Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ներկա գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ոլորտի մասնագետների համար կազմակերպված դասընթացին։
Այցի շրջանակում պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել են բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ու ներդրված նորագույն տեխնոլոգիաները։
Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսությունը ավելի բարձր՝ գիտելիքահեն մակարդակի հասցնելու կարևորությունը և այդ համատեքստում կարևորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։
«Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին, և մենք փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որ այդ գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար»,- նշել է Վահան Քերոբյանը:
Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ թեև 2020 թավականը ծանր մարտահրավերներով լի տարի էր, սակայն Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով․ «Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որ թե՛ ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե՛ բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար»,- նշել է բուհի ռեկտորը։

Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Վարդան Ուռուտյանը մասնավորապես առանձնացրել է ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը։
Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության և Ագրարային համալսարանի միջև արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT