Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել ելույթով՝ դիմելով ներկաներին եւ բոլոր ամերիկացիներին: Ելույթը, ինչպես և ամբողջ երդմնակալության արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան գրեթե բոլոր հեռուստաալիքներով, լրատվական կայքերով, ամերիկյան բոլոր նահանգների խոշոր քաղաքներում տեղակայված փողոցային էկրաններով:

Իր երդմնակալության ելույթում նոր նախագահը խոստացել է առաջնորդ լինել բոլոր ամերիկացիների համար՝ ընդ որում՝ իր օգտին չքվեարկած քաղաքացիների՝ խնդրելով նրանց հավատալ իրեն և տալ շանս՝ աշխատելու ու խոստումներն իրականացնելու համար: Բայդենը խոստացել է  նաև վերականգնել ազգի միասնությունն ու համերաշխությունը, ակտվացնել Ամերիկայի արտաքին քաղաքականությունը:

Մինչ ելույթը, ինչպես հայտնել ենք, Բայդենը պաշտոնապես երդվել է՝ խոստանալով պաշտպանել ու պահպանել Սահմանադրությունը:

Իր ելույթում նախագահը ամենից շատ օգտագործել է «միասնականություն» բառը: Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգների ժողովրդի միասնականությունը չվերականգնվի, երկիրը կմխրճվի իրական քաոսի մեջ:

Քաղաքական գործիչը նշել է, որ « ամբողջ սրտով ձգտում է Ամերիկայի միասնականությանը,  ժողովրդի միասնությանը» և խնդրել ամերիկացիներին միանալ ու օգնել իրեն դրանում ՝ «միասին պայքարելու»  ցասման ալիքի, ատելության, ծայրահեղականության, անօրինականության, բռնության, հիվանդությունների և գործազրկության դեմ: Նոր նախագահը կո է արել  ԱՄՆ-ի բնակիչներին իրեն հնարավորություն տալ աշխատել ու խոստացել է, որ  «կպայքարի բոլորի համար՝ իր աջակիցների եւ ոչ աջակիցների համար հավասարապես:

Իր պաշտոնավարման մեկնարկի օրը Բայդենն անվանել է «պատմության ու հույսի, նորարարության ու վճռականության օր»: Ըստ նրա, «դեմոկրատիան վեր սլացավ՝ տանելով հաղթանակ»:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ խոսքը ոչ թե ընտրություններում այս կամ այն թեկնածուի հաղթանակի մասին է, այլ այն մասին, որ «լսելի է եղել ժողովրդի կամքը»: Անդրադառնալով Կապիտոլիումի վերջին իրադարձություններին ՝ նա հացվելել է, որ «ժողովրդավարությունը նաև փխրուն է»:

Բայդենը բազմիցս է անվանել ԱՄՆ-ի ներկա իրավիճակը ճգնաժամային: Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ Ամերիկան փորձությունների է ենթարկվել և ամեն անգամ հաղթահարել է այն:

Բայդենը խոստացել է վերականգնել հարաբերությունները դաշնակիցների հետ և ակտիվորեն համագործակցել աշխարհի հետ «ոչ թե անցյալի մարտահրավերներին պատասխանելու, այլ այսօրվա և ապագայի մարտահրավերներին  դիմակայելու համար»: Նոր նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները աշխարհում էտալոն կլինի ոչ միայն իր ուժի, այլև իր օրինակելիության ուժի օրինակով,  կլինի «ուժեղ և հուսալի գործընկեր խաղաղության, առաջընթացի և անվտանգության գործում»:

Նախագահի պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ Բայդենը մեկ րոպե լռություն է  հայտարարել ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի ավելի քան 400,000 զոհերի հիշատակի կապակցությամբ: Նախագահը հորդորել է միանալ իրեն «լուռ աղոթքի համար» «մայրերի և հայրերի, ամուսինների, որդիների և դուստրերի, դրկիցների հարազատների և գործընկերների համար»:

Ելույթից հետո Բայդենը ստորագրել է նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագրերը, ստացել է նախագահական կնիքը, փաստաթղթերը: Թրամփին տանելուց հետո Վաշինգտոն է վերադարձել նաև երկրի թիվ 1 բորտը՝ նախագահական օդանավը՝ այսուհետ Բայդենին ծառայելու համար: Բայդենն այս ամենից հետո ստուգել է ամերիկյան զորքերը՝ անցնելով ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումների մոտով որպես երկրի նոր գերագույն գլխավոր հրամանատար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1386 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ