«Նոան» ակտիվացավ, «Վանը» կողմնորոշվեց. շաբաթվա տրանսֆերային անցուդարձը Հայաստանի Պրեմիեր լիգայում

Ավարտվող շաբաթվա ընթացքում Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերը շարունակում էին ակտիվություն դրսևորել տրանսֆերային շուկայում:

Այս անգամ տրանսֆերային լուրերի գլխավոր մատակարարողը Երևանի «Նոան» էր, ինչը սպասելի էր։ Թիմի երեք առաջատար ֆուտբոլիստների հեռանալուց հետո փոխչեմպիոնը լուրջ համալրման կարիք ունի։ Հատկապես ցավալի է նախորդ առաջնության թիմի լավագույն ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչի կորուստը։ Բացի այդ, վնասվածք է ստացել առաջատար պաշտպաններից՝ Ալան Տատաևը, և մրցաշրջանի երկրորդ կեսում դժվար թե կարողանա օգնել թիմին։ Տրանսֆերային պատուհանի սկզբնական փուլում իրեն ոչ հատուկ պասիվությունից հետո «Նոան» անցավ գործի և մեկ շաբաթվա մեջ միանգամից 8 տրանսֆերների մասին հայտարարեց. Բրազիլացի Ջեֆերսոն Օլիվեյրան կփորձի փոխարինել Տատաևին։ Օլիվեյրան փորձառու խաղացող է, հանդես է եկել մի շարք իտալական հայտնի թիմերում, Սերիա B-ում հանդես գալու փորձ ունի։ Ճիշտ է, վերջին տարիներին հանդես է եկել ցածր մակարդակի թիմերում, վերջին մեկ տարին անցկացրել է Ինդոնեզիայում, սակայն իր փորձով կարող է օգտակար լինել թիմին։

Առջևի գծում թիմից հեռացած եզրային հարձակվող Դենու Դպատառուի փոխարեն այդ դիրքի միանգամից երկու ֆուտբոլիստ է ժամանել՝ սերբ Դոբրիվոյե Վելեմերին ու ռուս Պավել Կիրիենկոն։ Աջ եզրային հարձակվողի դիրքում ձեռք է բերվել մոլդովացի Վադիմ Պայրելին, որը Մոլդովայի հավաքականում հանդես գալու փորձ ունի։ Մայրովիչի փոխարեն հարձակման գծում ձեռք են բերվել ռուս Անդրեյ Տիտովն ու Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Հարությունյանը։ Եթե Հարությունյանը վնասվածքից ապաքինվելուց հետո կարողանա լավ մարզավիճակ ձեռք բերել, մեծ օգուտ կբերի թիմին։ Միջին գիծը «Նոան» ուժեղացրել է «Ենիսեյի» նախկին կիսապաշտպան Յարոսլավ Մատվիենկոյով։ Կազմալուծված «Գանձասար-Կապանից» էլ ձեռք է բերվել հարձակողական ոճի կիսապաշտպան Աշոտ Ադամյանը, որը կապանյան ակումբում աչքի ընկնող խաղացողներից մեկն էր։

Տրանսֆերային ակտիվ քաղաքականությունը շարունակում է «Փյունիկը»։ Նախորդ շաբաթվա ընթացքում պաշտպանական գիծը նկատելիորեն ուժեղացնելուց հետո երևանցիներն անցան կիսապաշտպանության համալրումներին։ Պաշտոնապես հայտարարվեց Հովհաննես Հարությունյանի ձեռքբերման մասին: Կիսապաշտպանության ձախ թևի համար ձեռք է բերվել փորձառու ուկրաինացի Միկիտա Տատարկովը։ Բրազիլական ցածր լիգաներում հանդես եկած ենթահարձակվող Իգոր Լեյտեն կփորձի ստեղծագործական միտք մտցնել թիմի հարձակման գծում։ Ակումբում նաև մտածել են դարպասապահների մեջ մրցակցությունն ավելացնելու մասին և Ուկրաինայից ձեռք են բերել Գերման Պենկովին։

Գրեթե ամբողջովին իր կազմը համալրել է չեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Ակումբը պաշտոնապես հայտարարեց սերբ դարպասապահ Նիկոլա Պետրիչի ձեռքբերման մասին, թիմ վերադարձավ հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որը վարձավճարով հանդես էր գալիս «Գանձասարում»։ ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, բայց նա ակումբի հետ պայմանագիր դեռ չի կնքել։ «Տամբովը», ամենայն հավանականությամբ, չի շարունակի ելույթները Ռուսաստանի առաջնությունում ֆինանսական խնդիրներ պատճառով, բայց քանի դեռ հստակություն չկա, տեղափոխությունն իրականացնելը դժվարություններ կարող է բերել։

Այս շաբաթվա ընթացքում իր առաջին ձեռքբերման մասին հայտարարեց «Ուրարտուն»՝ պայմանագիր կնքելով ուկրաինացի կենտրոնական պաշտպան Վադիմ Պարամոնովի հետ։ Տրանսֆերային հեղինակավոր կայքերը նաև հայտարարում են հարձակվող Եվգենի Բուդնիկի վերադարձի մասին։

«Լոռին», որն ավելի վաղ հրաժեշտ էր տվել մի շարք խաղացողների,  ՖԻՖԱ-ի որոշմամբ զրկվել է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից թիմի նախկին ֆուտբոլիստ Դարկո Ենոքի աշխատավարձը չվճարելու պատճառով, և այդ թիմից տրանսֆերային նորությունների ակնկալիքներ այժմ չկան։

Չարենցավանի «Վանը» վերջապես հայտարարեց թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխության մասին։ Ակումբը գլխավորել է ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևը, այնպես որ շուտով կարելի է սպասել ռուս խաղացողների ներհոսք հայկական ակումբում։ Իսկ առայժմ «Վանը» հայտարարեց թիմում արդեն հանդես եկող ռուս խաղացողի՝ Ստանիսլավ Եֆիմովից բաժանվելու մասին։

Շաբաթվա ընթացքում մեկական ձեռքբերում ունեցան «Արարատն» ու «Ալաշկերտը»։ «Արարատը» ձեռքբերեց ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակային, «Ալաշկերտ» վերադարձավ մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրևսկին։ «Ալաշկերտում» դեռ նոր փոփոխություններ կլինեն, մասնավորապես թիմի հետ է մարզվում «Գանձասարի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վասպուրակ Մինասյանը, բայց այդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կքնելու մասին դեռ հայտարարված չէ։

Եվ վերջապես, Գյումրիի «Շիրակը» շարունակում է իր կազմը ուժեղացնել «Արարատից» հեռացած ֆուտբոլիստներով։ Սպասոյե Ստեֆանովիչից հետո Երևան - Գյումրի ուղղությամբ է մեկնել մեկ այլ սերբ ֆուտբոլիստ՝ Իգոր Ստանոյևիչը։ Ստանոյևիչը լավ գիտի Գյումրին, նա «Շիրակում» արդեն հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում։ Սերբ ֆուտբոլիստների ժամանումը կօգնի հիմնականում տեղացի ֆուտբոլիստներով համալրված «Շիրակին» ուժեղացնել պաշտպանական գիծը, որը մրցաշրջանի առաջին հատվածում մեծ խնդիր էր։ «Շիրակ» է վերադարձել նաև Հայաստանի Մ-19 հավաքականի թեկնածու Լևոն Դարբինյանը, որը զինվորական ծառայության մի մասն անցկացրեց՝ հանդես գալով ԲԿՄԱ-ում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2436 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս