Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան

18/01/2021 schedule13:32

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, այսօր Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, նշեց՝ հույս ուներ, թե խորհրդարանի այս տարվա առաջին նստաշրջանի քննարկմանը կներկայացվի Արցախյան երկրորդ պատերազմի պարտության, տեղի ունեցածի համար բոլորի հավաքական պատասխանատվության, Արցախի ապագայի, ինչպես նաև հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատկերացումների և վաղվա անելիքների վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի բանաձև հայտարարության նախագիծը։

«Բայց՝ ավաղ: Ու այս անգործության պայմաններում Ալիևը այցելում է Շուշի, հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված»։

Արման Բաբաջանյանը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը նախորդ նմանօրինակ հայտարարությունների նման անարձագանք է մնացել։ «Հայաստանի որևէ իշխանավոր մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ առ այն, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունը ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությանը, որում Արցախի կարգավիճակի վերաբերյալ բառ չկա, և ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի տարածքում ընդամենը ապահովում է տեղի ազգաբնակչության անվտանգությունը՝ մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը անմիջապես պետք է խնդիրը կոմունիկացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ։ «Պետք էր անհետաձգելի կերպով, ըստ անհրաժեշտության, նաև նոտայով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական Հանրապետության նախագահի կողմից այլատյացության և ուժի կիրառման սպառնալիքի մասին։ Ազգային ժողովը ևս իր խորհրդարանական դիվանագիտության խողովակները չի գործարկել այս ամենի վերաբերյալ»։

Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ՝ մինչև Ալիևը ներողություն չխնդրի Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջման ենթարկելու իր ահաբեկչական և ցեղասպան մտադրության համար։ «Սրա փոխարեն ի՞նչ ենք անում մենք։ Ալիևի կողմից հնչեցված ռևանշ բառից վախեցած՝ մեր իշխանությունն ու նրա կյանքի աղբյուր 16 ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ռուսական լրատվամիջոցներին շտապ հարցազրույցներ են տալիս, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի՝ հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր ծրագրել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին և դրանց հաջորդած և նախորդած և հայկական կողմերի համար նսեմացուցիչ զարգացումներին»։

Նա նաև նշեց, որ «ռազմավարական թշնամիներին և ռազմավարական դաշնակցին» հանգիստ չի տալիս հեռանկարը, որ Հայաստանը պետք է օր առաջ վերագտնի ինքն իրեն, գտնի ոտքի կանգնելու համապատասսխան կարողություն և նոր գործընկերների աջակցությամբ կարողանա ի մի բերել ներքին ուժերն ու դիմադրելու կարողությունները։

«Հարգելի իշխանություն, մի՛ վախեցեք ռևանշ բառից և, ոչ հարգելի, այսպես կոչված, ընդդիմություն, մի՛ սարսափեք ռևանշ բառից։ Հայաստանը գնալու է ռևանշի, ձեզ հետ կամ առանց ձեզ, բայց դա ձեր իմացած ռևանշը չէ, այդ ռևանշը Հայաստանի հզորացումն է, այդ ռևանշը Հայաստանի արդիականացումն է, Հայաստանի ինքիշխանության և սուբյեկտայնության ամրապնդումն է։ Չկա այլ ճանապարհ, պարզապես չկա»։

Արձագանքելով անկախ պատգամավորի այս ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայարապետյանը նշեց, որ Ալիևի հայտարարությունները անարձագանք չեն մնացել։ «Ուզում եմ շեշտել, որ արտգործնախարարությունը մի քանի հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ, Կառավարությունը անարձագանք չի թողել և տարբեր ձևերով ու մեթոդներով արձագանքում է և դատապարտում այն հայտարարությունները, որոնք հնչեցվում են պաշտոնական Բաքվի կողմից»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2067 դիտում

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները