Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադաձել էր Կենտրոն համայնքում իրականացվող ապօրինի շինարարությանը։ Նշել, որ տեղի է ունենում քաղաքի ճարտարապետական տեսքի ապականում։
«Քաղաքի սրտում մանսարդներ չեն թույլատրվում, եւ սա ապօրինություն է»,- հայտնել էր Երեւանի ավագանու անդամն ու ուղիղ եթերով ցույց տվել Սայաթ-Նովա 5 հասցեի բնակելի շենքի տանիքին ավելացված շինությունը։ Այդ հասցեն, ի դեպ, ինչպես նկատեց Խաժակյանը, հենց կենտրոնի թաղապետարանի դիմաց է գնվում։
Խաժակյանի ուղիղ եթերից հետո եւ, ինչպես ինքն է նշում, ինքնակամ շինարարության մեկնարկից գրեթե մեկ ամիս անց, Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ ներկայացնելով, որ սկսել են Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող շենքի տանիքի ինքնակամ կառույցի ապամոնտաժման աշխատանքները։
Ապամոնտաժման կադրերն ուղեկցվում էին կից հրապարակված տեքստով, որտեղ մերկապարանոց, անպատասխանատու եւ ստահոդ հայտարարությունների սիրահարներ էին որակվել ապօրինի շինարարության մասին բարձրաձայնողները։
«Չնայած այն հանգամանքին, որ մերկապարանոց, անպատասխանատու եւ ստահոդ հայտարարությունների որոշ սիրահարներ փորձ են անում կառուցապատման ու ապամոնտաժման աշխատանքները նույնականացնել, հիշեցնենք, որ դրանք հակադիր երեւույթներ են։ Իսկ հանրությանը, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին, ներկայացնում ենք Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող շենքի տանիքում վերջերս խոյացած ինքնակամ կառույցի ապամոնտաժման կադրերը։ Տեսանյութն արվել է 25․01․2021թ․, 13։00-14։00 ընկած ժամանակահատվածում»,- ասվում է թաղապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կենտրոն վարչական շրջանի տարածած տեսանյութը՝
Այսօր Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանը, կրկին անդրադառնալով վերոնշյալ շինարարությանը, հրապարակեց լուսանկարներ, որոնցում երեւում է, որ արդեն իրականացվել են նշյալ հասցեի մանսարդային հարկի հիմնական շինարարական աշխատանքները, տեղադրվել են պատուհաններ եւ այլն։
Խաժակյանը նաեւ գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում է․ «Փաստորեն անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները միայն տեսախցիկի համար»։
Ավելի ուշ Դավիթ Խաժակյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն, որպեսզի պարզեն, թե ի՞նչ շահագրգռվածություններից ելնելով է Կենտրոնի թաղապետը թույլ տալիս այդ ապօրինությունը։
«Ես մեկ անգամ արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին եւ դա արել եմ հրապարակային եղանակով։ Հաշվի առնելով, որ արդեն հաստատված փաստ է այն հանգամանքը, որ թաղապետը տեղյակ է այս ապօրինությունից, սա դիտարկում եմ որպես պաշտոնեական անգործություն»,- նկատեց նա։
Կենտրոն համայնքում իրականացվող այդ շինարարության վերաբերյալ մանրամասների մասին «Հայկական ժամանակը» բանավոր հարցեր ուղղեց Երեւանի քաղաքապետարանին։ Հետաքրքրվեցիք նաեւ, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղյակ է քաղաքի սրտում նրա ճարտարապետական տեսքը խաթարող շինարարությունից, եւ ինչպիսին է նրա դիրքորոշումը։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հորդորեց հետեւել Կենտրոն վարչական շրջանի պաշտոնական էջին, իսկ մանրամասների համար գրավոր հարցում պահանջվեց։
Մինչ այդ որոշ հարցեր էինք ուղղել նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ։ Առայժմ պատասխան չունենք։ Այն կհրապարակենք ստանալուն պես։
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT