Երևան
12 °C
2020 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրլն 363 մլրդ դրամ։ Տեղեկությունը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
Սա նշանակում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված եւ հոկտեմբերին վերանայված 2020-ին ակնկալվող եկամուտները գերակատարվել են շուրջ 42.5 մլրդ դրամով։ Նշենք, որ վերանայված տվյալներով ակնկալվում էր 2020-ին 1 տրլն 320.5 մլրդ դրամի հավաքագրում։ Տարվա ավարտին դեռ մի քանի օր կա, եւ գերակատարումը կարող է ավելին լինել։
«Հայկական ժամանակ»-ը հարկային եկամուտների վերաբերյալ զրուցել է Արտակ Մանուկյանի հետ։
- Պարո՛ն Մանուկյան, ՊԵԿ-ի կանխատեսումներն իրականացան, եւ բյուջեի վերանայված հարկային հավաքագրումների վերաբերյալ կանխատեսումները 40 մլրդ-ից ավելի գերակատարվել են։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
- Կարծում եմ, առնվազն ակնհայտ է, որ Հայաստանում կար որոշակի ստվեր, որը չնայած հեղափոխությունից հետո կրճատվում է, բայց այնուհանդերձ դեռեւս առկա է։ Ասել, որ հարկային վարչարարության էֆեկտիվությունը եկել է առավելագույն կետին՝ դժվար է։ Այնուամենայնիվ, չնայած տնտեսական կյանքի առումով բավականաչափ մղձավանջային տարի էր՝ կորոնավիրուսի պատճառով, պատերազմով եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքով, այնուհանդերձ շնորհակալություն մեր բիզնես հանրույթին, որը այս ընթացքում կարողանում է ապահովել պետության բնականոն կենսառիթմը։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ մեր տնտեսական ընդհանուր անկման ֆոնին հարկային եկամուտները համեմատաբար ավելի քիչ անկում են գրանցել։ Սա այն պարագայում, երբ ԱԺ-ի կողմից ընդունված շահութահարկի մասին փոփոխություններով բիզնեսին գումար վերադարձվեց։ Այսինքն՝ սա իրականացվել է առավելապես հարկային վարչարարության շնորհիվ եւ ոչ թե նախկինի պես՝ բիզնեսի կաշին քերթելով։ Սա նաեւ մեր բիզնես հանրույթի ինքնագիտակցության բարձրացման եւ քրտնաջան աշխատանքի արդյունք էր։
- Հոկտեմբերին, երբ բյուջեն վերանայվում էր՝ վատատեսակա՞ն սցենար դրվեց, որ կարողացանք գերակատարման հասնել, թե՞ պատերազմից հետո հնարավորություն ունեցանք որոշակիորեն վերականգնվել։
- Վստահաբար պատերազմից վերականգնման մասին դեռեւս դժվար է խոսել, որովհետեւ այնուհանդերձ պատերազմի հետեւանքով առկա է դեռ անորոշություն՝ հատկապես բիզնեսի մոտ։ Սրա արդյունքը, կարծում եմ, մեր ժողովրդի մեկ բռունցք դարձած մոտեցումներն են, երբ քաղաքացիները պահանջում եւ ստանում են իրենց ՀԴՄ կտրոնները։ Այսինքն ես սա ավելի շատ կկապեի թափանցիկության աճի եւ հարկային վարչարարության հետ։ Կարծում եմ, մեր միահամուռ աշխատանքով անորոշությունները հնարավորինս կկրճատվեն եւ արդեն 2021 թվականին բիզնեսը եւս մեծ հնարավորություններ կունենա։ Հատկապես այն համատեքստում, որ եկամտահարկի եւ շահութահարկի նվազեցում է սպասվում ընդհանուր հարկային բեռի։
- Ձեր հրապարակած հարկային եկամուտների տվյալներից հետո դեռեւս 10 օր կա, ի՞նչ չափով ավելացում եք կանխատեսում։
- Շատ դժվար է ասել, թե ինչպիսի միտումներ կլինեն, բայց առնվազն ակնհայտ է, որ որոշակի հարկային վճարումներ եւս կլինեն։ Մենք պետք է արձանագրենք, որ 2019-ին հավաքագրվել էր 1 տրլն 378.2 մլրդ դրամ եւ 2020-ի ցուցանիշը մոտ կլինի դրան։ Եթե տնտեսական անկման եւ ՀՆԱ-ի առումով անկումը մեզ վերադարձնում է 2018 թ. միջակայք, ապա այս առումով համեմատաբար ավելի առաջանցիկ տեմպեր կան։ Ի դեպ, իմ ասածները նաեւ ամրապնդում են աշխատատեղերի ցուցանիշները։ Ես ՊԵԿ-ից թարմ տեղեկատվություն եմ ստացել՝ նոյեմբեր ամսին 613 հազար 889 եկամուտներ ապահոված աշխատատեղ է արձանագրվել, որը մեծ հաշվով շատ համադրելի է 2019 թ. նոյեմբերի հետ։ Համեմատության համար մի ցուցանիշ էլ բերեմ՝ սա էականորեն ավելի բարձր է, քան 2018-ի նոյեմբերը։ Աշխատատեղերի առումով վիճակագրությունը եւս ցույց է տալիս, որ ստվերայնության մակարդակի նվազեցում կա։ Ամեն դեպքում որոշ բիզնեսներ անորոշություններ ունեն, եւ չմոռանանք, որ հանրային սննդի եւ զբոսաշրջային օբյեկտները ավելի մեծ դերակատարում ունեին 2019-ին ու այս առումով նվազում կա։ Այսինքն որոշակի անկում կա։
- 2020-ին նախապես ավելի մեծ գումար էր նախատեսված հավաքագրել, սակայն ճգնաժամային իրավիճակի պայմաններում այն բավականին նվազեցվեց, ըստ ձեզ այս տարվա հավաքագրման գործընթացում ՊԵԿ-ը որքանո՞վ է իրեն արդարացրել։
- Դժվար է հստակ ասել՝ արդարացրել է, թե ոչ, որովհետեւ պետք է նախ ամփոփվի։ Բայց առնվազն, եթե մենք նախկինում տեսնում էինք, որ կանխավճարներ վերցնելով՝ ՊԵԿ-ը փորձում էր խնդիրներ լուծել, հիմա այդ պրակտիկան չկա։ Վարչարարության եւ կանխատեսելիության առումով կարծես թե հստակ է, որ մենք ունենք առաջընթաց։ Այլ բան է, թե ինչքանով է այս գործընթացում բիզնեսն իրեն տեսնում եւ կիսում այն գնահատականները, որը ես՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ թվերին նայելով տեսնում եմ։ Ձեր հարցի գնահատականը հասկանալու համար չափազանց կարեւոր է, որ մենք ապագայում ունենանք ըստ հարկատեսակների ստվերի հստակ հաշվարկման մեթոդաբանություն եւ հարկային եկամուտների պլանավորում։ Իհարկե՛, սա իմ դիտարկումներն են, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ ըստ հարկատեսակների կանխատեսումը չափազանց կարեւոր է։
Ի դեպ, մի բան էլ շեշտեմ՝ տարատեսակ կալիբրի «փորձագետներ» կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ՝ Հայաստանի համար կանխատեսումներ էին անում, թե կենսաթոշակները չեն վճարվի, եկամուտները բավարար չի լինի, երկնիշ անկումներ կգրանցվեն եւ այլն։ Իհարկե, չափազանց ծանր հարված ստացանք՝ բացի կորոնավիրուսից եղավ պատերազմ, բայց կարծես թե այդ «փորձագետների» բայղուշությունները կյանքի չեն կոչվում եւ դա նաեւ շնորհիվ նրա, որ մեր երկրում բավականաչափ մեծ գիտակից զանգված կա՝ որի համար բիզնես անելը, խաղի կանոններին հետեւելը եւ թափանցիկ ձեւով հարկեր վճարելը կայացած ինստիտուտ է։ Այդ վարքագիծը դրսեւորելով՝ նրանք կարողանում են ապահովել մեր տնտեսության դիմադրողականությունը։
- Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ կանխատեսում ունեք 2021-ի համար, հնարավոր կլինի՞, թե՛ տնտեսական, թե՛ հարկային հավաքագրումների առումով անկումային վիճակից դուրս գալ։
- Շատ բան կախված է մեր համատեղ քրտնաջան աշխատանքից։ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին մենք բավականին լավ ցուցանիշներ ունեինք եւ 2021-ի հունվար-փետրվարին կարելի է ավելի դանդաղ աճ ակնկալել։ Բայց նաեւ չմոռանանք, որ 2021-ին մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ ունենանք շատ ավելի պատրաստված տնտեսություն, որովհետեւ աշխարհում տիրող մարտահրավերներին դիմակայելու միակ գրավականը տնտեսական դիրքերի ամրապնդումն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT