Ադրբեջանը շարունակաբար խախտում է եռակողմ հայտարարության 1-ին եւ 8-րդ կետերը. ԱԺ-ում սկսվել է ԱԳ նախարարի փակ հանդիպումը

Աշխատանքային քննարկման ձեւաչափով այսօր Ազգային ժողով է հրավիրվել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը: Վերջինս այս պահին մասնակցում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստին: ԲՀԿ-ական ու ԼՀԿ-ական հանձնաժողովականները նիստին ներկա չեն: Մինչ նիստի փակ ձեւաչափին անցնելը՝ արտգործնախարարը ընթերցեց Արցախում նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը:

Հիշեցնելով, որ Արցախի ժողովրդի դեմ 44 օր տեւած ադրբեջանա-թուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, եւ Լեռնային Ղարաբաղ մուտք գործեցին ՌԴ խաղաղապահ ուժերը՝ նախարարը հայտնեց, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետեւանքով վիրավորվել է ԱՀ ՊԲ զինծառայող:

«Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրութների շարունակական խախտումներով: Այդ խախտումները վերաբերում են նախեւառաջ հայտարարության 1-ին եւ 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը եւ վերադարձնեն ռազմագերիներին եւ ձերբակալված անձանց: Որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես, օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետեւանքով գերեվարվեց 64 զինծառայող»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում սկսված քրեական հետապնդումներին՝ նախարարն ընդգծեց, որ դա ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ Ժնեւյան կոնվենցիաները:

«Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենաարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը եւ հայատյացության քաղաքականության շարունակումը: Հայաստանը ամենաբարձր մակարդակով հետապնդում է գերիների վերադարձման խնդիրը, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման նպատակով: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերը այլ պետական մարմինների հետ»,- շարունակեց մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Նա նաեւ շեշտեց, որ թեեւ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը մատնանշել է, որ պատրաստ է տարածաշրջանի տնտեսական եւ ենթակառուցվածքային պոտենցյալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ քայլեր ձետռնարկել, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է: Դեռեւս որեւէ հակամարտություն չի լուծվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձեւավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների եւ հետևանքների վերացման համար, կարող է տեւական խաղաղություն եւ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Այս առումով նա նաեւ ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից: 

Ըստ նախարարի՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Հայկական կողմերի առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան եւ այդ տարածքներից տեղահանված արցախահայության անվտանգ վերադարձի ապահովումը»,- եզրափակեց նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2635 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել