«Լուսավոր Հայաստան» խմբակցության 2 նախագծերը չընդգրկեցին ԱԺ նստաշրջանի օրակարգում

18/01/2021 schedule12:10

Ազգային ժողովը հերթական նիստի ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած 2 նախագծերը նիստերի օրակագրում ընդգրկելու մասին հարցերին։ Այդ նախագծերը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էին ստացել։

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ։ Որոշման նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «2 ամիս առաջ մենք այս նախաձեռնությունը իրականացրինք, որպեսզի կարողանանք արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկենք, բայց քաղաքական մեծամասնությունը չեկավ խորհրդի նիստին, և տապալվեց արտահերթ նիստը։ Հիմա սովորական ընթացակարգով է այս գործընթացը եկել առաջ, և բացի այն, որ միջազգային իրավունքի խախտմամբ, նաեւ սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ է, դրա հետ զուգահեռ մենք ունենք իրականություն, փաստ, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ մեծ մասամբ կիրառվել է, Արցախի Հանրապետության զորքերը դուրս են եկել որոշ տարածքներից, Հայաստանի Հանրապետությունը չգիտեմ՝ ինչ է քննարկում Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների կամ այլ տարածքների բացման հետ կապված»։

Սիմոնյանի խոսքով՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը կապված է գերիների վերադարձի հետ, չի իրագործվել, և իրենք առաջարկում են հենց այդ կետը քննարկել։

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց, որ Ազգային ժողովը այս հարցի իրավաչափությունը քննարկելու նախ լիազորություն, ապա ընթացակարգ չունի։ 73 դեմ, 40 կողմ ձայներով հարցը չմտավ Ազգային ժողովի նսիտերի օրակարգ։  

Այս քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանը» այս ճանապարհային քարտեզը ներկայացրել էր ավելի վաղ, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է նաև վարչապետի հրաժարականը։ «Ակնհայտ է, որ այն բոլոր կետերը, որ այստեղ շարադրված են, մնացել են այնպես, ինչպես որ կա: Մենք պնդում էինք, որ երկրի թիվ 1 բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ: Մյուս կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար: Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը: Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ»,- նշեց Էդմոն Մարուքյանը և ընդիմիջում խնդրեց՝ «Իմ քայլ»-ի հետ բանակցելու համար։

Ընդիմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին՝ հիշեցնելով, որ իշխանությունը ճանապարհային քարտեզ է հրապարակել, նաև պատրաստ է արտարհերթ ընտրություններ անցկացնել։ «Հիմա ի՞նչ է անում «Լուսավոր Հայաստանը»։ Ասում է՝ այս ամբողջը դնենք մի կողմ, քննարկենք միայն այս նախագիծը եւ մեր օրակարգով։ Այդպես չի լինում, և հետևաբար ձեր առաջարկը, որքան էլ որ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով, կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանը և լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»։

Արձագանքելով Մակունցին՝ Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է սահմանադրական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը։ «Տիկին Մակունցը ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել։ Ես առաջարկում եմ ընդունել օրակարգ, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, շարունակեք քննարկումը, ի՞նչ կա դրա մեջ, այդ առաջին կետը այդքան ահասարսուռ կե՞տ է, որ զուտ դրա պատճառով դուք ուզում եք՝ տապալեք այս նախագիծը»:

Նախագիծը չընդգրկվեց օրակարգ 76 դեմ, 37  կողմ ձայներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1739 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս