Պայման առաջարկում է ընդդիմությունը, ոչ թե մենք. «Իմ քայլը»՝ ընդդիմությանն առաջարկվող հուշագրի մասին

21/01/2021 schedule13:12

ՀՀ վարչապետի երեկվա առաջարկն ընդդիմությանը հուշագիր ստորագրել արտահերթ ընտրությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը պայման է դիտարկում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հակառակ տեսանկյունից է նայում դրան.

«Վարչապետ առաջադրելու պայմանն արդեն արտահերթ ընտրության չգնալու պայման է, հետեւաբար պայման, ըստ էության, ընդդիմությունն է առաջադրում, ոչ թե իշխանությունը»,- ասաց նա՝ նկատի առնելով այն, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, իրենք առաջադրելու են իրենց թեկնածուին:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ պարզաբանեց, թե ինչ խնդիր կարող է առաջացնել ընդդիմության կողմից թեկնածու առաջադրելը.

«Ընդդիմությունը ասում է՝ մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին. դա նշանակում է, որ դրանից հետո (Փաշինյանի հրաժարականից հետո-խմբ.) չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, որովհետեւ երբ որ ընդդիմությունը առաջադրի թեկնածու, դա նշանակում է՝ առաջադրում է ընտրվելու ակնկալիքով, իսկ ընտրվելու պարագայում չեն լինելու արտահերթ ընտրություններ: Եվ կապ չունի՝ «Իմ քայլը» մեծամասնություն է, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. «Մենք ասում ենք, որ եթե դուք ասում եք՝ գնում ենք արտահերթ ընտրությունների, եւ պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձեւավորվի իշխանություն, դա նշանակում է՝ պետք է չխոչընդոտեք այդ գործընթացին: Եթե դուք առաջադրում եք վարչապետ, նշանակում է դուք չեք տեսնում խնդրի լուծումն այդ ճանապարհով, դուք տեսնում եք վարչապետի փոփոխություն»:

Հարցին՝ այսինքն եթե ընդդիմությունը հրաժարվի հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրությունների թեման փակվո՞ւմ է, Գեւորգ Պապոյանը պատասխանեց, որ խնդիրը հետեւյալն է՝ իշխանության լեգիտիմությունը ստուգելու մի մեխանիզմ կա՝ ընտրությունները, եւ այդ գործը պետք է անի քաղաքացին տեղամասերում.

«Մեզ ասում են՝ կա խնդիր, մենք ասում ենք՝ լավ, ընդունենք կա խնդիր, եկեք գնանք ընտրությունների: Խնդիրը լուծելու է քաղաքացին, ոչ թե առանձին մարդիկ առանձին սենյակներում: ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը ընտրատեղամասում: Մենք երբեւէ չենք գնա այնպիսի որոշման, որը ՀՀ քաղաքացուն կզրկի ընտրություն կատարելու հնարավորությունից»,- եզրափակեց Պապոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1534 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել