաղաքականությունից։

Որքանո՞վ են այս փոփոխությունները համապատասխանում իշխանությունը Վիտալի Բալասանյանի հետ կիսելու, իսկ ըստ որոշ գնահատականների՝ ապագայում նաեւ նրան փոխանցելու մասին խոսակցություններին՝ փորձել ենք պարզել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի հետ զրույցում:

- Պարոն Հյուսնունց, նախագահի հրամանագրով այսօր (երեկ) հաստատվեցին Կառավարության կառուցվածքային որոշ փոփոխություններ, կրճատվեցին նախարարություններ ու հաստիքներ: Եթե հաշվի առնենք, որ Հարությունյանը օրերս խոսել էր Անվտանգության խորհրդի կազմը մեծացնելու անհրաժեշտության մասին՝ կարելի՞ է ասել, որ իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ինչ-որ պահանջներ է դրել:

- Ես չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ եւ ինչ-որ բաներ ասել: Այն վերադասավորումները, որոնք տեղի են ունենում՝ այդ ամենը քաղաքականությունից վեր մի բան է. այս իրավիճակում քաղաքականություն խաղալու ժամանակը չէ, երկիր կառուցելու ժամանակն է, եւ բոլորի ռեսուրսները այսօր պետք է օգտագործել: Սա է ամբողջ կառուցվածքային փոփոխությունների եւ ընդհանրապես թարմացումների նպատակը:

- Վիտալի Բալասանյանի մասով չե՞ք արձագանքի:

- Վիտալի Բալասանյանի ղեկավարած կառույցը՝ Անվտանգության խորհուրդը՝ խորհրդակցական մարմին է, հրամայական մանդատով օժտված չէ, եւ ընդամենը քննարկելու է երկրի համար հույժ կարեւոր խնդիրներ: Իսկ այդ խորհրդի նախագահը Արցախի նախագահն է:

- Բայց այդ խորհրդատվական մարմինը այսուհետ պետք է հաստատի նախագահի բոլոր որոշումները, նոր դրանք հրապարակվեն:

- Շատ լավ: Վիտալի Բալասանյանն այդ խորհրդում ունի ընդամենը 1 ձայն:

- Խորհրդի նախկին աշխատակիցներից մեկը հայտարարել էր, որ Բալասանյանն իր աշխատակազմին իր հետ բերել է:

- Աշխատակազմը խորհրդում ձայնի իրավունք չունի: Աշխատակազմը 40-50 հոգի է, բայց խորհրդում, որի անդամ եմ նաեւ ես, Վիտալի Բալասանյանն ունի 1 ձայն, ես ունեմ մեկ ձայն, Պաշտպանության նախարարն ունի 1 ձայն եւ այդպես շարունակ. խորհրդի 11 անդամներից յուրաքանչյուրը կարող է իր որոշումը կայացնել:

- Նոր կազմ չի՞ հաստատվել դեռ:

- Ոչ, ոչ, հին կազմն է: Առայժմ դեռ հին կազմն է: Փոխվելու է, թե ոչ՝ չգիտեմ:

- Ամեն դեպքում կարծում եք, որ ճի՞շտ է այս ուղիով գնալը:

- Ոչ թե ճիշտ է, այլ համոզված եմ, որ այս էքստրեմալ իրավիճակում էքստրեմալ քայլեր են անհրաժեշտ:

- Ինչքանո՞վ եք վստահ, որ այս քայլերը կօգնեն իրավիճակից դուրս գալ:

- Մենք պարտավոր ենք այս իրավիճակում շարունակել կառուցել մեր երկիրը՝ էս մի քանի հազար քառակուսի կիլոմետրի վրա եւ սպասել լավագույն ժամանակաշրջանների: Այսօրվա վիճակում մենք պետք է անենք ամենալավագույնը եւ օգտագործենք յուրաքանչյուրիս ռեսուրսը:

- Իսկ Արայիկ Հարությունյանի լիազորությունների կրճատումը ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ է ուզում հեռանալ:

- Դա իրականության հետ աղերս չունի, եթե իր հայտարարությունը կարդացել եք…

- Հայտարարությունում նույնիսկ խոսում էր քաղաքականությունից հեռանալու մասին:

- Այո, ինքն ասում է, որ ես այս աթոռից կառչած չեմ, ես քաղաքական դաշտ մտել եմ, բայց ես կուսակցականությամբ չեմ տառապում: Էսօր նույնիսկ իմ կուսակցությունից դուրս եմ գալիս, որպեսզի իմանան, որ ես միայն իմ թիմի վրա չեմ ուշադրոթյուն դարձնում, այլ երկրի վրա: Սրանք մեսիջներ են, որ մարդը ինքը պատրաստ է զոհաբերության, իր քաղաքական կարիերան զոհաբերելու, իր պաշտոնը մի կողմ դնելու, բայց դա չի նշանակում, որ չի շարունակելու պաշտոնավարել: Հասկանո՞ւմ եք:

- Ասում էր, որ առաջին հնարավորության դեպքում հրաժարական եմ տալու:

- Ինքը հրաժարական չի տալու, ինքը պարտավորություններ ունի, լեգիտիմ նախագահ է. դեռ մենք չգիտենք՝  Արցախի կարգավիճակի հարցը ինչ ֆորմատներում եւ ինչ ձեւաչափերում է շարունակելու քննարկվել, մենք ինչ կարգավիճակ ենք ստանալու. անհնար է, որ Արայիկ Հարությունյանը այս ընթացքում պաշտոնը թողնի: Դա դավաճանության նման մի քայլ է:

- Ի՞նչ նկատի ունեք Արցախի կարգավիճակի մասին ասելով:

- Դա հետագա սպասվելիք բանակցությունների ընթացքում է լինելու, քաղաքական կարգավիճակի հարցը օրակարգից դուրս չի եկել. կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է վերականգնվի կամ այլ ձեւաչափ, բայց կարգավիճակի հարցը պետք է քննարկվի:

- Պարոն Հյուսնունց, եթե վերադառնանք ներքաղաքական հարցերին՝ մարդիկ մեկնաբանում են, որ Արայիկ Հարությունյանը իր դիրքերը զիջում է մի մարդու, որն ընտրություններում շատ քիչ ձայն ստացավ:

- Դա հեքիաթի նման է, ամեն մեկն իր ենթադրությունն է անում, ես ինչ ասում եմ՝ սա ենթադրությունների շարքից չի. Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության գործող նախագահ է, եւ մենք շարունակելու ենք մեր Սահմանադրության նորմերը պահել ու այս վիճակում մտածել մեր երկրի խնդիրների վերաբերյալ, կարեւորագույն, բարդագույն խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել՝ նախագահի հետ միասին:

- Արցախի ԱԺ նախագահը կփոխվի՞:

- Ինձ թվում է՝ ոչ, չի փոխվի, ինչո՞ւ պիտի փոխվի:

- Մամուլը գրում է, որ այդ պաշտոնը Դաշնակցությանն է տրվելու:

- Դե հիմա քննարկումներ է, ենթադրություն է, ես ենթադրությունների վրա չեմ ուզում կենտրոնանալ: Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները մտածեն մի բանի մասին, թե ինչպես ավերակներից մեր երկիրը ոտքի կանգնեցնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3994 դիտում

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը