Բանակի ռեֆորմների ինչ ծրագիր կհաստատի իշխանությունը. Քոչարյանն ասում է՝ «փետրվարին բավական հետաքրքիր բաներ կտեսնեք»

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր Ազգային ժողովում էր. նախարարը հանդիպել է ԱԺ նախագահի, Իմ քայլը խմբակցության ղեկավարի, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ:

Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ նա հրաժարվեց ասել՝ ինչ քննարկումների մեջ են: Երեկ Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեր զրույցում ասել էր, որ Արցախի Պաշտպանության բանակը վերակազմավորվում է:

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- ընդգծել էր Պողոսյանը:

Միեւնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը  հայտարարեց՝ «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ՊԲ-ում, հնարավո՞ր է նույն պրոցեսը գնում է նաեւ ՀՀ ՊՆ-ում. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ.

- Պարոն Քոչարյան, երեկ ԵԿՄ-ում, այսօր էլ Ազգային ժողովում Պաշտպանության նախարարի հետ քննարկման էիք: Ի՞նչ է քննարկվում, եթե գաղտնիք չէ:

- Տասնյակ տարիներ է, որ մենք Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկում ենք մեր երկրի անվտանգությունը: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: ԵԿՄ-ում երեկ միասին քննարկել ենք հետպատերազմյան շրջանում «Երկրապահի» անելիքները, որովհետեւ ե՛ւ Վաղարշակ Հարությունյանը, ե՛ւ ես հանդիսանում ենք ԵԿՄ վարչության անդամներ: «Երկրապահն»  այսօր մեծ անելիք ունի բանակին աջակից լինելու հարցում եւ դա անում է առանց որեւէ տեղ դրա մասին թմբկահարելու: Քննարկում էինք, թե «Երկրապահն» իր հնարավորությունները ավելի օբյեկտիվ օգտագործելու ինչ ճանապարհ պետք է անցնի, եւ պաշտպանական գերատեսչությունը, Ազգային ժողովը, մենք բոլորս որպես անվտանգության պատասխանատուներ ինչ խնդիրներ ունենք մեր առջեւ դրված, առավելեւս որ «Երկրապահը» շարունակում է լինել բանակի ռեզերվներից կարեւորը:

- Իսկ ի՞նչ էր քննարկվում Ազգային ժողովում:

- ԱԺ-ում մեր այսօրվա քննարկումը վերաբերում էր առաջիկայում սպասվող այն օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են լինելու բանակի կարիքների բավարարմանը, հետպատերազմական շրջանում բանակի կառուցվածքին, սոցիալական խնդիրների լուծմանը:

- Ե՞րբ պատրաստ կլինեն նախագծերը, եւ դրանք ե՞րբ կտեսնենք ԱԺ-ում:

- Կտեսնեք, փետրվարին դուք բավականին հետաքրքիր բաներ կտեսնեք: Եկեք դրա մասին չխոսենք, որովհետեւ դրա մեջ կան թեմաներ, որոնք հիմա հրապարակայնացնելու իրավասություն չունեմ, բայց դրանք կան: Այսօր շատ կարեւոր հանդիպումներ տեղի ունեցան ոչ միայն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այլ նաեւ ԱԺ նախագահի մոտ, խմբակցության ղեկավարի մոտ: Այն ծրագրերը, որոնք կապված են բանակի հետ՝ առանց քաղաքական աջակցության հնարավոր չէ իրականացնել: Դրանք պետք է ընկալելի լինեն ոչ միայն բանակի խնդիրների մեջ ներեգրավված սպայակազմին, այլ նաեւ բանակից դուրս ողջ հասարակությանը: Եվ այդտեղ քաղաքական մեծամասնությունը մեծ անելիք ունի: Մենք պետք է ժամանակ չկորցնելով արձանագրենք հաջողություններ:

- Բավական ժամանակ է՝ լուրեր են տարածվում Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման հետ կապված: Երեկ ԱՀ նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: Տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունենում ԱՀ ՊԲ-ում:

- Այն, որ Արցախի բանակը պետք է վերակազմավորման խնդրի առաջ կանգներ՝ դրան պետք է նայել այն տեսանկյունից, թե հետպատերազմական շրջանը ի՞նչ նոր խնդիրներ է առաջադրել: Բայց դա շահարկել, թե բանակը լուծարվում է եւ այլն…բայց չէ՞ որ ՊԲ հրամանատարը այսօր էլ գտնվում է իր տեղում եւ մարտական հերթափոխին վերաբերող իր առջեւ դրված խնդիրները իրականացնում է:

- Իսկ ի՞նչ վերակազմավորումներ են ընթանում ՊԲ-ում: Տեղյա՞կ եք՝ վերջնարդյունքում ինչ մոդել են ցանկանում ունենալ:

- Այսպես ասեմ՝ երբ որ կմոտենանք մեր պատկերացումների հստակեցմանը, ամեն ինչ կտեղեկացնենք: Դա անտեսանելի պահել հնարավոր չէ, որովհետեւ վերջին հաշվով մարդիկ են ծառայելու այդ փոփոխված կառույցում եւ տեսանելի կլինի՝ ՊԲ-ն ինչ վերադասավորումների է ենթարկվել, ինչ սպառազինությամբ, ինչ անձնակազմով:

- Այս պահին կարո՞ղ ենք գոնե ասել՝ կանոնավոր բանակը կշարունակի՞ մնալ Արցախում:

- Ինչպիսի կառուցվածք էլ ունենա բանակը, ինքը պետք է ունենա կանոնավոր ձեւաչափ, հակառակ դեպքում այն բանակ կոչվելու իրավունք չունի: Հիմա պրոֆեսիոնալ բանակի տեսակարար կշիռը ավելի շատ կլինի, թե զորակոչային կոնտինգենտը՝ դրանից բանակի կառավարման բնույթը չի փոխվում: Ամբողջ աշխարհում տարբեր մոդելներ կան: Այսօրվա պաշտպանության բանակում էլ միայն զորակոչային տարիքի անձինք չեն, այնտեղ նաեւ մի քանի հազար պայմանագրայիններ կան:

- Կարո՞ղ ենք ասել, որ քննարկվում է պայմանագրայինների ավելացման հարցը:

- Շատ հնարավոր է. նայած մենք ոնց ենք տեսնում ամբողջ համակարգը եւ դրա կառավարելիությունը նոր իրողությունների պայմաններում: Եթե պայմանագրային զորամասերի քանակը ավելանա, դա նշանակում է՝ վճարովի զինվորականություն, իսկ այս պատերազմից հետո մենք ունենք բազմաթիվ զորակոչիկներ, որոնք հետպատերազմյան շրջանում զորացրվելուց հետո կարող են մնալ եւ աշխատավարձով մասնակից լինել բանակի զարգացմանը: Նրանք աննկարագրելի մեծ փորձ են ձեռք բերել այս պատերազմի ընթացքում:

- ՀՀ քաղաքացիները կշարունակե՞ն ծառայություն իրականացնել Արցախում:

- Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել: Արցախի ՊԲ-ում միայն կամավորական հիմունքներով են Հայաստանի քաղաքացները անցել ծառայության: Եթե այդպիսի ցանկություն լինի հետագայում, բնականաբար իրավական ձեւաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության:

- Երեկ ԱՀ նախագահի խոսնակից տեղեկացանք, որ քննարկվում է Արցախում ծառայության ժամկետը կրճատելու հարց: Այդ հարցը քննարկվո՞ւմ է Հայաստանում:

- Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է տեղեկացված լինի՝ ՊԲ զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հնարավորությունները ինչպիսինն են: Այս պահին ես Պաշտպանության նախարարից այդպիսի տեղեկություն չեմ լսել: Ինչ վերաբերում է Հայաստանի բանակին, բազմաթիվ քննարկումներ կարող են լինել, բայց ցանկացած առաջարկ պետք է հիմնավորում ունենա: Կրճատում ենք ինչի՞ հաշվին: Ինչպիսի՞ն պետք է լինի բանակը, ի՞նչ թվակազմով, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ մարդկային կառուցվածքով: Այդ ամբողջը կախված է նրանից, թե բանակի ռեֆորմների վերջնական ինչ ծրագիր կհաստատի գործող իշխանությունը, որը կքննարկվի անվտանգության խորհրդում, եւ բնականաբար կընդունվի, եւ մենք կգնանք այդ ճանապարհով:

Իմ տեսակետը այն է, որ մենք ունենանք այնպիսի բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին. հատուկ նշանակության բանակ՝ ֆանտաստիկ սպառազինությամբ եւ մեծ ինտելեկտուալ կարողությամբ: Դրան պետք է ձգտենք հիմա, դրան պետք է միշտ ձգտեինք: 1994 թվականի զինադադարից հետո մենք չպետք է անընդհատ գոռայինք, որ մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ենք: Մենք պետք է ամեն ինչ անեինք, որ մեր բանակը գոնե համապատասխաներ հակառակորդի բանակի կարողություններին, որ ռազմական գործողություններում կարողանայինք պահել մեր իրավունքները:

Բայց մենք ի՞նչ արեցինք. բոլոր այն գեներալները, որոնք էսօր պահանջում էին իշխանության հրաժարականը, նախկինում երբ գեներալ չէին, կերտում էին մեր հաղթանակները: Երբ որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նրանց տվեցին հնարավորություն՝  որոշակի ծառայությունների դիմաց ավելացնելու թե ուսադիրների քանակը, եւ թե հարստանալու, իրենք ըստ էության տկարացրին մեր բանակի հետագա զարգացումը: Եվ այսօր մեր առաջին դասը այն պիտի լինի, որ այս պատերազմի ընթացքում ինտելեկտուալ որակներ դրսեւորած մեր հրամկազմը ունենա հնարավորություն՝ վաղվա բանակը կառավարելու եւ իշխանությունների առաջ հստակ խնդիր դնելու, որ բանակը գնա զարգացման այն ուղիով, որը մեզ հնարավորություն կտա մեր ժողովրդին պահել անվտանգ: Կրթությունը եւ գիտությունը պետք է գա եւ տեղավորվի մեր բանակի կարիքների մեջ, եւ բանակը պետք է լինի մեր տնտեսության լոկոմոտիվը:

- Ընթացիկ քննարկումները, պաշտպանության նախարարի, բարձրագույն իշխանության տեսակետները հույս տալի՞ս են մտածելու, որ առաջիկայում հնարավոր կլինի ուղղել բանակի մեջքը, ձգտել դեպի երազանքի մոդելի իրագործում:

- 90-ականներին որեւէ մեկը մտածո՞ւմ էր, որ Հայաստանը կարող է այնպիսի բանակ ունենալ, որ 1994 թվականին զինադադար պարտադրի եւ տարիներ շարունակ այդ պարտադրանքը իրականացրած բանակը կոչվի տարածաշրջանի ամենամարտունակ բանակ: Մինչեւ 2016 թվականը: 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մեր առաջին գիտակցումը պետք է լիներ, որ մեր բանակի հետ ինչ-որ բան այն չէ:

2018-ին եկած նոր իշխանությունը կարո՞ղ էր անմիջապես այ էդ լայնածավալ խնդիրները լուծել՝ ո՛չ, որովհետեւ մենք մսխել ենք այդ բանակի կարողությունները 1999-ի հոկտեմբերի 27-ից սկսած մինչեւ 2018 թիվ: Ամեն մեկն իր բաժինն ունի, ես չեմ ուզում դավաճաններ փնտրել, բայց ուզում եմ ամեն մեկը՝ մեզանից սկսած, գիտակցի էս պարտության մեջ իր մասնակցության չափաբաժինը: Երբ որ բանակը 2008-ի մարտի 1-ին Արցախից բերում էին Երեւան, օգտագործում ժողովրդի դեմ՝ դրանով բարոյալքում էին այն, արժեզրկում: Նման քայլերից է սկսվել բանակի նկատմամբ անտարբերությունը, վերաբերմունքի փոփոխությունը: Այնպես որ առաջին հերթին այդ վստահությունն է պետք վերականգնել, հետո նաեւ այն, ինչ գողացվել է բանակից նյութական առումով: Իհարկե դրանց մեծ մասը դարձել են տներ: Բայց դա զինվորինն է, իրենցը չի, բնականաբար պետք է վերադարձվի բանակին:

- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նշանակումը ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում սկսված այս բարեփոխումների շրջանակներո՞ւմ է:

-Այո, որովհետեւ Ջալալ Հարությունյանը այն մարդն է, որը մինչ վիրավորում ստանալը իր առջեւ դրված ծանրագույն խնդիրը կարողանում էր լուծել: Եթե նայենք ՊԲ կառավարումը այն հատվածում, որտեղ եղել է Հարությունյանը, կտեսնեք, որ այդքան մեծ կորուստներ չի ունեցել: Ջալալ Հարությունյանի նշանակումը շատ կարեւոր է մեր երկրի համար, որովհետեւ նա անտարբեր գեներալ չի: Հենց այդ պատճառով էր նրանց ՕԳԳ-ն փոքր:

- Խոսեցինք դավաճանների մասին. Ազգային ժողովում հնարավո՞ր է «Ապրիլյանի»  նման հանձնաժողով ձեւավորվի, որը կփորձի լույս սփռել 44-օրյա պատերազմի որոշ դրվագների վրա:

- «Ապրիլյանը» ե՞րբ ձեւավորվեց. պատերազմից 3 տարի անց: Պետք է այդ հանդարտ միջավայրը լինի, պետք է թողնենք բանակն իր մեջ ուժ գտնի, վերլուծի՝ էս բացթողումներն ինչի արդյունք են: 2016-ի Սեյրան Օհանյանի վերլուծությունը շատ թերի էր, բոլորը մեղավոր էին, բացի իրենցից, մի քանիսից: ԱԺ քննիչ հանձնաժողովը ամբողջացրեց եւ տեսավ՝ խնդիրը ինչի մեջ է:

- Պարոն Քոչարյան, ինչո՞ւ չի հրապարակվում զեկույցը:

- Ես ասել եմ, որ ԱԺ նախագահի մոտ է այն: Կհրապարակվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10435 դիտում

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին

Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա

ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին

Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին

Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն

Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Երկրաշարժ Հայաստանում

Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ

«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա

Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ

Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ