Տեսական հարթությունում Նախիջեւանով Հայաստանի եւ Իրանի երկաթգծերը կապել հնարավոր է․ պատգամավոր

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները  կարող են լրջորեն խորանալ։ Սրա մասին է վկայում նաեւ Հայաստան այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ «Ազատության» հետ զրույցում արված այն հայտարարությունը, ըստ որի՝ իրական հեռանկար կա Նախիջեւանով կապելու Հայաստանի ու Իրանի երկաթգծերը։  Մոհամմադ Զարիֆն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծել են 2 երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման կարեւորությունը:  

Երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերից մեկն էլ թերեւս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ օրեր առաջ Իրան կատարած այցելության ժամանակ արված հայտարարություններն են։ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Քերոբյանը հայտարարել է, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալը հասնելու է 1 մլրդ դոլարի։ Հանդիպումներից մեկի ժամանակ էլ Քերոբյանը խոսել է Հայաստանում առկա պոտենցիալի մասին, որից կարող են օգտվել իրանցի արտադրողները։

Հաշվի առնելով նաեւ, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծումը ՀՀ ժամանակավորապես արգելվել է, իրանական շուկան կարող է Հայաստանի համար որոշ չափով այլընտրանքային տարբերակ դառնալ։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեսական հարթությունում Նախիջեւանով Հայաստանի եւ Իրանի երկաթգծերը կապել հնարավոր է, բայց ընդհանուր առմամբ կոնկրետության մեջ պետք է նայել յուրաքանչյուր երկրի շահը, համեմատաբար հետաքրքրվածությունը, դրա տնտեսական կոմպոնենտը եւ որ ամենակարեւորն է, թե զարգացման ինչ հեռանկար կա։

«Եթե հիմա մենք դիտարկում ենք Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնականում էներգետիկ հզորությունների արտահանումն է որոշակի գազի ստացման դիմաց եւ կենդանական ծագման ապրանքների արտահանումն է Հայաստանից Իրան։ Կարծում եմ՝ կա բավականաչափ չօգտագործված պոտենցիալ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե մի պահ դիտարկենք, որ կա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը եւ այդ երկաթուղային կայանը, ապա ՀՀ-ն կարող է մեծացնել դիվերսիֆիկացիայի հնարավորությունները։

Նրա կարծիքով՝ արդեն հարց է առաջանում, թե ինչով է երկիրը պատրաստ այդ հզորությունները լցնել, իսկ այստեղ չափազանց կարեւոր է դառնում առաջանցիկ քաղաքականությունը. «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Իրանում որոշակի ապրանքախմբեր կան, որոնց արտահանումը պետությունը սահմանափակում է։ Հայաստանի պարագայում էլ ակնհայտ է, որ արտահանման կառուցվածքը ինչքան էլ ավելի դիվերսիֆիկացված լինի, դրանից ստացվող օգուտները համեմատաբար շատ կլինի»։

Հարցին՝ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններում չօգտագործված ներուժը որքա՞ն է, եւ կարո՞ղ է իրանական ապրանքը լրացնել թուրքական ապրանքի տեղը Հայաստանում, պատգամավորը պատասխանեց. «Իրանը այդ ուղղությունների մեջ չի եղել։ Չի բացառվում, որ ապագայում լինեն, սակայն փաստացի ներկա վիճակում այդ ապրանքները փոխարինելու համար գին-որակ առումով համադրելի են եղել ՌԴ-ից եւ Չինաստանից ապրանքների ներմուծումը, քան Իրանից»։

Նրա կարծիքով՝ չափազանց կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ գաղափար ունի միասնական էներգետիկ շուկայի վերաբերյալ, եւ այդ առումով արդեն քառակողմ բանակցություններ կան։

«Ցավով պետք է ասեմ, որ մենք շատ սահմանափակ թվով ապրանքներ ենք արտահանում Իրան։ Մինչ կորոնավիրուսը այստեղ գումարվում էր նաեւ զբոսաշրջիկների ներհոսքը, բայց տարիների ընթացքում այդ զբոսաշրջիկները աստիճանաբար նաեւ սկսեցին Հայաստանը որպես տրանզիտ դիտարկել եւ Վրաստանն էին նախընտրում, քանի որ իրենց տեսանկյունից ավելի մրցունակ ուղղություն էր համարվում»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ առնվազն մարդկային հոսքերի առումով կա չօգտագործված պոտենցիալ։

Հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը Իրանում հայտարարել է, որ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալը հասնելու է 1 մլրդ դոլարի, որքանո՞վ է դա իրատեսական, պատգամավորը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ էկոնոմիկայի նախարարը երբ թվեր է հնչեցնում, դրա տակ նաեւ կան համապատասխան ուսումնասիրություններ։ Ես զերծ կմնամ թվերի դաշտում գնահատական տալուց։ Բայց ֆիքսենք այն, որ տարբեր նախարարներ, քաղաքական գործիչներ երկուստեք փաստել են, որ հայ-իրանական բարեկամական կապերի տնտեսական բաղադրիչի պոտենցիալը բավարար չափով չի օգտագործվել»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ունի Հայաստանի տնտեսությունը Իրանի տնտեսությանն առաջարկելու, նա պատասխանեց. «Հայաստանի հնարավորությունները Իրանի համար պետք է ավելի խորքային եւ մրցունակ մակարդակով դիտենք։ Կարծում եմ ներկա պահին մարդկային կապիտալին միտված ուղղությունների առումով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համեմատ դեռեւս ունենք բազա, որը մեզ մրցունակություն է հաղորդում»։

Այս առումով պատգամավորն առանձնացրեց կրթական ոլորտը եւ որպես օրինակ նշեց, որ իրանցի ուսանողին հետաքրքրում է հայկական բուհը, ինչը խոսում է Հայաստանի մրցունակության մասին. «Հիմա մեր մրցունակությունը պետք է մեծացնել։ Ճարտարապետաշինական բնագավառում ունենք բավականաչափ լավ փորձ։ Կարծում եմ նման աշխարհագրության ընդլայնումը լուրջ հնարավորություն եւ պոտենցիալ է պարունակում»։

Մանուկյանի խոսքով՝ Իրանը որոշակի առեւտրային եւ ոչ առեւտրային սահմանափակումներ է կիրառում իր արտադրությունն ընդլայնելու առումով, եւ այդտեղ որոշակի փոփոխությունների կարիք կա. «Եթե պարզ ասենք՝ Իրանը ավանդապես նաեւ օրենսդրական կարգավորումներով նախապատվություն է տալիս իր տեղական արտադրությանը։ Հակառակ սրան՝ ՀՀ-ն, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ԵԱՏՄ անդամ, նաեւ պարտավորություն է ստանձնել, որով սահմանափակվում է հայրենական արտադրողին նախապատվություն տալը»։

Նա ընդգծեց, որ դրանով պայմանավորված՝ դեպի Հայաստան բիզնեսի մուտքի խոչընդոտներն ավելի քիչ են, քան դեպի Իրան։

Մանուկյանը նշեց, որ Հայաստանի մրցակցային առավելությունը  հենված է մարդկային կապիտալի վրա, սակայն որպեսզի մարդկային կապիտալը իրացվի, տեխնոլոգիաների եւ նոր ներդրումների անհրաժեշտություն կա. «Պատահական չէ, որ էկոնոմիկայի նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետը բազմիցս խոսում են արտահանմանը միտված տնտեսության զարգացման մասին»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28157 դիտում

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել