Երևան
12 °C
2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախարարի այս հրամանն ուղարկել է բուհերին:
Ըստ հրամանի՝ նման որոշումը պայմանավորված է ներկայումս հանրապետությունում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված կայուն համաճարակային իրավիճակով:
ԵՊՀ-ում այսօր հրավիրված հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ գրությունն ուղարկվել է բոլոր համալսարաններին, բայց համալսարաններն ազատ են հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած նրան, որ տնտեսագիտական համալսարանը մեծ ջանք է գործադրել, որպեսզի պատշաճ մակարդակով եւ որակով անցկացվեն առցանց դասերը, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներից խուսափելու համար իրենք վաղուց էին հակված առկա ուսուցման անցնելուն:
Համալսարանում արդեն որոշվել է դասերի ժամանակացույցը, տեղադրվել է հայտարարություն:
«Որոշումը թեեւ կայացրել է նախարարությունը, բայց առկա ուսուցման անցնելու հարցը եւս քննարկել ենք վերջերս կայացած մեր համալսարանի գիտական խորհրդում, որտեղ նաեւ 25 տոկոս ուսանողներ են ներկայացված, եւ գիտական խորհուրդն էլ այն եզրակացությանն է եղել, որ պետք է առկա ուսուցման անցնել: Ուսանողները մեծ գոհունակություն են հայտնել, երեկ հայտարարությունը տեղադրելուց հետո արձագանքները ամբողջովին դրական են եղել։ Ուսանողների քանակի տեսանկյունից բավականին ավելի թեթեւ կիսամյակ է երկրորդ կիսամյակը, այդ առումով մենք երեք հերթով ենք պատրաստվում կազմակերպել դասերը. առաջին հերթով կլինի առկա բակալավրիատը, երկրորդ հերթով՝ մագիստրատուրաների մի մասը եւ հեռակա բակալավրիատը, իսկ երրորդ հերթով՝ երեկոյան մագիստրատուրայի կուրսերը. վերջիններս դասերի կհաճախեն ժամը 18:20-ից»,- ասաց Դիանա Գալոյանը:
«Դասերը մենք 10 րոպեով կրճատել ենք, դարձրել ենք 70 րոպե, որպեսզի հերթերի միջակայքում հնարավորություն ունենանք նաեւ լսարանները ախտահանել, ինչպես նաեւ հակահամաճարակային բոլոր գործողությունները իրականացնել՝ ջերմաչափում, ախտահանում, դիմակի, ձեռնոցի տրամադրում եւ այլն: Թեպետ հակահամաճարակային անհրաժեշտ պարագաները համապատասխան քանակությամբ մենք սեպտեմբերին էլ էինք արդեն ձեռք բերել եւ կարծում էինք, որ հնարավորություն կլիներ պատշաճ կազմակերպել դասերը առկա եղանակով»,- հավելեց ռեկտորը:
Ըստ Դիանա Գալոյանի՝ կուրսերը կիսելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ իրենք գործնական պարապմունքները այսպես թե այնպես կիսված են անում, իսկ դասախոսությունների ժամանակ խմբերը, որպես կանոն, տեղավորվում են մեծ լսարաններում, ինչպես եւ արել էին սեպտեմբեր ամսին: Ուսանողները դասերին լինելու են դիմակներով:
Հարցին՝ բուհում սովորող օտարերկրյա ուսանողների համար արդյոք նախատեսվո՞ւմ է այլընտրանքային լուծում, ՀՊՏՀ-ի ռեկտորը պատասխանեց.
«Խոսքը առավելապես ջավախցի ուսանողների մասին է, որոնք մեկնել էին Հայաստանից, քանի որ այդ ժամանակ հեռավար ուսուցում էր: Այդ ուսանողների հետ կապ հաստատում են դեկանները. եթե նրանք ուզում են գալ, ապա համապատասխան տեղեկանքներ եւ փաստաթղթեր կտրամադրվեն, որպեսզի նրանք անխոչընդոտ կարողանան սահմանը անցնել: Հանրապետությունից դուրս գտնվող ուսանողներին ուղարկել ենք նաեւ Կառավարության համապատասխան որոշումը, որ թռիչքից 72 ժամ առաջ նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի կարողանան հատել սահմանը: Իսկ բացառիկ դեպքերում նաեւ զուհագահեռաբար գործարկում ենք մեր «Moodle» հարթակը, որտեղ ամբողջությամբ նյութերը կներբեռնվեն, եւ բացառիկ դեպքերի համար նաեւ հեռավար կկազմակերպենք դասերը: Այնուամենայնիվ, չթուլանալու համար մենք ամբողջությամբ նաեւ մեր առցանց համակարգն ենք պատրաստ պահում, որովհետեւ անհասկանալի է, թե կորոնավիրուսի տարածումը ինչպես կդրսեւորվի հետագա ամսիների ընթացքում, եւ որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենանք շատ արագ նորից հետ անցնելու առցանց եղանակին»:
Երեւանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գեւոգ Էմին-Տերյանը նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը թողնել ֆակուլտետների որոշմանը:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության կապերի վարչությունից տեղեկացրին, որ նախարարի հրամանը ստացել են․ գեղարվեստական մասնագիտությունների գծով ուսուցումը կիրականացվի միանշանակ առկա եղանակով, ինչ վերաբերում է մնացյալ մասնագիտություններին, դասերը կանցկացվեն կոմբինացված տարբերակով՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
«Տրամադրված ենք հնարավորինս վերականգնել առկա ուսուցման գործընթացը, սակայն թագավարակով պայմանավորված՝ հնարավոր է որոշակի վերանայում: Անշուշտ, առկա ուսուցումը անփոխարինելի է, սակայն պետք է նշել, որ մեզ համար որեւէ դժվարություն չի ներկայացրել անցումը հեռավարին: Մանկավարժական համալսարանը արդեն հինգ տարի իրականացնում է առցանց ուսուցում՝ նախապես ուսանողներին ուղարկելով դասախոսություններ եւ քննարկումներ իրականացնելով Google Classroom օնլայն հարթակում: Եվ համավարակով պայմանավորված՝ համատարած անցումը հեռավար համակարգին ուսանողների մոտ որեւէ անհարմարություն չի առաջացրել: Վաղը ունենք ռեկտորատի նիստ, որտեղ նորից կներկայացվի պատկերը, թե ինչպես է կատարվելու այդ անցումը, կտրվեն համապատասխան հանձնարարականներ»,- հայտնեցին բուհի լրատվական ծառայությունից:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ առկա ուսուցման անցնելու՝ նախարարի հրամանը ստացել են, այն ի կատար կածվի. առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսվի փետրվարի 8-ից:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում․ վարչապետ․ տեսանյութ
Առողջության ապահովագրության շրջանակում 1 մլն 700 հզր մարդ է ապահովագրվել, 614 հազար անձ օգտվել է
Թեհրանը, պակիստանյան միջնորդի միջոցով, ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, քննարկում է․ Իրանի ԱԽ
Ակունք գյուղում անասնագոմ է այրվել
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ հայտնի է խափանման միջոցը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ լուսանկարներ
ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ
Նոր նշանակում պրոբացիայի ծառայությունում
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ
Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ Սամվել Կարապետյանի համար՝ մինչև տարեվերջ նրա բոմժ դառնալուց
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է․ կա տուժած
ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ երեխաների իրավունքներին առնչվող հարցեր քննարկվել են անձնակազմի հետ
Մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք․ վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին
Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները
Ապահովագրության շրջանակում իրականացվում են մեծաթիվ վիրահատություններ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
Այս փուլի աշխատանքն ավարտված է․ վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգմանը
Ցուցակը ունեմ․ խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին
Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի
Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար
Հորմուզի նեղուցը փակված չէ․ խիստ վերահսկողությունը վերականգնվել է․ տեսանյութ
Ապրիլի 19-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան
Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ կլինեն․ տեսանյութ
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները․ վարչապետ
Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից
Տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի համաժողովը․ մասնակից 148 երկրի թվում է նաև ՀՀ-ն
Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ
Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ․ տեսանյութ
Կասեցվել է Ապարանում գտնվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ի լցակայանի բենզինի վաճառքը
Նարեկ Մկրտչյանը և MITRE-ի ներքին անվտանգության ապահովման տնօրենը ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ովքեր և ինչու են ձերբակալվել Մանկավարժական համալսարանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT