Մասնավոր դպրոցները կէլիտարացվեն․ հայտարարում են դրանց ներկայացուցիչները՝ խոսելով օրենքի հնարավոր փոփոխության մասին  

Ոչ պետական կրթությունը հասանելի կլինի միայն ապահով խավին, մասնավոր  ուսհասատություններին վերաբերող փոփոխությամբ կնվազեցվեն ոչ միայն պետության եկամուտները, այլեւ կտուժի տնտեսության մի ամբողջ հատված․ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ուսում» դպրոցի հիմնադիր Հայկազ Նավասարդյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի՝ կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (20 տոկոս)։ Այս մոտեցումը անընդունելի է հատկապես մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենների համար, եւ հենց նրանք առաջինը բարձրաձայնեցին իրենց տեսակետները՝ հայտնելով իրենց դժգոհությունը եւ ներկայացնելով այդ դժգոհության բուն պատճառները:

Հայկազ Նավասարդյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ այստեղ ամենատուժող օղակը կդառնա մասնավոր դպրոցը: «Պետության կողմից, առանց այդ էլ, ոչ մի մասնավոր դպրոց աջակցություն չի ստանում. անգամ  այս համաճարակային պայմաններում էլ պետությունը նրանց  որեւէ միջոց չհատկացրեց. մասնավոր դպրոցները իրենց միջոցներով կազմակերպեցին դիմակների ու ախտահանիչ նյութերի ձեռքբերումը: Կարծես այս ամենը քիչ էր, պետությունը հունվարի մեկից նաեւ մասնավոր դպրոցների վրա բեռը ավելացրեց՝ շենքերի, շինությունների գույքահարկը բարձրացավ, որն իր հետ առաջ բերեց բազմաթիվ խնդիրներ: Ու հիմա էլ կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու այս քայլը ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլեւ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման»,- ասաց Նավասարդյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով նախատեսվող փոփոխության պահանջը՝ մասնավոր դպրոցները ստիպված կլինեն 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Արդյունքում շատ ծնողներ միգուցե արդեն ստիպված լինեն իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից:

«Սպասվող իրավիճակը ճշգրիտ գնահատելու նպատակով անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի շրջանակներում հեռավար ձեւով հարցում իրականացրեցինք մասնավոր դպրոցների աշակերտների ծնողների համար. մոտ 2600 մարդ մասնակցեց հարցմանը: Ելնելով հարցման արդյունքներից՝ բավականին տխուր վիճակ է սպասվում մասնավոր դպրոցներին. ծնողների 60 տոկոսից ավելին  ասում է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Ծնողների մի որոշ տոկոս էլ  խոսում է արտագաղթի մասին․ բայց դա թողնենք. սա ուրիշ հարց է: Արդյունքում ի՞նչ է ստացվում. մասնավոր դպրոցները ստիպված կփակվեն, որովհետեւ աշակերտների թվի պակասի հետ կտրուկ կնվազի նաեւ դպրոցի եկամուտը: Մինչդեռ մասնավոր դպրոցները այսօր շահութաբեր են պետության համար, քանի որ ոչ միայն թեթեւացնում են պետության ծախսը, այլ նաեւ գումար են ուղարկում պետբյուջե, սոցիալական հարցեր են լուծում. օրինակ՝ մոտ 1000 ուսուցչի միջին աշխատավարձից ավելի աշխատավարձով պահում են եւ այլն»,- նկատեց «Ուսում» դպրոցի հիմնադիրը:

Նրա հաշվարկով՝ փաստացի ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ։ Նկատի ունի, որ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում, ինչը նշանակում է, որ պետությունը գումար չի տրամադրում նրանց կրթության համար։ Իսկ մասնավոր դպրոցներ հաճախող երեխաների քանակի կրճատմանը զուգահեռ կմեծանա պետության ծախսը։

Հայկազ Նավասարդյանը նաեւ կանխատեսում է, որ մասնավոր դպրոցներում դասարանների կրճատմանը զուգահեռ անհրաժեշտություն կառաջանա նվազեցնել ուսուցիչների թիվը, իսկ այդ դեպքում պետությունը կզրկվի եկամտահարկից առաջացող բավական մեծ գումարից, աշխատանքից զրկված ուսուցիչն էլ ստիպված կլինի աշխատել որպես կրկնուսույց՝ հայտնվելով «ստվերում»։

Ըստ Նավասարդյանի՝ դպրոցների էլիտարացման հետեւանքով լավ կրթություն ստանալու հնարավորությունից առավելապես կզրկվեն մարզերի երեխաները, եւ դա այն դեպքում, երբ գիտական ներուժը հենց մարզերում ծնված մարդիկ են ունենում։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի կարծիքով էլ՝ եթե հարկային բեռ է դրվում ոլորտի վրա, պետք է ինչ-որ ձեւով ներքուստ հաշտ լինել այն մտքի հետ, որ տվյալ ոլորտը հավանաբար կա՛մ կվնասվի, կա՛մ կմարի: Այս պատերազմից հետո չենք կարող հաշտ լինել, որ կրթության ոլորտում կարող է այդպիսի բան տեղի ունենալ։

«Նման փոփոխության արդյունքում մասնավոր հանրակրթությունը ուղղակի կդադարի գոյություն ունենալուց: Եվ դրա պատճառը հետեւյալն է. ի տարբերություն բուհական կրթության՝  ոչ պետական դպրոցները մրցում են պետական կրթական անվճար համակարգի հետ։ Դա նշանակում է, որ այսօրվա մասնավոր դպրոցների ուսման վարձերը պայմանավորված են պահանջարկի ու առաջարկի բալանսով. դրանց բարձրացումը կբերի պահանջարկի կտրուկ նվազեցման, որի պատճառով դպրոցները կկանգնեն փակվելու խնդրի առաջ: Լավագույն դեպքում որոշ դպրոցներ կծառայեն միայն էլիտային, ունեւոր խավի ծնողներին, որոնք պատրաստ են գների բարձրացման: Մի բան պետք է արձանագրենք. կրթական ոլորտը բիզնես չէ, այն սոցիալական ոլորտ է: Մասնավոր դպրոցներ բացած եւ գործին նվիրված մարդիկ էլ  կհիասթափվեն, դուրս կգան ոլորտից, եւ այդ ոլորտը մեզ համար ընդմիշտ կմնա կորսված: Բայց դա տարիներով ձեւավորված, հազարից ավելի մանկավարժների համար աշխատանքի տեղ հանդիսացող, պետությանը փայլուն աշակերտներ տվող ոլորտ է, եւ չպետք է թույլ տանք դրա կործանումը: Ուսուցիչների կրճատումն էլ կկրճատի ուսուցչական մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը երիտասարդներրի մոտ, եւ կմեծանա արտագաղթը»,- տեսակետ հայտնեց Փախչանյանը:  

«Մեր հաշվարկներով, անգամ օպտիմիստական սցենարով, պետությունը կունենա  տարեկան մոտ երկու միլիարդից ավելի կորուստ: Մոտավորապես նույն հաշվարկը կիրառելի է  նախադպրոցական հաստատությունների համար. այստեղ  նաեւ այն վտանգը կա, որ պետական նախադպրոցական կառույցները այնքան տեղ չունեն, որ գների բարձրացման հետեւանքով դուրս եկած երեխաներին ընդունեն: Ուստի  երեխաները, փաստորեն, կմնան կրթությունից դուրս, իսկ դա եւս մեծ վնաս է, որովհետեւ հայտնի է, թե նախակրթական տարիները երեխաների զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն են ունենում»,- ասաց նա:

Արամ Փախչանյանը նշում է, որ որոշման միակ պայմանական ֆինանսական դրական հետեւանքը կարելի է ակնկալվել բուհերից, բայց այստեղ այլ վտանգներ կարելի է տեսնել, մասնավորապես այն, որ դա կարող է հանգեցնել բուհական կրթության էլիտարացման:

«Ենթադրվում է, որ անվճար տեղեր կավելանան, բայց այստեղ էլ կան խնդիրներ. անվճար տեղերը մինչեւ այսօր հիմնականում հատկացվում են փայլուն արդյունքներ ցուցաբերած ուսանողներին: Իսկ մենք լավ գիտենք, որ լավ  գնահատականներով ընդունվելու հնարավորություն առավել ունեն այն երեխաները, որոնք նաեւ լավ կրթական հնարավորություններ ունեն: Միանգամից կսահմանվի բարձրագույն հաստատություն ընդունվելու հստակ շեմ, որը կկարողանան հաղթահարել հենց այդ երեխաները: Արդյունքում կտրուկ կնվազեն ֆինանսապես, սոցիալապես անապահով ընտանիքների հնարավորությունները՝ բուհական կրթություն ստանալու տեսանկյունից: Սա նաեւ հիմնավորվում է նրանով, որ տարբեր հաշվարկներով  Հայաստանում հիմա աղքատությունը հասնում է մոտավորապես 30 տոկոսի: Բուհ են ընդունվում այդ ընտանիքներից միայն 5-6 տոկոսի երեխաները. ստացվում է, որ այդ  5-6 տոկոսն էլ կզրկվի դրա հնարավորությունից: Եվ մենք բուհական կրթությունը՝ որպես սոցիալական  վերելակ, այլեւս երբեք չենք ունենա. կառաջանան սուր սոցիալական լարվածություններ, ընդվզումներ։ Մենք պատրաստակամ ենք եւ արդեն նախապես պայմանավորվել ենք պատասխանատու գերատեսչությունների հետ, որ կհանդիպենք, կներկայացնենք մեր տեսակետը եւ լիահույս ենք, որ կրթության նախարարությունը կգիտակցի եւ կկիսի  մեր մտահոգությունը»,- ասաց Արամ Փախչանյանը:

Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նշված հանդիպումը կայացել է, Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ոչ պետական դպրոցների եւ մանկապարտեզների պատասխանատուներին։ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու, հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետեւանքների մասին  առաջարկները քննարկել կառավարությունում:

Հ․Գ․ «Ուսում» դպրոցում տարեկան վարձը 700 հազար դրամ է։ 20 տոկոսով ավելանալու դեպքում կկազմի 840 հազար։ «Այբ»-ում ուսման վարձավճարը 2 միլիոն 800 հազար դրամ է ու փաստորեն, կարող է դառնալ 3 միլիոն 260 հազար դրամ։

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9858 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե