Երևան
12 °C
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտնելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: Այսպիսով՝ սա պատմական որոշում է, քանի որ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է ձեռնարկվել:
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի պաշտոնանկության մասին բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Հանրապետականների մեծ մասը դեմ է քվեարկել բանաձևին, 10 հանրապետականներ էլ՝ կողմ:
Գործող նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: Նախքան քվեարկությունը Թրամփի մեղադրանքների մասին քննարկում է եղել, որը տեւել է մի քանի ժամ:
Այժմ հերթը Կոնգրեսի մյուս պալատինն է՝ Սենատինը, որտեղ էլ ուղարկվելու է բանաձեւը:
Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, արդեն վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի: Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձեւական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերի ժամանակ օրենսդրական հարցեր չեն լուծվում, այլ նշանակվում են ժամկետներ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւի նախագիծ են ներկայացրել հունվարի 11-ին: Դեմոկրատական կուսակցության 3 անդամների կողմից կազմված բանաձեւով Դոնալդ Թրամփը մեղադրվում է ապստամբություն և բռնություն հրահրելու մեջ:
Բանաձևում նշվում են Թրամփի անհիմն պնդումները, թե իբր նա հաղթել է նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, հիշատակվում է Կապիտոլիումի վրա հարձակվելուց առաջ Վաշինգտոնում ունեցած իր ելույթը և Ջեորջիայի պաշտոնյաներից նրա պահանջը՝ լրացուցիչ ձայներ «գտնել» հանրապետականների համար: Դեմոկրատներն առաջարկել են 25-րդ կետը կիրառել, որի համաձայն՝ երկրի փոխնախագահ Մայք Փենսն իրավունք ունի իրեն նախագահի պաշտոնակատար հռչակել պետության ղեկավարի անգործունակության կամ անմեղսունակության դեպքում:
Դեմոկրատները Թրամփին պատասխանատու են համարում նրա կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար: Այդ օրը Թրամփի աջակիցների կողմից հարձակման էր ենթարկվել Կոնգրեսի շենքը, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել էր, այդ թվում՝ մի ոստիկան:
Թրամփի նախագահությունը պաշտոնապես կավարտվի հունվարի 20-ին, երբ պաշտոնապես կերդվի նոյեմբերի ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած դեմոկրատ Ջո Բայդենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT