Հանձնվել են ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ, որոշները՝ բերված Արցախից (տեսանյութ)

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ շարունակելով.

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ Սևանի բաժին կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։

Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։

Քաղաքացիները ապօրինի պահվող «ՏՕԶ» և «Կարաբին» հրացաններ են հանձնել նաև ոստիկանության Արտաշատի և Կումայրիի բաժիններում։ Կումայրիի բաժին հանձնվել են նաև տարբեր տեսակի նռնակներ ու ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտ։

Երևանում բնակվող 34-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արաբկիրի բաժին հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» հրացան ու 10-ից ավելի փամփուշտ։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել է մայրաքաղաքում բնակվող 67-ամյա մի տղամարդ։ Արդյունավետ էր նաև Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1156 դիտում

2025-ի հունվարի 1-ի առավոտից դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ»

Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող ամբոխի մեջ. կա 10 զոհ, 30 վիրավոր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում. վիրավորներից մեկն Արջուտի վարչական ղեկավարն է

Շվեյցարիան նոր նախագահ ունի․ Կարին Քելեր-Սաթերը ստանձնել է պաշտոնը

Դու իմ հպարտությունն ես, ես միշտ կողքիդ եմ․ Անահիտ Սիմոնյանը որդու հետ ամանորյա լուսանկարներ է հրապարակել

Հայանիստ բնակավայրում տուն է այրվել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի․ վարչապետը շնորհավորել է Կուբայի նախագահին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

2025 թվականի առաջին հեծանվավարումը՝ 25 կմ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

22-ամյա վարորդը մեքենայով բախվել է երեք այլ ավտոմքենաների․ նա դեպքի վայրից դիմել է փախուստի

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի․ Աննա Հակոբյան

2024-ին հնարավոր է եղել նպաստել մարդու իրավունքների մի շարք խնդիրների լուծմանը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում հունվարի մեկին

Կատարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մոտ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Հույս ունեմ՝ կտեսնենք հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն․ Հենրիխ Մխիթարյան

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի փոխադրումը Եվրոպա

Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Մահացել է Էստոնիայի նախկին նախագահ Ռյուտելը

Հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղազախստանից անցել է Ղրղզստանին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա

Վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել ՀՀ-ի հետ․ Մարագոսը շնորհավորական ուղերձ է հղել

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է այրվել. հրդեհը մարվել է 1,5 ժամ անց

2025 թվականը հռչակում ենք խաղաղության օրակարգի առաջմղման տարի․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Լեհաստանը ստանձնում է նախագահությունը ԵՄ-ում. որ հարցերին է առաջնահերթություն տրվելու

Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով

Առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը․ Վահագն Խաչատուրյան

Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել

2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, կայուն, անվտանգ միջավայրում․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

Ուզում ենք՝ լռեն զենքերը, հնչի մանկանց ճիչը. ինչ երազանքներով են դիմավորում Ամանորը ապագա սպաները. տեսանյութ

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել են երկու անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը մահացել է