Երևան
12 °C
Սույն թվականի հունվարի 14-ին եւ 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում կորոշվի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման, հեռարձակման իրավունքի համար դիմած հաղթող ընկերությունների անունները։ Այս պահին ՀՌՀ-ում ընթանում է նիստ, որոշումը կկայացվի վարկանիշային քվեարկությամբ։
ՀՌՀ-ն հայտարարել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 5-ը՝ հանրապետական, 7-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային: Մրցույթին մասնակցելու համար դիմել են 27 ընկերություններ, ոընդհանուր ներկայացվել է 38 հայտ․ համաձայն օրենքի հանրապետական սլոթի համար հայտ ներկայացրած ընկերությունները իրավունք են ունեցել դիմելու նաեւ մայրաքաղաքայինի համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը, մրցույթի մասնակիցների հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը մեկնարկել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ից։
Այսօր ՀՌՀ-ն ուսումնասեց մարզային լիցենզիայի համար դիմածների վարկանշային քվեարկության արդյունքները։
«Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում։ Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշվեցին հետեւայլ կերպ.
Արագածոտնի մարզ- «Պրոգրես մեդիա»- 619, «Դելտա TV»- 674
Արմավիրի մարզ- «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ- 292, «Արամեա ՍՊԸ»- 435
Գեղարքունիքի մարզ- «Գեղամա մեդիահոլդինգ»- 622
Լոռու մարզ- «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529
Կոտայք- «Կոտայք TV» ՍՊԸ- 498
Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492, «Ցայգ» ՍՊԸ- 559
Սյունիք- «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ- 573
Տավուշի մարզ- «Տավուշ մեդիա» ՍՊԸ- 502:
Վաղը՝ հունվարի 15-ին կուսումնասիրի հանրապետական եւ մայրաքաղաքային լիցենզիայի համար դիմածների վարկանշային քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք՝ մրցույթին մասնակցելու համար դիմած ընկերությունների մի մասը մրցակցում էին մայրաքաղաքում, մյուսները՝ մարզերում, իսկ որոշներն էլ՝ ամբողջ հանրապետությունով մեկ հեռուստատեսային հեռարձակում ապահովելու հնարավորության համար։ Երեք օրերի ընթացքում մաս առ մաս հրապարակվել են հայտերը, եւ հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:
Համադրելով հեռուստաընկերությունների անցած պատմությունն ու նաեւ ներկայացրած ծրագրերը՝ այսօր եւ վաղը ՀՌՀ-ն կընտրի հաղթողներին։ Հանձնաժողովը, ըստ համապատասխան օրենքի, ուներ 60 օր ժամանակ՝ ներկայացված հայտերին մանրամասն ծանոթանալու եւ վարկանիշային ընտրությամբ մրցույթի հաղթողներին հայտարարելու համար:
Հիշեցնենք՝ նախկինում օրենքով լիցենզիաների գործողության ժամկետը 10 տարի էր, իսկ 2020 թվականի հուլիսին հաստատված նոր օրենքի համաձայն ժամկետները վերանայվել են՝ այժմ տրվում են 7 տարով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT