«Անիվ» հիմնադրամը գործարկել է իր նոր կայքը

30/12/2020 schedule12:35
Հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման «Անիվ» հիմնադրամը թարմացրել է իր կայքը (www.aniv.fund): Նոր կայքում հիմնադրամի և դրա իրականացրած նախագծերի կողքին՝ կարելի է ծանոթանալ պլանավորված միջոցառումներին և հայագիտությանը վերաբերող նորություններին: Ամենակարևոր բաղկացուցիչը հիմնադրամի հրատարակած գրքերն են, հրապարակումները, հայագիտական նյութերը, հոդվածներն ու օգտակար հղումները: Կայքում զետեղված է նաև «Անիվ» ամսագրի հոդվածների արխիվը:
 
Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: 
Արցախի, Հայաստանի և ամբողջ հայության համար այս դժվարին օրերին մենք որոշեցինք ազատ մուտք ապահովել Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի էլեկտրոնային տարբերակի համար: Դրա ռուսերեն տարբերակը հրատարակվել է «Անիվ» հիմնադրամի կողմից 2018թ-ին.: Նոր վկայություններով լրացված գրքում մանրամասն նկարագրված է Պատմական Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող համանուն շրջանը (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում): Հայերով բնակեցված Հյուսիսային Արցախը հարուստ էր հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակութային հուշարձաններով: Բնիկ բնակչության տեղահանությունից հետո 1988-1992թթ. այդ հուշարձանները խտրական վերաբերմունքի են ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, դրանցից շատերը ոչնչացվել են, որի հետևանքով ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակութային ժառանգությունն ունեցել է հսկայական կորուստ:
 
Ընթերցողն այս գրքում կգտնի ակադեմիական ճշգրիտ տեղեկատվություն, որը հաստատում է պատմական այդ տարածքի հայկական լինելը: Աշխատանքում ներկայացված է 400 բնակավայրերի պատմություն, այդ թվում՝ Գանձակ քաղաքը (Գյանջա), տարածաշրջանի նկարագրությունն ու պատմական հուշարձանների լուսանկարները: Գրքում զետեղված է մոտ 1600 լուսանկար: Գրքի հրատարակումը փորձ էր՝ գոնե մասնակի պահպանել Հյուսիսային Արցախի պատմությունն ու մշակութային արժեքները սերունդների և ապագա հետազոտողների համար:
 
Այսօր, երբ հայ ժողովուրդը կրկին ստիպված է պաշտպանել իր գոյության իրավունքը, «Հյուսիսային Արցախ» գիրքը, առավել քան երբևէ, արդիական է: «Անիվ» հիմնադրամը կոչ է անում գիրքը ներբեռնողներին դրամական փոխանցում կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ https://www.1000plus.am/
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42866 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան