«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց». Զոհրաբյանը՝ Վ. Մանուկյանի «բոմժ» արտահայտության եւ դրա տարբերության մասին

«Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվում էին, թե ինչպես է վերաբերում նրան, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շիրակցիներին «բոմժ» է անվանել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այս կապակցությամբ ասել էր, որ անթույլատրելի է նման ձեւակերպումը:

«Բնականաբար, միանում եմ պարոն Ծառուկյանի այդ գնահատականին։ Իհարկե, հասկանում եմ, որ երբեմն զգացմունքներն այնպես են խտանում, եւ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում։ Ես իմ փորձով եմ հասկանում՝ լինելով զգացմունքային մարդ»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ քաղաքական գործիչներ են, սադրանքները պետք է լինեն այլեւս անհանդուրժելի, չպետք է տրվեն դրանց:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «այսինքն՝ այլեւս չեք օգտագործելո՞ւ «ժեխ» բառը»։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց։ Իմ կոնտեքստը բացարձակապես այլ է եղել»։

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» այսպիսի գրառում էր արել. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը՝ ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

Հարցին, թե Մանուկյանի թեկնածության շուրջ տարաձայնություններ ունե՞ն, Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ վերջին շրջանում ռազմագերիների հարցով է զբաղվում: Նա միայն ընդգծեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա:

Լրագրողները հարցրին, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տեւել է 3-4 րոպե։ Գագիկ Ծառուկյանը հստակ է նշել, թե ինչ է ասել Փաշինյանին, այստեղ քննարկելու բան չկա»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը։

Արդյոք Ծառուկյանը Փաշինյանի հետ այլ հանդիպումներ ունեցե՞լ է՝ հարցին Զոհրաբյանը պատասխանեց. «Նա այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում եւ ձեր թիկունքում հանդիպում անելու շարժառիթ չունի։ Նրա բոլոր հանդիպումները եղել են հրապարակային»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4504 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում