Երևան
12 °C
ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։ Տեղեկացրեց նաև, որ հանդիպել են Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ։ «Թե՛ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու տիկին Թադևոսյանի, թե՛ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումները անցան շատ նորմալ, կառուցողական հարցուպատասխանի մթնոլորտում։ Խմբակցության անդամները ինչ հարցեր որ ունեին, փորձեցին պարզաբանել՝ թե՛ դատական համակարգի վերաբերյալ և թե՛ անձնապես թեկնածուների մոտեցումների վերաբերյալ»։
Անի Սամսոնյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը բոլոր հարցերին տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ։ Նաև տեղեկացրեց, որ խմբակցության բոլոր անդամները ներկա չեն եղել այսօրվա հանդիպմանը, ուստի թեկնածուների ընտրության հետ կապված հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։
Նա տեղեկացրեց նաև, որ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից սեփական թեկնածու առաջադրելու որոշում չկա։ Չբացառեց, որ հնարավոր է՝ նման որոշում կայացվի։
Պատգամավորը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են Գագիկ Ջհանգիրյանի տարիքի վերաբերյալ հարցը։ «Պարոն Ջհանգիրյանը ներկայացրեց մի քանի հոդված, որ որևէ խնդիր չի լինի առաջադրվելու, և նաև քննարկել ենք մեր ֆրակցիայի իրավաբան պատգամավորներով, պարոն Սիմոնյանի հետ և հասկացել, որ դա ընդամենը մեկնաբանության հարց է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ առումով օրենքի կոշտ խախտում չկա։
Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված որոշ հակասական կարծիքներին՝ Սամսոնյանը նշեց։ «Քանի որ բարձրագույն դատական խորհրդի անդամը, որ ընտրվում է Ազգային ժողովի կողմից իրավաբան-գիտնական է, մենք առաջին հերթին նրա՝ որպես գիտնական և որպես իրավաբանական մասնագիտական որակները դիտարկելու ենք»։
Սամսոնյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա քառօրյային նաև քննարկվելու է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ երեկ էլ նախկին զինդատախազը հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության հետ, որից խմբակցությունը որոշում էր կայացրել նրան Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT