Բռնություն գործադրել չի կարելի. ՄԻՊ-ը արձագանքում է պատգամավորների մասնակցությամբ այսօրվա միջադեպերին

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով այսօր Ազգային ժողովի մոտ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերը:

Հայտարարությունում նշում է, որ դրանք անընդունելի երևույթներ են` որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս , պետք է բացառել միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը, և սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության:

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ», - նշում է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերի ներկայացուցիչներն այսօր առավոտից փորձում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարան: Նրանք ձվերով հարվածում էին պատգամավորների մեքենաներին, փակում մեքենաների ճանապարհը: Միջադեպեր գրանցվեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, Սիսակ Գաբրիելյանի խորհրդարան մտնելու ժամանակ: Գաբրիելյանի եւ որոշ ցուցարարների միջեւ անգամ քաշքշուկ տեղի ունեցավ: Ոստիկաններին չհաջողվեց դա կանխել: Ցուցարարները ձվերով հարվածեցին պատգամավորին՝ մինչեւ որ նա հեռացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2123 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ