Երևան
12 °C
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորների քննադատությանն է արժանանում:
ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արտակ Մանուկյանը, օրինակ, մեջբերելով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի զեկույցից մի հատված, ասաց.
«Գրված է՝ կազմակերպել վիդեոկոնֆերանս, նախարարության հետ աշխատանք, կրթական եւ իրազեկման միջոցառումներ, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, մշակել կարգավորման մեխանիզմ... Այսինքն բոլորը ապագա են, մի բան, որ կոնկրետ արված է ձեր առաջարկների փաթեթում, չենք նկատում»:
Խոսելով նաեւ այն զեկույցում եղած գնահատականի մասին, ըստ որի՝ հանքարդյունաբերական հանձնաժողովների ներկայացրած հաշվետվությունները արժանահավատ չեն՝ Մանուկյանը հավելեց, որ նման պնդում անելու համար առնվազն այդ հաշվետվություններին վերաբերող ֆինանսական աուդիտը պետք է խեղաթյուրող որեւէ փաստարկ գտներ:
«Էն, որ ոլորտը թափանցիկ չի, հաշվետվողական չի, դա գնահատական է, բայց երբ որ ասում ենք՝ ֆինանսական հաշվետվությունները արժանահավատ չեն, դա նշանակում է, որ պետք է հիմնավորենք: 16 էջանոց զեկույցում այդ հիմնավորումը չեմ գտնում»,- ասաց Մանուկյանը եւ հավելեց, որ այդ զեկույցում հանքարդյունաբերություն բառը կարելի է փոխել այլ բառերով, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիա, շախմատի բնագավառ:
Պատգամավորն ակնկալում էր ավելի ցայտուն արդյունք տեսնել, կամ գոնե օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտար ոլորտի խնդիրները կարգավորելու:
«Այն, ինչ պահանջում եք որ աշխատանքը լինի, կարող եմ ներկայացնել 5000 էջի սահմանում, ամբողջ նստաշրջանի ընթացքում դրանով զբաղվեք...Դուք ասում եք՝ ինչո՞վ է երեւում արժանահավատ չի. եթե դրա նախորդ պարբերությունը նայեք, կտեսնեք, որ նախորդ պարբերությունում ասվում է, որ որեւէ ընկերություն նշվածներից շահութահարկ չի վճարել, սա պետք է հիմք հանդիսանա ձեզ համար՝ որպես տնտեսագետի, որովհետեւ որեւէ ընկերություն չի կարող տարիներ շարունակ աշխատել առանց շահույթի: Առնվազն նոնսենս է: Երկրորդ փաստը, որը, որպես տնտեսագետ, պարտավոր եք գիտակցել. եթե որեւէ ընկերություն, բացի Լիդիանից, ներկայացված չէ միջազգային հարթակում, սա նշանակում է, որ թափանցիկություն չկա, դրա համար էլ աշխատանքները գնահատվում են ոչ արժանահավատ»:
Պատգամավոր Սարգիս Խանդանյանին էլ հետաքրքրում էր, թե ինչ օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, արդյոք եղել են առերեւույթ հանցագործության տարրեր, որոնցով հանձնաժողովը դիմել է դատախազությանը կամ այլ իրավապահ մարմնի:
«Մենք երբ որ ստացանք տեղեկություն, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2500 ջահ է ներկրել, մեզ համար անհասկանալի էր՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը՝ ինչու պետք է 2500 ջահ ներկրի, մենք գրությամբ դիմեցինք մեր ՊԵԿ-ին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք սրացե՞լ են այդ 2500 ջահը եւ արդյոք նրանց փաստաթղթերում հստակ նշվա՞ծ են գները: Որովհետեւ մի թիվ էր, որը հասկանալի չէր ընդհանուր արժեքի մասով: Պատասխանը, որ ստացանք, հետեւյալն էր. ստացվել է 22 կգ մետաղական շղթա, 772 կգ լուսամփոփ, այսպես շարունակ: Մենք խնդրում ենք պարզաբանել՝ 2500 լուսամփոփ բերվե՞լ է, ասում են՝ դա մեր խնդիրը չի»,- պարզաբանեց Բագրատյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ իրենք տվյալ ունեն, սակայն մաքսային մարմինը իրենց հստակ տվյալ չի տալիս, պատճառանաբում են, որ հավաքված ջահ չեն տեսել:
Ավելին, ըստ Բագրատյանի՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել են, սակայն նույնիսկ չի ցանկացել ու չի եկել:
«Այ, օրենսդրական նախաձեռնություն, որ պետք է գտնենք մեխանիզմ, որ քննիչ հանձնաժողով չգալու դեպքում ծառայության ղերավարը պետք է աշխատանքից ազատվի: Որ բարձրաստիճան պաշտոնյան արհամարհի քննիչ հանձնաժողովին, մենք ի՞նչ կարող ենք պահանջել մասնավոր ընկերության ղեկավարից, որոնք ասում են՝ մենք պարտավորություն չունենք տրամադրելու ինֆորմացիա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դժվար է չունենալով լծակներ՝ կատարել այդ աշխատանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT