Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական աձանց:

Մարուքյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել այդ հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ նշելով, որ միայն ահաբեկիչներն են պատանդ պահելով պայմաններ թելադրում: 

«Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին:

ՄԻԵԴ-ն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին` դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերիներին: Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը: Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության և խաղաղության մասին: Ես կարծում եմ` այս իրավիճակից մենք ունենք երկու ելք, մեկը` գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է` խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և, ապա միայն խոսել այլ հարցերի մասին, իսկ, եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք»,- ասել է Մարուքյանը՝ շարունակելով.

«Իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն անկյունաքարային են: Այդ պատճառով ես կոչ եմ անում ձեզ` միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին` ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ` հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով: Այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում և օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ` հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը` ազատ չարձակելով մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին` ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ` ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- նշել է Մարուքյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1426 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ