Երևան
12 °C
17 դատավորի ներգրավումը պետք է որ ազդի դատարանների բեռնաթափման գործընթացի վրա: Երեկ մեր զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:
Ըստ ընդունված օրենքի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ` խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը եւ մի շարք այլ միջնորդություններ եւ բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին: Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այդ նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝ Երեւանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,- ասել էր նախարարը:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Այս փոփոխությունների արդյունքում իշխանությունները կկարողանա՞ն լուծել այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են՝ համակարգի բեռնաթափում եւ քրեական գործերի քննության ժամկետների կրճատում:
- Ես մեծ հույս ունեմ, որ կկարողանանք, քանի որ 17 դատավորի ներգրավումը պետք է, որ ազդի դատարանների բեռնաթափման գործընթացի վրա:
- Պարոն Բեքմեզյան, էլ ի՞նչ խնդիր կարող է լուծել դատավորների հաստիքների ավելացումը, ընդունված օրենքով նախատեսվում է 17 դատավորի հաստիքի ստեղծում, այս թիվը բավարա՞ր է, որպեսզի համակարգը համարվի բեռնաթափված:
- Հավատացեք՝ ոչնչի դիմաց 17 դատավորը արդեն բավական օգնություն է: Կարելի է ավելի շատ դատավորներ ներգրավել, սակայն մենք նաեւ խնդիր ունենք այդ դատավորներին ապահովելու աշխատավայրով, աշխատանքային գույքով, ֆինանսապես եւ այլն: Ես սովոր չեմ բողոքել, հիմա ունենք սա, որը, կարծում եմ, դրական քայլ է: Եթե այս համալրումը չնպաստի բեռնաթափմանը, կփորձենք էլի համալրել:
- Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս նախագիծը բերվել էր հիմա, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը արդեն ԲԴԽ անդամ լինեն եւ իրենց ազդեցությունն ունենան իշխանահաճո դատավորների ընտրության հարցում: Նաեւ ձեր անունն է շրջանառվում որպես իշխանահաճո ԲԴԽ անդամ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Նման կարծիքներն ինձ համար առնվազն աբսուրդի ժանրից են: Ես հաստատ գիտեմ, որ ես իշխանահաճո որոշման երբեք չեմ մասնակցել եւ վստահ եմ, որ այդ գրողներից շատերն էլ գիտեն դրա մասին: Իսկ պարոն Ջհանգիրյանի եւ պարոն Խաչատուրյանի մասին նույնիսկ կասկած չեմ կարող ունենալ, որ իրենք եկել են մեզ մոտ իշխանահաճո որոշումներ կայացնելու, որովհետեւ ես տեսել եմ, որ այդ մարդիկ եկել են որպես պրոֆեսիոնալներ եւ տրամադրված են նաեւ այդ ուղղությամբ էլ շարունակել իրենց գործունեությունը: Բացի այդ՝ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, եւ որոշումը ընդունվում է առնվազն 6 ձայնով, եւ ոչ թե 3:
- Քանի որ նոր դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, կարծիք է շրջանառվում, որ նրանք իշխանության շահն են սպասարկելու:
- Նման բան բացառում եմ: Լավ ճանաչում եմ անդամներին, եւ նման բան լինել չի կարող: Թեկնածուների ընտրության գործընթացն էլ այնքան էլ պարզեցված չէ: Դատավորների անկախության վրա սա որեւէ կերպ չի կարող ազդել:
- Արդյոք օրենքի շրջանառության մեջ մտնելուց հետո այլեւս չե՞ն շարունակի գործել հերթապահ դատարաններ, եւ այդ դեպքում նրանց աշխատավարձը կկրճատվի՞, թե՞ ոչ:
- Հերթապահ դատավորներ, միեւնույն է, լինելու են, քանի որ կան գործեր, որոնք ունենում են հրատապ քննության կարիք:
- Դատական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ ԲԴԽ-ն բողոքներ, առաջարկներ կամ կարծիքներ ստացե՞լ է դատավորներից:
- Գրավոր առաջարկ, կարծիք չեմ ստացել, բայց, ըստ իմ լսած խոսակցությունների, օրինագիծը հավանության է արժանացել:
- Պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ին այսօր կարելի՞ է համարել մեկ միասնական մարմին, թե՞ ինչպես մամուլում են գրում, կան իշխանահաճո եւ ընդդիմադիր անդամներ:
- Ես կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն համերաշխ պրոֆեսիոնալների միավորում է, որի հիմնական նպատակը դատական իշխանության անկախության եւ դատական իշխանության արդյունավետ գործունեության ապահովումն է:
Աննա Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT