Տրանսֆերային անցուդարձ. ինչպես են ուժեղացնում իրենց կազմերը հայկական թիմերը

Տրանսֆերային պատուհանը Հայաստանում վաղուց բացվել է, ու թեև Հայաստանում եղանակը բավականին ցուրտ է, սակայն ֆուտբոլային աշխարհում թեժ է: Հայկական թիմերն արդեն ամբողջ ուժով պատրաստվում են մրցաշրջանի երկրորդ կեսին, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն բավականին տրանսֆերներ են եղել:

Տրանսֆերային շուկայում հատկապես ակտիվ է Երևանի «Փյունիկը», և դա հասկանալի է. նոր գլխավոր մարզիչը ցանկանում է հավաքել այն կազմը, որով կկարողանա բարձրացնել թիմը մրցաշարային աղյուսակում:

Այս ընթացքում «Փյունիկը» մեկ խաղացող կորցրեց. թիմից հեռացավ նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը, որը հիմնականում փոխարինման էր դուրս գալիս և առանձնակի արդյունավետ խաղով աչքի չէր ընկնում: Փոխարենը «Փյունիկը» ձեռք է բերել 4 նոր պաշտպանների, ինչը մի փոքր զարմանալի է: Պաշտպանությունը «Փյունիկի» թույլ կողմերից չէր, սակայն Եղիշե Մելիքյանը, հավանաբար, իր տեսակետն ունի այդ հարցի շուրջ: 

«Փյունիկ» է վերադարձել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Արման Հովհաննիսյանը, որն այդ դիրքում կմրցակցի հավաքականում իր թիմակից Սերոբ Գրիգորյանի հետ: Աջ եզրի համար ձեռք է բերվել «Ուրարտուի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը: Վերջինիս համար տեղափոխությունը կարող է դառնալ կարիերայի նոր փուլ, քանի որ «Ուրարտուում» Դարբինյանը կորցրել էր տեղը հիմնական կազմում և հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ: Հայաստանի հավաքականի թեկնածուն հանդես է գալիս այն եզրում, որը «Փյունիկում» խնդրահարույց էր, և հաճախ մարզիչները եզրային հարձակվող Ալիկ Առաքելյանին էին տեղափոխում այդ դիրք: Հատկանշական է նաև, որ գլխավոր մարզիչ Մելիքյանն իր խաղային տարիներին եղել է աջ պաշտպան, և, միգուցե, նրա մոտ ստացվի լուծել այդ խնդիրը: 

Պաշտպանության կենտրոնում թիմը համալրվել է ուկրաինացի կենտրոնական պաշտպանների զույգով՝ Անտոն Բրատկով և Իգոր Գոնչար:

Լուրջ ձեռքբերում կարող է լինել Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ Հովհաննես Հարությունյանի տեղափոխությունը: Երիտասարդ կիսապաշտպանը խաղային պրակտիկայի կարիք ունի, իսկ «Արարատ-Արմենիայում» նա դրանից զրկված էր: Հարությունյանը ներուժ ունի դառնալու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, սակայն դրա համար պետք է կարողանա խաղային պակտիկա ձեռք բերել և վստահ խաղ ցուցադրել:

«Արարատ-Արմենիան» շարունակում է ուժեղացնել իր կազմը՝ զուգահեռաբար փոխարիողներ գտնելով այս կամ այն պատճատով թիմից հեռացած ֆուտբոլիստներին: Ձախ եզրում Ալեքս Ջունիորին կփոխարինի Եգոր Կլիմենչուկը, Հերադի Ռաշիդին կուժեաղցնի թիմի հարձակման եզրը, կոլումբացի Խայմե Խուլիո Բուենոն էլ պետք է ամրապնդի պաշտպանության կենտրոնը: Ձեռք բերված ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության մակարդակով ուժեղ կատարողներ են, որոնք ունակ են եղանակ փոխել, եթե մարզիչը կարողանա նրանց արագորեն ընդգրկել թիմի կազմում: Մինչ ԱՄԷ՝ ուսումնամարզական հավաքի մեկնելը, մայրաքաղաքային թիմը ևս մեկ գործարք իրականացրեց. հիմնական դարպասապահ Ստեֆան Չուպիչի տրանսֆերը վաճառեց Կիպրոս՝ «Օմոնիա», նրա փոխարեն ձեռք բերեց մեկ այլ սերբ՝ փորձառու դարպասապահ Նիկոլա Պետրիչին:

Այս տեղափոխությունից թիմը դժվար թե տուժի. «Արարատ-Արմենիան» կշարունակի երկու ուժեղ դարպասապահ ունենալ՝ ի դեմս ՊԵտրիչի և Դավիդ Աբակումովի, թիմում է նաև Հայաստանի հավաքականի թեկնածու, երիտասարդ դարպասապահ Վարդան Շահատունին: Եթե հաստատվի նաև sport24.ru-ի տեղեկությունն այն մասին, որ ակումբի հետ պայմանագիր կկքնի նաև Հայաստանի հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ապա «Արարատ-Արմենիան» շատ մեծ հայտ կներկայացնի չեմպիոնի կոչումը պահպանելու համար:

Առայժմ պասիվ են տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուն» և «Ալաշկերտը»: Մեծ հաշվով երկու թիմերն էլ լավ համալրված են, սակայն հունվարի 28-ին նրանց միջև կայացած ստուգողական խաղում «Ուրարտուն» հաղթեց 6-0 հաշվով, ինչը կարող է ստիպել «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանին և նոր-հին մարզիչ Աբրահամ Խաշմանյանին մտածել թիմի որոշ դիրքերի ուժեղացման մասին: «Արարատն» ու «Շիրակն» էլ կօգտվեն տրանսֆերայի պատուհանի ընթացքում ընձեռնված հնարավորություններից, բայց աղմկոտ ձեռքբերումներ դժվար թե լինեն:

Առայժմ միայն կորուստների մասին են հայտնում «Լոռին», «Վանը» և «Նոան», սակայն բոլոր այդ թիմերում էլ համալրումներ կլինեն: «Վանը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը Էբերտ Կարդոսո Դա Սիլվայի, Մուսլիմ Բամմատգերեևի, Մեդիա Լադջի Տրաորեի, Միհրան Մանասյանի, Դավիթ Ղանդիլյանի, Արման Խաչատրյանի, Միքայել Գնոլոուի, Դավիթ Այվազյանի, Օրբելի Համբարձումյանի, Միհրան Պետրոսյանի, Լիե Պատո Նգավուկա-Ցեկեի և Աշոտ Այվազյանի հետ: Նրանցից առնվազն 5-ը հիմնական կազմի խաղացողներ էին, հատկապես ցավալի է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Միհրան Պետրոսյանի հեռանալը:

Առայժմ ակումբը չի հայտարարում թիմի ղեկավար և մարզչական կազմերում տեղի ունեցած փոփոխությունների մասին, սակայն նման քանակությամբ ֆուտբոլիստների հետ պայմանագիր խզելը վկայում է, որ ակումբում ինչ-որ բան տեղի է ունեցել: Հավանաբար շուտով ակումբը կհայտարարի մեծ թվով ռուս և ուկրաինացի խաղացողների ձեռքբերման մասին: Մնում է հուսալ, որ այս փոփոխությունները բացասաբար չեն ազդի կոլեկտիվի վրա, և «Վանը» կշարունակի հաճելի խաղ դրսևորել նաև առաջնության երկրորդ հատվածում:

Ինչ վերաբերում է երկրի փոխչեմպիոն «Նոային», ապա թիմը շարունակում է կորցնել այն խաղացողներին, որոնք ժամանել էին նախկին գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ: Սոսլան Կագերմազովն ու Դմիտրի Լավրիշևը հեռացան օրեր առաջ, ավելի վաղ գնացել էր նաև Արտյոմ Սիմոնյանը: Վերջինս կարիերան շարունակում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Տոմում», մյուս երկուսը, հավանաբար, ևս ակումբ կգտնեն Ռուսաստանում: Հավանաբար շուտով «Նոայում» կլինեն համալրումներ նույն Ռուսաստանից, ֆուտբոլիստներ, որոնք ծանոթ կլինեն գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին: 

Տրանսֆերային պատուհանը դեռ շարունակելու է բաց մնալ Հայաստանում, այնպես որ մոտ ժամանակներում կարող ենք նոր հետաքրքիր տեղափոխությունների ականատես լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2071 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս