Երևան
12 °C
Հայաստանը 3 նոր Ազգային հերոս ունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը եւ գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման:
Նշենք, որ նրանցից միայն Թաթուլ Ղազարյանն է Արցախյան վերջին պատերազմում զոհվել:
Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (հունիսի 5, 1926, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ -սեպտեմբերի 1, 2015, Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1996)։
1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։
1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։
1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։
1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։
1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։
1976 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
1978 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում
1947-1951 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։
1951-1956 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։
1956-1957 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։
1957-1958 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։
1961-1963 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։
1963-1965 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։
1965-1967 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։
1967-1969 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Կիրովաբադ)։
1969-1975 թթ. - Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։
1975-1980 թթ. - Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։
1980-1987 թթ. - Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով)։
1987-1991 թթ. - գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։
Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում
1991 թ. - ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։
1991-1992 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1993-2007 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական - Գլխավոր ռազմական տեսուչ։
2007 թվականից - ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Մասնակցությունը ռազմական գործողություններին
1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։
Պարգեւներ
ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
«ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
ՀՀ Աժ պատվոգիր (2005),
33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։
Հրաչյա Հմայակի Անդրեասյան (հունվարի 29, 1932, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993 թ.։
Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 թ. Թբիլիսիի հետևակի 1952 թ., Ֆրունզեի անվան 1966 թ. և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։
Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):
Թաթուլ Լավրենտի Ղազարյանը եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատարը, կոչումով գնդապետ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT