Երևան
12 °C
2020 թվականի կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, արձանագրվեց ընտանեկան բռնության դեպքերի աճ: Այս տարի իրավապաշտպանները նույնպես ահազանգում են՝ Հայաստանում Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ընտանեկան բռնության ավելի մեծ ռիսկ կա, որովհետև ունենք տրավմատիկ հասարակություն։
Ընտանիքներում բռնությունից տուժածներին աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, ընտանեկան բռնությունը այսօր առկա մարտահրավերներից մեկն է, հատկապես հիմա։ «Մենք գիտակցում ենք, որ հիմա ավելանալու է ընտանեկան բռնությունների թիվը, պայմանավորված նրանով, որ այն տղամարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, առանց որևէ վերականգնողական ծրագիր անցնելու վերադարձել են ընտանիք։ Եվ դա բերելու է նրան, որ այդ ընտանիքները, փաստացի, կրելու են այդ ողջ տրամվատիկ իրավիճակի սարսափելի բեռը», - նշում է Հովհաննիսյանը:
Ըստ նրա, հիմա հստակորեն կան ահազանգեր, երբ ամուսինները պատերազմից վերադառնալով` գտնվում են նյարդային լարված վիճակում, չեն կարողանում խաղաղ պայմաններում իրենց դերը և իրենց ամբողջ հոգեկան աշխարհը հանգստացնել և վերականգնել:
Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ` հիմա որոշ ընտանիքներում, որտեղ ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է կանանց վրա, կինը հնարավոր է ամեն ինչ չհասցնի, և որոշ տղամարդկանց մոտ ուշադրության պակասը կարող է բռնություն կիրառելու պատճառ դառնալ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցչի խոսքով, ընտանիքներում բռնությունից և ագրեսիայից որոշակի առումով հնարավոր կլինի խուսափել, եթե պատերազմին մասնակցած անձիք անցնեն վերականգնողական ծրագիր, որը, ըստ Հովհաննիսյանի, չկա հայաստանյան որևէ կազմակերպության կամ նախարարության ծրագրերում․ «Մենք սոցիալական աջակցության ինստիտուտներում չունենք այդ ծրագրերը, որոնք արտերկրում ցանկացած նման խոշոր բռնությունից հետո, ինչպես օրինակ պատերազմը կամ զինված հարձակումն է, տրամադրում է վերականգնողական ծրագիր, որպեսզի այդ ամբողջ բռնությանը մասնակից անձինք դա չբերեն ընտանիք»,- ասաց նա։
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, հիմա դժվար է նաև նշել, թե ինչպիսին կլինի ոստիկանության արձագանքը, երբ բռնության վերաբերյալ ահազանգ լինի այն ընտանիքներից, որտեղ եղել է ռազմական գործողություններին մասնակից անձ:
Հիմա շատ բարդ փուլ ենք մտնում, հավելում է իրավապաշտպանը, և նշում` ընտանեկան բռնությունը աճելու է, որովհետև մարդիկ խորը տրամվա են ապրել և որևէ մասնագիտական օգնությամբ դա չեն հաղթահարել: «Մյուս կողմից մենք ունենալու ենք երկու ծայրահեղություններ` մի կողմից հասարակական պարսավանքը, եթե կինը բարձրաձայնի բռնության մասին, մյուս կողմից, եթե նույն կինը չդիմի որևէ տեղ և չստանա որևէ աջակցություն, որովհետև փառք Աստծո իր ամուսինը վերադարձել է ռազմի դաշտից», - ասաց հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Պատերազմից վերադարձածների հոգեբանական վերականգնողական ծրագիր չկա, օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին՝ «Այդ ծրագրերը նախարարության տիրույթում չեն»։ Փոխարենը, վերականգնողական ծրագրեր պատերազմից հետո սկսել է տրամադրել առողջապահության նախարարությունը։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց՝ որոշ հասարակական կազմակերպություններ՝ մասնավորապես «Հայկական հոգեբուժական ասոցիացիան», այլ կազմակերպությունների հետ միասին, համագործակցելով առողջապահության նախարարության հետ՝ վերականգնողական աջակցություն է տրամադրում ինչպես պատերազմից վերադարձած անձանց, այնպես էլ նրանց և անհետ կորած զինվորների ծնողներին։ «Ասոցիացիայի, կազմակերպությունների ներկայացուցիչները համագործակցելով մեզ հետ, այցելում են բժշկական կենտրոններ, հասկանում՝ ով այդ ծրագրի կարիքն ունի, և սկսում են աշխատել նրանց հետ՝ տրամադրում հոգեբանական աջակցություն։ Ինչպես նաև գործում է թեժ գիծը, որը խորհրդատվական ծառայություն է մատուցում», - նշեց Լիլիթ Բաբախանյանը։
Հավելենք, որ Հայաստանում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58 դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: ՀՀ քննչական կոմիտեի վարույթում էլ` 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ստացած ահազանգերի վերլուծության տվյալների համաձայն էլ ՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված ընտանեկան բռնության և այլ խնդրով ստացված ահազանգերը գրանցել են 30 տոկոս աճ, ամռան էլ, երբ ավելի խիստ էին այդ սահմանափակումները, գրանցվել է 50 տոկոս աճ:
Մերի Խաչատրյան
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT