Երևան
12 °C
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել է ասուլիս, որի ընթացքում ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդական Հայկուհի Գյոկչյանը և ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ուռուցքաբանության զարգացման հետագա ուղիները։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարություն։
Մասնագետները նշել են, որ այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետներին և հասարակությանը հորդորում է ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի վրա՝ ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում:
ԱՀԿ վերջին հասանելի տվյալների (2018) համաձայն՝ աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 9.6 մլն մահացության դեպք:
Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում պայմանավորված է չարորակ նորագոյացությամբ (ՉՆ): ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ՝ կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելու դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդացության նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն, իսկ մահերինը՝ 17 մլն:
2019թ. Հայաստանում գրանցվել է ՉՆ-ով պայմանավորված 5434 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.8%: ՀՀ-ում յուրաքանչյուր հինգերորդը մահանում է ՉՆ-ից: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (55.2%, 2999 դեպք, կանայք՝ 44.8%, 2435):
ՉՆ-ից մահացության դեպքերը 2019 թվականին (5434) 1990-ի (3484) համեմատությամբ աճել են 1.5 անգամ, իսկ հիվանդացությունը՝ 1.6 անգամ (1990թ.՝ 5162, 2019թ. 8441):
Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ՉՆ-ով հիվանդացությունը 2019-ին 1990 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը՝ 1.5 անգամ:
ՉՆ-ով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:
Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի ՉՆ-ն:
Ի դեպ, ՉՆ տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: Ապացուցողական տվյալների համաձայն՝ քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը:
Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և վերահսկման, ինչպես նաև մահացության նվազեցման նպատակով, 2015 թվականի հունվարից 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է զանգվածային սքրինինգային հետազոտություններ: 2019 թվականին կատարվել է 58 274 ՊԱՊ թեստի հետազոտություն, 2020-ին՝ 20 256:
2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում: 2020 թվականի ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:
2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: Ծրագրի մեկնարկից մինչ 2020 թվականի տարեվերջ կատարվել է 6380 սեանս:
2020 թվականի մարտի 26-ից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում թիրախային Տրաստուզումաբ (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ 200 կին ստացել է դեղը: Նրանցից յուրաքանչյուրը դեղը ստանալու է 12 ամիս՝ 21 օրը մեկ ռեժիմով:
2021 թվականի հունվարի 21-ից մեկնարկել են կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում, և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն: Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:
Ասուլիսի ավարտին կազմակերպվել է շրջայց ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ներկայացվել են կատարված վերջին բարեփոխումները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլբանիայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. տեսանյութ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի՝ մտածեցի ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT