Երևան
12 °C
Հունվարի 21-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչություն է տեղի ունեցել: Վերջին հայտնի տվյալներով, առնվազն 32 մարդ է սպանվել, վիրավոր է ավելի քան 110 մարդ: Եղել է կրկնակի ահաբեկչություն, պայթյուն պայթյունի հետեւից:
Իրաքի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու իրականացվել է մայրաքաղաքի շուկայում, աշխատել են 2 մահապարտ-ահաբեկիչներ:
Ըստ BBC-ի, Իրաքի բանակի լրատվության պատասխանատու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մահապարտ ահաբեկիչները իրենց պայթեցրել են Բաբ ալ-Շարկի շրջանում գտնվող Տայարան հրապարակում տեղակայված հագուստի շուկայում: Նրա խոսքով ՝ հատուկ ծառայությունների սպաները հետապնդել են մահապարտ ահաբեկիչներին, սակայն նրանց հաջողվել է իրականացնել ծրագրվածն ու պայթեցնել իրենց՝ նախքան կհասցնեին նրանց վնասազերծել:
Վերջին ահաբեկչական հարձակումը Բաղդադում տեղի էր ունեցել 3 տարի առաջ՝ 2018 թվականի հունվարին: Այդ ժամանակ եւս ահաբեկչությունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը: Ընդհանուր առմամբ, Իրաքի խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները հարյուրավոր կյանքեր են խլել միայն վերջին տասնամյակում:
Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, բայց վերջին տարիներին «Իսլամական պետություն» խմբավորման անդամները ավելի ակտիվ են Իրաքում, քան մյուսներ խմբավորումները:
Իրաքի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կադիմ Սալմանը հայտնել է, որ «ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են կանգնած լինել այս հարձակումների ետեւում: Նա իր խոսքում օգտագործել է «Իսլամական պետություն» խմբավորման արաբերեն հապավումը:
Չի բացառվում, որ հարձակվողները հանցակիցներ ունեն: Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ Իրաքի անվտանգության ուժերը փակել են Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտի» տանող բոլոր ճանապարհները: Դա Բաղդադի կենտրոնում գտնվող այն տարածքն է, որտեղ տեղակայված են բազմաթիվ արտասահմանյան երկրների դեսպանություններ եւ պետական մարմինների կենտրոնական գրասենյակները: Նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել է հարձակումը ՝ խոստանալով, որ իշխանությունները թույլ չեն տա ահաբեկիչներին ապակայունացնել հանրապետությունը:
Նշենք, որ նախորդ 3 տարիների ընթացքում Իրաքին հաջողվում էր դիմակայել ահաբեկչական հարձակումներին՝ արագ տեղեկանալով եւ կանխելով դրանք: Վերջին անգամ ահաբեկչության փորձը կանխվել է այնտեղ ընդամենը մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 26-ին:
Al Sumaria հեռուստաալիքը ՝ վկայակոչելով երկրի ազգային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ մահապարտը եւ նրա երեք հանցակիցները ձերբակալվել էին Իրաքում: Հայտնի է, որ նրանք Ամանորի արձակուրդներին պլանավորել էին պայթյունների շարք կազմակերպել Բաղդադում, հիմնականում՝ կենտրոնական հատվածներում:
«Դիալա եւ Սալահ ադ-Դին նահանգներում հետախուզական ծառայությունների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել ահաբեկչական կորիզը եւ ձերբակալել չորս մարդու, այդ թվում ՝ մահապարտ-ահաբեկչին, որը պատրաստվում էր պայթեցնել իրեն Բաղդադում հունվարի առաջին օրերին՝ տոների ժամանակ », - ասված է եղել անվտանգության ուժերի հայտարարության մեջ: 4 ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ հատուկ հանձնարարություն են ունեցել՝ ապակայունացնել Իրաքի մայրաքաղաքում առկա իրավիճակը:
ԻՊ-ի դեմ լայնածավալ միջազգային գործողության մեկնարկից առաջ ջիհադական խմբավորումներին հաջողվել էր գրավել 88 հազար քառակուսի կիլոմետր տարածք Իրաքում եւ Սիրիայում: համեմատության համար կարելի է նշել, որ դա ավելին է, քան Ավստրիայի կամ Չեխիայի տարածքը: Նրանց հսկողության տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող կարեւոր Մոսուլ քաղաքը ՝ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, ինչպես նաեւ սիրիական Ռաքքան:
Մինչ 2017 թվականը ԻՊ զինյալները հիմնականում ոչնչացվում էին, արագ հայտնաբերվում ու վնասազերծվում, բայց ջիհադիստական բջիջները շարունակում են գործել ընդհատակից մինչեւ այսօր՝ գաղտնի խմբեր ունենալով տարբեր երկրներում:
Այս շաբաթ Իրաքի էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր ծայրահեղականների կողմից ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների մասին:
Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որն իբր ցույց է տալիս հարձակման պահը. Այն ցույց է տալիս, որ մահապարտ ահաբեկիչները պայթեցնում են իրենց մարդաշատ հրապարակի մեջտեղում:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ձեռագիրը հիշեցնում է ԻՊ-ի այլ գրոհներ եւ հայտնում է, որ Իրաքի կառավարությունն այս շաբաթ հայտարարել է հոկտեմբերին սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին:
Նոր ընտրություններ են պահանջել տասնյակ հազարավոր ցուցարարներ, ովքեր 2019-ին Իրաքի փողոցներ էին դուրս եկել ՝ բողոքելու կոռուպցիայի և կառավարության անգործության դեմ:
Բողոքի ցույցերի ճնշման արդյունքում ավելի քան 550 մարդ է զոհվել: Ցուցարարներին հաջողվել է հասնել վարչապետի հրաժարականին, իսկ 2020-ի ամռանը կառավարությունը խոստացել է փոխհատուցում վճարել սպանված ցուցարարների ընտանիքներին:
Զանգվածային ցույցերն ու ուժայինների հետ բախումները շարունակվում են մինչ օրս, իսկ Իրաքի տնտեսությունը ծանր ճգնաժամի մեջ է նավթի ցածր գների պատճառով:
Euronews-ը հայտնում է, որ քաղաքացիները, որոնք մասնակցում են ցույցերին, այսօր լրատվամիջոցներին հայտնել են, թե հարձակման թիրախ դարձած Բաղդադի շուկայի տարածքում անվտանգություն չի ապահովվում, ոստիկանները բացակայում են, չկա վերահսկողություն, պահպանություն: Նրանցից շատերը կարծում են, որ դա հատուկ է արվում՝ ահաբեկչությունների միջոցով մարդկանց ուշադրությունը բողոքի ցույցերից շեղելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT