Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան

Ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե ում առաջարկել եք դառնալ Շիրակի մարզպետ, հրաժարվել է: Գյումրիում այսօր իրեն ուղղված հարցին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ոչ: Եղել է մեկ առաջարկ, արվել է Հովհաննես Հարությունյանին, նա էլ համաձայնվել է:

Ըստ Պապիկյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաև տեղեկությունները, համաձայն որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետների հետ ինքն ունեցել է փակ հանդիպում: Բոլոր հանդիպումները եղել են բաց, ասելիքը՝ հրապարակային:

«Ընդ որում, դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այլ առիթով համայնքապետների հետ չեմ հանդիպել, այլ կոչ, քան հրապարակայինները, չեմ հնչեցրել: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր ինստիտուտի վերապահված են լիազորություններ և իրավասություններ, և, բնականաբար, նրանց գործողությունները պետք է ելնեն այդ իրավասություններից: Իմ խոսքը կառուցված է եղել միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա»,- ասաց Պապիկյանը:

Լրագրողի հարցին՝ ընկե՞լ են արդյոք այս համայնքապետները սև ցուցակ, Պապիկյանն ասաց՝ չունեն նման ցուցակ, հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի, և հանրությանն այդ հնարավորությունը կընձեռվի:

«Սա վերաբերում է նաև ԱԺ-ին, բոլորիս: Որոշողը ՀՀ քաղաքացին է: Այդ կարևոր սկզբունքը որևէ մեկը չի կարող խախտել, և թույլ էլ չենք տա, որ խախտի»:

2.5 տարում 3 մարզպետի փոփոխություն Շիրակի մարզում՝ Պապիկյանն ասաց՝ խնդիր չի տեսնում: Փոփոխությունները պայմանավորված են տարբեր հանգամանքներով:

«Մի դեպքում մեր գործընկերը տեղափոխվել է ԱԺ: Հիմա բնական է, փոփոխություն է թիմում, բայց պետք չէ կարծել, որ մարզը տուժելու է: Անձերով ոչինչ չպայմանավորենք, մենք խնդիր ունենք ինստիտուտների ձևավորման, և յուրաքանչյուր մարզպետի խնդիրն է իր հետևից թողնել կայուն համակարգ, կայացած թիմ, որը կկարողանա լուծել մարզի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց նախարարը:

Ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Տիգրան Պետրոսյանը՝ Պապիկյանն ասաց՝ չի կարող պատասխանել հարցին, քանի որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է ասուլիս, կթողնեն, որ հենց նա էլ այդ հարցին պատասխանի:

«Բայց կարող եմ ասել, որ նրա հետ բավական ջերմ աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել և ունենք, նաև՝ բարեկամական, ընկերական, այլ մեկնաբանություններ չունեմ»:

Ինչ վերաբերում է մարզպետարանների վերակառուցմանը, ապա, ըստ Պապիկյանի, փաթեթը պատրաստ էր դեռևս 2020 թվականի գարնանից, սակայն համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով չիրականացվեց:

«Այդ փոփոխությունը նշանակում է նաև կրճատումներ: Ես ինքս ճիշտ չեմ համարում հիմա գնալ այդ քայլին: Որ գնալու ենք այդ քայլին, միանշանակ է, բայց ժամանակը պիտի պատեհ լինի: Հիմա պատեհ չէ»,- տեղեկացրեց Պապիկյանը:

Պատրաստվո՞ւմ է արդյոք «Իմ քայլը» արտարհերթ ընտրությունների՝ Պապիկյանն ասաց՝ հայտարարել են, որ պատրաստվում են քննարկել այդ օրակարգը: «Եղել են արձագանքողներ, եղել են նաև մերժողներ: Հիմա բաց է օրակարգը: Համենայն դեպս քննարկենք»:

2021 թվականին կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Նախարարն ասաց՝ տեսակապով հանդիպել է չին գործընկերների հետ, նրանք տեղում են, մնում է՝ եղանակը թույլ տա, որ աշխատանքը սկսեն:

Շիրակի մարզում և Գյումրիում կիսատ մնացած աշխատանքերը շարունակելուն զուգահեռ կմեկնարկեն նորերը: Գյումրու պատմական միջուկի կարևոր փողոցներից մեկն է այս տարի վերականգնվելու: Աշխատանքներ են նախատեսվում Սլաբոտկա թաղամասում: Սա նաև կարևոր ձեռնարկ է զբոսաշրջության տեսանկյունից:

Միայն Գյումրիում 21 փողոցի շինաշխատանք կմեկնարկի:

Այս տարի ավարտին կհասնի նաև Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի շինարարությունը: Քաղաքն այլևս նման պայմաններում գործող մանկապարտեզ չի ունենա:

2020-ին Շիրակի մարզում 2.8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել: Միջհամայնքային և գյուղական ճանապարհներ են նորոգվել: Հանրապետությունում նախորդ տարի 150 կմ ներհամայնքային ճանապարհ է կառուցվել, գյուղամիջյան և քաղաքային ճանապարհի մասին է խոսքը: Դրանց զգալի մասը բաժին են հասել հենց Շիրակի մարզին:

«Նախկինում 80-ից 100 կմ ճանապարհ են կառուցել ամբողջ հանրապետությունում»,- ասաց Պապիկյանը:

Անիին սահմանամերձ՝ Նորշեն (Խարկով) գյուղի ծրագիրը ևս ավարտված է: Հայ-թուրքական սահմանում գտնվող նախկին Խարկով, ներկայիս Նորշեն մտնելու համար շատ շուտով այլեւս անցաթուղթ պետք չի լինի: Ըստ Պապիկյանի՝ պատկան մարմինների համաձայնությունը կա, մնում է ֆինանսական հատկացումը: «Կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ այս հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետի համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: Սա զբոսաշրջության զարգացման առումով եւս մեկ կարեւոր եւ հզոր քայլ է Շիրակի մարզի համար:

Շիրակի մարզի գերիներին վերաբերող հարցին նախարը նոր պատասխան չուներ, սակայն նախտեսել էր հանդիպում նրանց ծնողների ու հարազատների հետ: «Երեկ որոշակի մանրամասներ ենք ճշտել պատկան մարմինների հետ, որպեսզի կարողանանք մարդկանց ներկայացնել առկա իրավիճակը:

Մի բան հստակ է՝ վերջին տեղեկությունները, որ ամփոփվել են, մեր 62 եղբայրների այնտեղ լինելը հաստատված է նաև Կարմիր խաչով, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը, որ նրանց կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Հիմա աշխատում ենք նրանց վերադարձնելու ուղղությամբ: Ամեն օր կարող է ինչ-որ բան փոխվել դրական ուղղությամբ»,- վստահեցրեց Սուրեն Պապիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1886 դիտում

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին