Երևան
12 °C
Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիր Վարդանյանն այն հոգևորականների թվում էր, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությանն ու մեկնեց Արցախ՝ մարտնչող զինվորի հետ, զինվորի կողքին լինելու:
Պատերազմող Արցախում գտնվող շուրջ 70-ից ավելի հոգևորականներից երկուսն ընկան հանուն հայրենիքի, մեկն անհետ կորած է համարվում, իսկ երեքը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ ստացան, որոնցից մեկը Խաչիկ Վարդանյանն էր: Ժամկետային զինծառայողների հետ առաջնագծում գտնվող զինվորների համար սնունդ տեղափոխելու ժամանակ հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված Խաչիկը, մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց բացի, կորցրել է աջ աչքը, ձեռք բերել խլություն:
Խաչիկ Վարդանյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Խաչիկ, երբ գնում էիք, ամբողջությամբ պատկերացնո՞ւմ էիք, թե ինչ է կատարվում Արցախում:
- Հասկանում էի, որ պատերազմ է, գիտեի՝ պատերազմն ինչ է, բայց լրջությունը չէի պատկերացնում: Երբ հասանք Գորիս, տեսա մարդկանց և երեխաների զանգվածային տարհանումը, արդեն պատերազմն ամբողջ գույներով պատկերացրի: Իսկ երբ հասանք Ստեփանակերտ, արդեն լիարժեք հասկացա՝ ինչ է կատարվում: Ստեփանակերտում ստացանք հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնությունը, որից հետո յուրաքանչյուրիս տարբեր վայրեր ուղարկեցին: Ինձ և հայր Մկրտչին ուղարկեցին հարավային կողմը՝ Հադրութ ու Ջաբրայիլ (Ջրական): Առավել շատ Հադրութում էինք լինում, բայց Ջաբրայիլ (Ջրական) ևս այցելում էինք:
- Իսկ հոգևորականի ներկայությունն ի՞նչ ազդեցություն ուներ մարտնչող զինվորի համար:
- Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ իսկապես հոգևորականի ներկայությունը կարող է ոգեշնչել կռվող զինվորին, ուժ տալ նրան, բայց ինքս տեսա ու զգացի դա: Եթե անգամ հոգևորականը ոչինչ էլ չխոսի, այլ զուտ ֆիզիկապես ներկա լինի այնտեղ, դա զինվորին տալիս է բացարձակ մեծ ուժ, ոգևորություն, կամք: Չեք պատկերացնի, թե ինչպես էին զինվորները (խոսքը ժամկետայինների մասին է, իհարկե, ՄՈԲ-ի տղաները նույնպես) ոգևորված մեր ներկայությունից: Մեզ ամենաշատը հարցնում էին, թե երբ է պատերազմը վերջանալու: Դե, որ տեսնում էին՝ հոգևորական ես, մտածում էին, որ ամեն բան գիտես: Հաճախ նաև հարցնում էին, ավելի ճիշտ՝ ոչ թե հարցնում էին, այլ կարծես վկայում, որ Աստված մեզ հետ է, որ մեզ մենակ չի թողնի: Ու դա ասում էին նաև նրա համար, որ մենք՝ հոգևորականներս, հաստատեինք: Իսկապես զինվորների շուրթերից հնչում էր դա որպես համոզմունք, ու մենք էլ հաստատում էինք, որ, այո՛, Աստված մեզ հետ է:

- Այն ծանր վիրավորումները, որ դուք ստացել եք, ինչ խոսք, հիմնովին փոխել են Ձեր կյանքը, բայց, այնուամենայնիվ, ուրիշ ի՞նչ փոխեց պատերազմը Ձեր կյանքում կամ ինչի՞ն սկսեցիք առավել կարևորություն տալ:
- Իրոք, պատերազմն իմ կյանքում շատ-շատ բան փոխեց, ու ես կարծում եմ, որ բոլորիս կյանքում: Մինչ պատերազմը, կարելի է ասել, չէի էլ մտածում ամուսնանալու մասին, պատերազմից հետո հաճախ եմ սկսել խորհել ամուսնության վերաբերյալ. սերունդ տալ, արարել, ստեղծել, մեր նահատակ տղաների կիսատ թողած գործը շարունակել: Պատերազմից առաջ միշտ համայնքային կյանքին, ընկերներին ավելի շատ ժամանակ էի հատկացնում՝ ավելի քիչ ժամանակ տրամադրելով ընտանիքիս, հարազատներիս: Միշտ կարծել եմ, որ՝ դե իմն են, կհասկանան ինձ, բայց պատերազմի ժամանակ ու վիրավորվելուց հետո, երբ տեսա հարազատներիս անհանգստությունը, ընտանիքիս կարևորությունը լրիվ այլ գույն ստացավ, հասկացա, որ նրանց ավելի շատ ժամանակ պիտի տրամադրեմ: Ու մի բան էլ, որ պատերազմից հետո հասկացա. Հայաստանն ինձ համար միշտ ուրիշ նշանակություն է ունեցել, միշտ ուրիշ ձևով եմ սիրել, բայց պատերազմից հետո է՛լ ավելի ուրիշ կերպ սկսեցի սիրել:
- Ուզում եմ նաև անդրադառնանք հետպատերազմյան Հայաստանին. ատելության այն մթնոլորտը, որ տիրում է այսօր մեր հայրենիքում, ըստ ձեզ՝ ինչի՞ կարող է հանգեցնել առանց այն էլ վիրավոր մեր երկրին:
- Երբ պատերազմը նոր էր վերջացել, տարբեր մարդիկ, հատկապես Հանրապետության առաջին նախագահը, ասում էին՝ կարող են քաղաքացիական բախումներ տեղի ունենալ, ես կարծում էի, որ մենք ողջախոհ կգտնվենք, և բանը դրան չի հասնի, բայց առաջին նախագահի այդ մտավախությունները վերջին օրերին ինձ համար ավելի տեսանելի են դառնում: Այն ատելությունն ու ագրեսիվությունը, որ այսօր տիրում է, ինձ շատ է վախեցնում: Եվ, Աստված մի արասցե, եթե այդ բախումները ինչ-որ տեղից սկիզբ առնեն, դրանք կտարածվեն տարբեր հատվածներում ու կվերածվեն մարտերի տարբեր խմբերի միջև: Եթե դա լինի, ապա մենք վերջնականապես կկործանվենք:
- Այսինքն՝ դուք ներքաղաքական բախումների վտա՞նգ եք տեսնում:
- Այո, և ես դրանից շատ եմ վախենում: Այսօր շատ են խաղաղության, հանդուրժողականության կոչեր հնչում, բայց գործնականում կարծես դա դեռ չենք տեսնում: Այդ կոչերը արդյունք չեն տալիս, մեզ լուրջ գործիքներ են պետք՝ դրան հասնելու համար: Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք չկրկնապատկել այս ատելության մթնոլորտը: Եթե մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ իր խոսքը կարող է ազդել իր կողքինի վրա, ապա այդ խոսքը ոչ թե ատելության խորացման, այլ հանդուրժողականությանը պիտի միտված լինի: Հանդուրժողականությունը ոչ թե այն է, որ պետք է անվերապահ իշխանությանը աջակցել, չէ, այլ ամեն ինչ անել Սահմանադրության սահմաններում:
- Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ հանգուցալուծում է պահանջում իրավիճակը:
- Ես, օրինակ, կարծում եմ, որ գործընթացները պետք է հանգուցալուծվեն միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով: Այլ տարբերակով ստիպել, որ իշխանությունը գնա, դա պարզապես նշանակում է, որ այս իրավիճակում պետությանը պարանով կախել կամ գլխատել: Պետք է գործող իշխանությունը հայտարարի արտահերթ ընտրություններ, և հենց ինքն էլ վերահսկի այդ ընտրությունները, որովհետև ես անձամբ հավատում եմ, որ գործող իշխանությունը չի կեղծի դրանք: Ու հենց այս ընտրությունների միջոցով էլ ժողովուրդը որոշի՝ ում է ուզում, որ դառնա իշխանություն:
- Կարո՞ղ ենք ասել, որ նախկինի համեմատ այժմ մարդկանց ազատ արտահայտման իրավունքը սահմանափակված չէ:
- Կարող ենք ասել, այո, որ հիմա խոսքի ազատության, սահմանափակման դրսևորումներ չկան, ու շատ մարդիկ, որոնք նախկինում չէին կարող խոսել իրենց վերադասի գործած սխալների մասին, հիմա օգտվելով նրանից, որ իշխանությունը չի սահմանափակում ազատ խոսքի իրավունքը, ազատորեն արտահայտվում են: Սակայն շատերը հաճախ խոսքի ազատությունը շփոթում են իշխանության վրա ճնշում գործադրելու հետ, որը, ըստ իս, այդքան էլ գեղեցիկ չէ:
- Մեր զրույցն ավարտենք Ձեր մաղթանքի խոսքերով՝ ուղղված մեր ազգին և մեր հայրենիքին:
- Ուզում եմ, որ մեր երկիրը հզորանա ոչ թե կենացներով, այլ գործնականում: Այն պաշտոնյաները, որոնք կկառավարեն, սիրեն այն ոչ թե հանուն իրենց փառքի մեծացման, այլ թեկուզ էդ փառքի փոքրացմամբ երկիրը հզորացնեն: Ուզում եմ, որ խաղաղ ապրենք, թեկուզ մեր ձեռքերում չէ դա, բայց ամեն ինչ անենք դրա համար: Ու սեր եմ մաղթում բոլորիս, հատկապես հիմա: Վանենք չարությունը մեզնից ու ապրենք պարզ և շիտակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT