Երևան
12 °C
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Տեքստի մեջ, մասնավորապես, գրված է.
«Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:
Իր կարիերայի ընթացքում Անդրեասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրեասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:
Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները:
Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրեասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս:
Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում»:
Դեկտեմբերի 24-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ ՄԶՀՀ կենտրոնում կազմակերպվել է ծաղկադրում Անդրեասյանի արձանի մոտ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմի ու ակադեմիայի սաների հետ միասին ծաղկադրման արարողությանը մասնակցել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Նիկոլայ Ղազարյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը,Նորայր Մեսրոպյանը, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վետերաներն ու երկրպագուները։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արկադի Անդրիասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը: Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-14:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT