Երևան
12 °C
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա ստեղծված «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնը» մոտ չորս անգամ քիչ աշխատակիցներով է այսուհետ համակարգելու կրթության ոլորտի մի շարք գործառույթներ, որոնք նախկինում վերապահված էին ԿԱԻ-ին:
Նախկինում մոտ 300 աշխատակից ունեցող Կրթության ազգային ինստիտուտն էր լուծում ուսուցիչների վերապատրաստման խնդիրը ու իրականացնում ուսուցիչների մեթոդական աջակցությունը: Կրթության ոլորտի՝ ուղեղային նոր կենտրոն դառնալուն միտված նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության եւ մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները։
«Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու որոշումը եղել է դեկտեմբերի 29-ին:
«Տնօրենի պաշտոնը մրցույթային է, բաց մրցույթը լինելու է երեք ամսվա ընթացքում: Մրցույթ դեռեւս չի հայտարարվել, դիմումների ընդունման մասին ժամկետներ կսահմանվեն խորհրդի հայտարարությունից հետո»:
Խոսելով նոր կառույցի սկզբնական աշխատանքների եւ նախատեսված որոշ ծրագրերի մասին՝ Թորոսյանն ընդգծեց հետեւյալը.
«Հիմա կազմակերպությունը նոր ստեղծման փուլում է, մշակել ենք տարեկան պլանը, հիմա խորհրդում քննարկվում են կազմակերպության ընթացքը պլանավորող որոշակի խնդիրներ, դրանից հետո կսկսենք աշխատակազմի ձեւավորումը, աշխատակիցների ընդունման գործընթացը եւ անմիջական պարտականությունների կատարումը՝ ըստ պաշտոնի նկարագրի: Ընդհանուր 69 հաստիք է, տեխնիկական աշխատողների հետ միասին, իսկ ԿԶՆԱԿ-ի բուն աշխատակազմը կլինի 43 մարդ: Երբ մրցույթ հայտարարվի, բաց մրցույթ է լինելու, բոլորի հետ միասին կարող են դիմել ԿԱԻ նախկին աշխատողները նույնպես: Եթե մրցույթի արդյունքում ընտրվեն մեկից ավելի թվով թեկնածուներ, ապա նախապատվությունը կտրվի ԿԱԻ նախկին աշխատակիցներին»:
ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանության մշակումը եւ համակարգումը:
«Մենք մշակելու ենք վերապատրաստման նյութը, վերապատրաստման ծրագիրը, չափորոշիչները: Վերապատրաստող կազմակերպությունները իրականացնելու են վերապատրաստումներ, եւ դրա արդյունքում վերապատրաստումներն անցած, նյութը յուրացրած, համապատասխան հմտություններ ձեռք բերած ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ, որը սահմանվում է ծրագրով: Ժամանակացույցը դեռեւս վերջնական հայտնի չէ, բայց տարվա ընթացքում լինելու են ուսուցիչների այդ ընթացիկ պարտադիր վերապատրաստումները»,- նշեց Արտաշես Թորոսյանը:
Իսկ չափորոշիչների ու ուսումնական ծրագրերի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ նա նշեց, որ չափորոշիչները հիմա փոփոխության փուլում են:
«Չափորոշիչներով զբաղվում են կոնկրետ աշխատանքային խմբեր: Մենք ունենալու ենք առանձին բովանդակային վարչություն, որը իրականացնելու է հետազոտություն ինչպես գործող չափորոշիչների կիրառման վերաբերյալ, այնպես էլ գնահատելու է դպրոցների կարիքները, մշակելու ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ, կազմակերպելու է որոշակի վերապատրաստումներ, որպեսզի դպրոցները լիարժեք կարողանան օգտագործել չափորոշիչները, առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը, ինչպես նաեւ գնահատման մեթոդաբանությունը: Դրանց արդյունքում մշակվելու են որոշակի առաջարկություններ՝ չափորոշիչներում փոփոխություններ իրականացնելու համար: Եվ երբ, ասենք, որոշակի քանակությամբ առաջարկություններ կձեւավորվեն, եւ չափորոշիչները վերանայելու անհրաժեշտություն կառաջանա, ապա կվերանայվեն չափորոշիչները: Դա, իհարկե, մեկ-երկու տարվա աշխատանք չէ, երեքից հինգ տարվա աշխատանքներ են նախատեսվում, բայց մենք արդեն կունենանք որոշակի առանձնացված խնդիրներ, որոնց վերանայելու կարիքը կա, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման առաջարկություններ»:
Հարցին՝ իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, ե՞րբ է նախատեսվելու, միավորների շեմը ինչպե՞ս է սահմանվել, Թորոսյանը պատասխանեց․ «Համապատասխան կարգերն արդեն մշակվել են կրթության նախարարության կողմից եւ առաջիկայում կհաստատվեն: Կարգը երբ որ հաստատվի, շեմն էլ կհաստատվի:
Հարցին՝ դասագրքերի ստեղծման գործընթացը, դասագրքերի բովանդակության, որակի հետ կապված հարցերը ե՞ւս ԿԶՆԱԿ-ի գործառույթների մեջ են մտնում, թե՞ ոչ, նա պատասխանեց․ «Դասագրքերի ստեղծման գործընթացով զբաղվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Նախարարության կողմից սահմանված կարգերի համապատասխան՝ մենք կմասնակցենք դասագրքերի, ինչպես նաեւ ուսումնական մյուս ձեռնարկների գնահատման աշխատանքներին, կֆիքսենք դրանց արդյունավետությունը գործածության ընթացքում եւ կներկայացնենք առաջարկություններ բարելավման համար:
Հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»:
«Այս երկու ծրագրերը գործող ծրագրեր են, որոնք նաեւ նախկինում էին գործում: «Կայուն դպրոցական սնունդը» արդեն մի քանի տարի է՝ գործում է: Ծրագրով սնունդ է տրամադրվում տարրական դասարաններին եւ նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին ՀՀ բոլոր մարզերում: Գործընկերության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները ապահովվել են առողջ սննդով: Դպրոցների ցանկը կա նախարարության կայքում, իսկ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» ավելի վաղուց է գործում եւ աջակցում մասնագիտական կրթությանը, հիմնականում մասնագիտական կրթությամբ զբաղվող ուսումնական հաստատություններով է զբաղվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT