Թողեք Նիկոլը իր անելիքը անի, իր պատասխանը տա, նոր մնացածը ընկնեն մեյդան․ սիսիանցի

21/12/2020 schedule15:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիսիանցիների հետ ունեցած զրույցի վերջում շնորհակալություն հայտնեց նրանց ընդունելության համար։ «Ամեն անգամ Սիսիան գալիս ձեր աջակցությունը ստացել եմ, և ես պետք է շատ բան անեմ, որ ձեր աջակցությանը արժանանամ։ Իրականում շատ հարցերում մեղավոր եմ ես ձեր առաջ, շատ-շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, և հույս ունեմ կստացվի այնպես, որ ձեր վստահությանը իրոք արժանի կլինեմ»։

Զոհված զինծառայողներից մեկի հայրը վարչապետի խոսքից հետո բարձրախոսով դիմեց ընդդիմադիրներին։ «Կընտրենք վարչապետ, վարչապետը հլը ունի 8 ամիս մեզ պատասխան տալու համար, այս մարդը պիտի ամեն մի հարցի պատասխան տա։ Վաղը, մյուս օր, Իշխան Սաղաթելյան, եսիմ ովքեր, պիտի պատասխան տան, վաղը պատասխանելու են, ասեն՝ Նիկոլը գնացել ա, ձեր հարցին ով ա պատասխանելու, գնացեք Նիկոլին հարցրեք։ Ուրեմն թողեք Նիկոլը իր անելիքը անի, իր պատասխանը տա, նոր մնացածը ընգնեն մեյդան»։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն հորդորեց չքաղաքականացնել:

«Անուններ պիտի տանք, նույն անունները հիմա սենց կուսակցություններով սաղ հրապարակում կանգնած են, այսօր դու պիտի առանց թիկնապահ ճակատդ բաց մտնես Սիսիան դուրս գաս ու ցանկացած տեղ։ Ցավներս, վիշտներս պրծնենք, նոր մեր անելիքը իմանանք։ Էսօր 70-ից ավելի օր է՝ մենք զինվոր չունենք»,- շարունակելով խոսքը՝ նշեց քաղաքացին։

«Սիսիանը Սյունիք է, չի կարող Սյունիքի մի հատվածում տրամադրությունը ուրիշ լինի, մյուս հատվածում՝ ուրիշ։ Այսօր ամբողջ հանրապետությունում է տրամադրությունը նույնը, և, ըստ էության, կարող ենք ասել, որ մեր զոհվածի հոր ասածը ընդհանուր առմամբ արտահայտում է այն տրամադրությունները, որ այսօր Հայաստանում կան»։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ Սյունիքի ճանապարհները փակել են, որովհետև մյուս քաղաքներում նույնպես նման չկազմակերպված հավաքներ կլինեին՝ ընդգծելով, որ հատկապես սգո օրով չեն պատրաստվում տրվել սադրանքների։

«Ես ասեցի՝ գալիս եմ սյունեցիների աչքերի մեջ նայելու, եկա սյունեցիների աչքերի մեջ նայեցի։ Ես գիտեմ, որ շատ հարցերում մեղավոր եմ, պետք է շատ աշխատենք, եթե դուք դա ուզենաք, որ ձեր վստահությանը իսկապես արժանանք, արժանի լինենք ձեզ, արժանի լինենք ձեր վստահությանը։ Դուք բոլորդ՝ ՀՀ քաղաքացիներդ, շատ ավելիին եք արժանի: Ցավոք սրտի, մեր Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, չի կարողացել անել և երկիրը հասցնել նրան, ինչին դուք իրոք արժանի եք: Ես ուզում եմ ձեզնից դրա համար ներողություն խնդրել ոչ միայն մեր իշխանության, այլ նախկին բոլոր իշխանությունների անունից։ Իմ ամենամեծ խնդիրը հետևյալն է․ այս կարգավիճակը ես ի պահ եմ ստացել ձեզնից, այդ կարգավիճակի տերը դուք եք, և ես պատասխանատու եմ, որ դուք շարուանկեք մնալ այդ կարգավիճակի տերը, ոչ թե նախկինի նման ընտրակեղծիքներով, ահաբեկելով ում ուզենան, անց կացնեն, ինչ ուզենան, անեն»,-եզրափակելով խոսքը՝ նշեց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1805 դիտում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան